00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինը ռելսերի վրա. Տոլստոյի հին վեպը կամ հայկական նոր սերիալը

© Sputnik / Asatur YesayantsАрмянские сериалы
Армянские сериалы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավաճանություն, ագրեսիա, բռնություն և անբարոյականություն... Էլ ի՞նչ կհրամցնեն մեզ հայկական սերիալները:

Հայրենական հեռուսատաալիքի եթերը պարզապես լցված է բազմասերիանոց ֆիլմերով, որոնք ցույց են տալիս առավոտյան, ցերեկվա ժամերին, երեկոյան և նույնիսկ գիշերը: Ընդ որում, հոգնեցրած բրազիլական և արգենտինական սերիալներին փոխարինելու են եկել սենտիմենտալ հնդկական դրամաները և տեղական արտադրության ֆիլմերը:

Վերջինը պայմանական կարելի է բաժանել երկու տիպի. կատակերգություն և…. այ երկրորդի ժանրը շատ դժվար է որոշել, քանի որ դրանց քրեական սյուժեին են միահյուսվում մելոդրաման, դեդեկտիվը, կատակերգությունը, աբսուրդը, ողբերգությունը և այլն: Ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ գռեհկությունն ու պրիմիտիվիզմը, որոնք պարտադրողաբար հրամցվում են հեռուստադիտողին:

Պահանջարկն է առաջարկ ծնում, թե հակառակը

Բավական հայրենասեր լինելով՝ հայերը շատ են սիրում տեղական արտադրանքը: Հեռուստասերիալներն էլ բացառություն չեն: 10-12 տարի առաջ եթերում սկսեցին հայտնվել հետվերակառուցողական շրջանի առաջին հայկական բազմասերիանոց ֆիլմերը: Հիմնականում դրանք նկարահանվում էին կատակերգության ժանրում:

Музыка , микрофон - Sputnik Արմենիա
«Ռաբիս» երաժշտությունն ու անտաղանդ հեռուստասերիալների աստվածները. finita la comedia

Անկախ բավական պրիմիտիվ սյուժեից և դերասանների ոչ այնքան պրոֆեսիոնալ խաղից, դրանք արագ սկսեցին հանրաճանաչ դառնալ բնակչության շրջանում, ընդ որում, ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ երեխաների: Արդեն այն ժամանակ սկսեցին անհանգստանալ ու բարձրաձայնել, որ չի կարելի նման ֆիլմերով սերունդ դաստիարակել: Դե,՝ ոչինչ մտածում էին մյուսները, առաջին փորձն անհաջող է, որոշ ժամանակ կանցնի, և սխալներն անպայման կշտկվեն: Սակայն այդպես չեղավ… Չնայած՝ թողարկվող ֆիլմերի քանակն այնքան էլ քիչ չէր, նրանց որակը ժամանակի հետ գնալով վատանում էր, ընդ որում, այն աստիճան, որ այժմ այն ֆիլմերը, որոնք համեմատած վատը չէին, հիմա նոստալգիա են առաջացնում:

«Դրանք տխմար էին, մի քիչ ծիծաղելի, բայց գոնե ագրեսիա չկար նրանց մեջ»,- ասում է Զարուհին, որի երեխաները հրճվանքով նայում են, այսպես կոչված՝ կրիմինալ պարունակող սերիալները,- «բայց չէ՞ որ նրանք տղաներ են, որոնք դեռահաս տարիքում են գտնվում…»

Չեմ ժխտում, որ մի քանի փոքրիշատե հաջողված ֆիլմեր մեզ հաջողվեց ստեղծել, ընդ որում, բացառապես կատակերգության ժանրում: Սակայն մյուսներն անտանելի անցյալով ու ներկայով կիսաքրեական հորեղբայրներն են, նրանց երիտասարդ գարշելի սիրուհիները, որոնց գործողություններն ուղղված են միայն նրան, թե ինչպես անել, որպեսզի արագ հղիանալ, դատարկ ու անպետք որդիներն ու հոգեպես անհավասարակշիռ դուստրերը:

