00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջազի աստղ Ռիչարդ Բոնան հայերեն ու դուդուկ նվագել է սովորում

© Sputnik / Асатур ЕсаянцМультиинструменталист и вокалист из США Ричард Бона
Мультиинструменталист и вокалист из США Ричард Бона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային ճանաչում ունեցող Ռիչարդ Բոնան ուզում է տեսնել Արցախը, խոստանում է հայաստանյան հաջորդ այցի ժամանակ հայերեն սովորել։ Իր ցանկությունների ու խոստումների մասին նա խոսեց Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հանրաճանաչ ջազմեն Ռիչարդ Բոնան այցելել է Երևան` Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Բոնան Երևան է ժամանել ապրիլի 26-ին և արդեն հասցրել է լինել Գառնու հեթանոսական տաճարում, Գեղարդի միջնադարյան վանական համալիրում և մի շարք այլ տեսարժան վայրերում։

«Ինձ հիացրեց Գեղարդի տաճարի ակուստիկան, երբ այնտեղ ես փորձեցի երգել իմ ստեղծագործությունները», — լրագրողների հետ զրույցում ասաց Բոնան` նշելով, որ իրեն անչափ տպավորել է նաև հայկական խոհանոցը։

Բոնան 9 լեզվի է տիրապետում և խոստանում է նաև հայերեն սովորել հայաստանյան հաջորդ այցի ընթացքում, որպեսզի թարգմանչի օգնության կարիք չունենա։ Նա ոչ միայն լեզուների նկատմամբ հակում ունի, այլև` տարբեր ազգերի երաժշտական գործիքների։

Երաժիշտն այնքան տպավորված է եղել հայկական ազգային դուդուկով, որ որոշել է նաև դուդուկ նվագել։ «Լեզուն երաժշտության է նման. ես լսում եմ և արտաբերում ձայնը», — ասել է նա։

«Եթե ձկնորսի ընտանիքում ծնվեի, ապա ձկնորս կդառնայի։ Այնպես է ստացվել, որ ծնվել եմ երաժիշտների ընտանիքում և այդ պատճառով էլ այսօր երաժիշտ եմ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բոնան։

© Sputnik / Асатур ЕсаянцՌիչարդ Բոնա
Мультиинструменталист и вокалист из США Ричард Бона - Sputnik Արմենիա
Ռիչարդ Բոնա

Բոնան ծնվել է արևելյան Կամերունում, և նրա առաջին գործիքը եղել է բալաֆոնը։

Բոնան չգիտի, թե ինչու է ընտրել հենց ջազային երաժշտությունը, ասում է, որ այդ ջազն է նրան ընտրել։ Հիշում է, որ ջազով հետաքրքրվել է երեք տարեկանում և այդ օրվանից սկսել է ապրել երաժշտության հետ։

Ջազմենը երկրորդ անգամ է Հայաստանում, և իր երկու այցի ընթացքում էլ նրան անչափ զարմացրել է հայ հանդիսատեսը։

«Երբ ես ելույթ ունեցա Երևանում, ինձ զարմացրեց այն, որ հանդիսատեսն ինձ հետ երգում էր գրեթե բոլոր իմ երգերը, այն էլ` օտար լեզվով», — ասում է Բոնան։

Ռիչարդ Բոնան համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի բասիստ է։ Երկար տարիներ շարունակ աշխատել է ջազի հսկաների հետ, որոնցից են Մայք Ստեռնը, Չիկ Կորիան, Լարի Կորայելն ու ուրիշները։

Երևանում Բոնան ելույթ կունենա հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի և այլ երաժիշտների հետ։

© Sputnik / Асатур ЕсаянцՌիչարդ Բոնա
Мультиинструменталист и вокалист из США Ричард Бона - Sputnik Արմենիա
Ռիչարդ Բոնա
Լրահոս
0