Հատկանշական է մոր կերպարը՝ որպես տան օջախի պահապան: Լավագույն դեպքում սա բացարձակ հիմար կին է, որն ամենևին չգիտի, թե ինչպես իրեն պահել այս կամ այն իրավիճակում, ինչպես վարվել և, որպես կանոն, անդադար ապուշ սխալներ է թույլ տալիս: Այս ամենի ֆոնին քիչ թե շատ ազնիվ ու վեհանձն երիտասարդներ են հայտնվում, որոնց առևանգում են ինչ-ինչ պատճառներով (պատճառահետևանքային կապը նույնքան անըմբռնելի է, որքան և բարեկամական կապերը) և չգիտես ինչու կտտանքների են ենթարկում հենց այն նույն կիսաքրեական հորեղբայրները:

Եվս մեկ նրբություն, որը դժգոհության տեղիք է տալիս. գրեթե բոլոր արական սեռի ներկայացուցիչները, անկախ նրանից՝ դրական թե բացասական հերոսի դեր են մարմնավորում, կանանց հետ խոսում են այնպես, կարծես փողոցային պարզաբանումների մեջ են նրանց հետ: Հենց այսպես է ներկայացված մեր հասարակությունն այդ բազմասերիանոց ֆիլմերում:

© Sputnik / Asatur YesayantsՀայկական սերիալ
Армянские сериалы - Sputnik Արմենիա
Հայկական սերիալ

Անշուշտ, որոշ զուգահեռներ ժամանակակից իրականության հետ տանել կարելի է, սակայն մյուս կողմից, այնպես ես ուզում նման ֆիլմերի ռեժիսորներին հարց տալ՝ այդ երբ են նրանք տեսել, որ հայ ընտանիքում որդին ցանկանում է վրեժխնդիր լինել ծնողներից ու հագենալ նրանց արյամբ, մայրն իր մեկ ամսական երեխային վերցնի և աննորմալի նման քարշ գա գերծանրաբեռնված մայրուղիներով, իսկ ընտանիքի ղեկավարը իր տան նկուղում դաժան կտտանքների ենթարկի սեփական փեսային: Այս հարցերի շարանը կարելի է անվերջ շարունակել, սակյան մենք դա չենք անի և միայն կասենք, որ հայկական սերիալների ևս մի առանձնահատկությունն այն է, որ դրանցից շատերը այդպես էլ անավարտ են մնում:

Գոյություն ունի պրակտիկա, որի համաձայն, հերթական սերիալը բավական երկար ցուցադրելուց հետո ֆիլմ ստեղծողները արագ հորինում են վերջին սերիան, որտեղ ֆիլմում բարձրացրած և ոչ մի խնդիր իր տրամաբանական հանգուցալուծումն այդպես էլ չի ստանում:

Նման բազմասերիանոց ֆիլմերի գովազդը յուրահատուկ սկզբունքով է կառուցվում: Հեռուստադիտողին յուրաքանչյուր ժամը մեկ հիշեցնում են այն մասին, թե որքան ժամանակ է մնացել մինչ ֆիլմի սկիզբը: Իհարկե, դրա համար ընտրում են ամենաուժեղ կադրերը, օրինակ` երիտասարդ աղջիկը պառկում է ռելսերին՝ իր վրա եկող գնացքի տակ, փակում է աչքերն ու սկսում դողալ… Մեկնաբանություններն ավելորդ են…

Այս տեսարանը դիտելով, անկախ քեզնից հարց է ծագում. «Իսկ ինչո՞ւ են մեզ սա ցուցադրում: Ի՞նչ են փորձում մեզ ասել ու ներշնչել սրանով»:… Ոչինչ: Բացարձակապես ոչինչ: Ոչ մի ուղերձ այդ ֆիլմերը չունեն: Միակ բանը, որ մտահոգում է ֆիլմ ստեղծողներին` անհավանական ինտրիգների շնորհիվ մարդկանց ուշադրությունն էկրաններին գամելն է:

Պետք է խոստովանել, որ իրենց առջև դրված խնդիրը նրանք իրագործում են, հասարակությունը դիտում է այդ ֆիլմերը: Հետաքրքիրն այն է, որ այն մարդկանց մեծամասնությունը, որոնք ամեն երեկո անվարան ու անհապաղ միացնում են հեռուստացույցը հայրենական արտադրության սերիալները դիտելու համար, ահավոր դժգոհ է դրանցից, սակայն շարունակում է դիտել:

Съемки армянского сериала Судьба для США - Sputnik Արմենիա
Հայաստանում մարտաֆիլմ են նկարահանում ամերիկյան հեռուստաալիքի համար

«Այո, այս ֆիլմերում աբսուրդը շատ է, երբեմն կարող են այնպիսի բան ցույց տալ, որ կարծես հեռուստադիտողին հիմարի տեղ են դնում: Սակայն երեկոյան, երբ մենք նստում ենք հեռուստացույցի առջև, այսպես թե այնպես դիտում ենք դրանք: Ի՞նչով զբաղվենք»,- մեզ հետ զրույցում խոստովանում է Գյումրու բնակչուհին:

Հավանաբար, ուրիշների խնդիրների մեջ խորանալով, մոռացվում են սեփական խնդիրները, կամ էլ, գուցե նրանք, իրոք, ուրիշ զբաղմունք չունեն: Պատճառը մեզ հայտնի չէ… Ամեն դեպքում, դեպրեսիվ հայկական սերիալների ռեյտինգներն ապահովված են, հենց սրանով էլ պայմանավորված է այն, որ նրանք օրեցօր աճում են սնկերի պես:

Հեռուստադիտող որսալիս

Գաղտնիք չէ, որ հեռուստատեսությունը վաղուց արդեն կոմերցիոն է դարձել, և հետևաբար, որևէ գրաքննություն այն չի ճանաչում: Սակայն հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյո՞ք կառավորությունն ինչ-որ ազդեցություն ունի հայրենական եթերի վրա թե ոչ: Մշակույթի նախարարությունում մեզ պատասխանեցին, որ կառույցը որևէ դեր այս բնագավառում չի խաղում և խորհուրդ տվեցին դիմել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, մասնավորապես, նրա նախագահ Գագիկ Բունիաթյանին: Այստեղ մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղղել:

Պատասխանից մենք տեղեկացանք, որ հանձնաժողովն անկախ կարգավորող մարմին է, որի նպատակն է` ապահովել ազատություն, անկախություն և ԶԼՄ-ների բազմազանություն, ինչպես նաև վերահսկել հեռուստա և ռադիոընկերությունները: Սակայն դրա հետ մեկտեղ ցանկացած գրաքննություն արգելված է օրենքով: Ընկերություններն իրենք են մշակում և իրականացնում իրենց ծրագրերի քաղաքականությունը, և հանձնաժողովն իրավունք չունի խառնվելու այդ գործին: Նա միայն հետևում է, որ հեռուստա և ռադիոընկերությունների գործունեությունը համապատասխանի օրենսդրության և արտոնագրի պահանջներին:

© Sputnik / Asatur YesayantsՀայկական սերիալ
Армянские сериалы - Sputnik Արմենիա
Հայկական սերիալ

Ինչևէ, այն հարցը, թե արդյո՞ք հեռուստադիտողին որսալու համար բոլոր միջոցներն են արդարացված, այդպես էլ հռետորական է մնում: Բարձր ռեյտինգներ ապահովելու համար, այսպես կոչված՝ արվեստի գործիչները բացարձակապես մոռացել են, թե ինչ են հրամցնում իրենց իսկ հասարակությանը: Հոգ չէ, որ հասարակությունը ցածրորակ ֆիլմեր է դիտում, չէ՞ որ Fast Food-ն էլ մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում, սակայն դրանից նա պակաս վնասակար չդարձավ մարդու օրգանիզմի համար:

Այն չարիքի ֆոնին, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհում ամեն օր, տոննաներով ստացվող բացասական նորությունների և, վերջապես, այն արտաքին և ներքին խնդիրների ֆոնին, որոնք խեղդում են Հայաստանը, մի՞թե չի կարելի ավելի ոգեշնչող ֆիլմեր նկարահանել և ավելի վեհանձն հերոսների ցույց տալ:

Русская верся

Լրահոս
0