00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռաբիս» երաժշտությունն ու անտաղանդ հեռուստասերիալների աստվածները. finita la comedia

© Photo : Unsplash / Bogomil MihaylovМузыка , микрофон
Музыка , микрофон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում շատերն են հույս փայփայում, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դրական ազդեցություն կունենան կյանքի բոլոր ոլորտների վրա։ Մշակույթի գործիչները բացառություն չեն կազմում, և նրանք էլ են ուզում հավատալ, որ հենց այդ կարևոր իրադարձությունից հետո մշակույթի աշխարհը կազատվի միջակություններից։

Հայաստանում նախընտրական կրքերը մեքսիկական սերիալի են նման` բարդ, խճճված։ Բայց մի բան պարզ է` քաղաքական բոլոր կուսակցությունները հաղթանակի են ձգտում։

Մշակույթի ոլորտի ներկայացուցիչները նույնպես անհանգստանում են և հարց տալիս` ի՞նչ ապագա է սպասում մեզ։ Ընտրություններից հետո մշակութային կյանքը կփոխվի՞ դեպի լավը, և վերջապես կազատվե՞նք միջակություններից ու «ռաբիս» ոճով ապրող մարդկանցից։

Ռաբի՞ս, թե՞ ոչ ռաբիս

Հայաստանում մարդկանց յուրահատուկ խավ կա, որը թուլություն ունի «ռաբիս» երաժշտության և կյանքի «ռաբիս» ոճի նկատմամբ։ Ինչպես պնդում են արվեստի իրական գնահատողները, դա յուրահատուկ կենսակերպ է, մտածելակերպ։ Սակայն մարդու երաժշտական նախապատվությունները կարող են շատ բան պատմել նրա մասին, և լավ, որակյալ երաժշտություն լսելը վկայում է, որ մարդը պատրաստ է սովորել և ինքնակատարելագործվել։

Индийская женщина в национальной одежде - Sputnik Արմենիա
Հայ իրականության հնդկական կինոն

Մեր երկրում հիանալի մարդիկ կան, որոնք նախընտրում են ռաբիսը։ Մի խոսքով անհնար է բացատրել, թե որն է այս երևույթի գաղտնիքը։ Այդ երաժշտական «ժանրը» արաբական երաժշտության, Ղուրան կարդալու (որը կարդում են երգելով) և ցածրորակ փոփ-երաժշտության «մահացու» խառնուրդ է, որին հատուկ «համուհոտ» է հաղորդում աղավաղված հայոց լեզուն։

Իր բազմադարյա պատմությամբ, Սայաթ Նովայի և Կոմիտասի ստեղծագործություններով հպարտացող ու այդ ամենի մասին աշխարհին պատմող հայ ժողովրդին հարիր չէ նման երաժշտություն հորինելը և, առավել ևս, կատարելը, որքան էլ մեծ լինի իսլամի ներկայացուցիչների և Ղուրանի հանդեպ հարգանքը։

Ակնառու օրինակ բերեմ. այսօր տաքսի նստեցի, վարորդը ռաբիս էր լսում։ Մտածեցի` լավ, կդիմանամ, գուցե հաջորդ երգն ավելի լավը լինի։ Բայց երբ հաջորդ երգը հնչեց թուրքերեն և ադրբեջաներեն ելևէջներով, չդիմացա ու խնդրեցի անջատել այդ «մղձավանջը»։

Դժգոհ վարորդը փոխեց երաժշտությունը, բայց եթե չհամաձայներ, հաշվեհարդարից չէր փրկվի։

Ամենատխուրն այն է, որ որոշ մարդիկ ռաբիսը շփոթում են ազգային երաժշտության հետ։ Ինչպես ասում են հասկացող մարդիկ, քանի դեռ կան ռաբիս ոճով ապրող մարդիկ, այդ երաժշտության դեմ պայքարելն անիմաստ է։

Ինչու՞ է ամեն ինչ այդքան տխուր

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի խոսքով` այս տարին կարող է բեկումնային լինել հայկական մշակույթի համար, եթե մշակույթի նախարարությունն ուշադրություն դարձնի մի հանգամանքի վրա. այն մարդիկ, որոնք վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանում մշակութային ֆոն են ստեղծել, հանկարծ դուրս են մնացել այդ ոլորտից, դարձել են հասարակ դիտորդներ, իսկ դրա դեմ պայքարել է պետք։

«Տաղանդավոր գրողները կողքից հետևել են, թե ինչպես են գրականության հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ զբաղվել գրականությամբ, դերասաններն ու ռեժիսորները հետևել են, թե ինչպես են ֆիլմերը և թատրոնը վերածվում խառնաշփոթի մշակույթից հեռու մարդկանց ձեռքով», — ասաց Ափինյանը։

Նա նշեց, որ երկրի մշակութային ժառանգությունը վերականգնելու համար պետական աջակցություն է պետք։ Հայաստանի կառավարությունը պետք է այնպես անի, որ հորիզոնում հայտնվեն ճիշտ գրականություն, երաժշտություն, ճարտարապետություն ստեղծող մարդիկ։

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ կարծում է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ոչ թե ակնկալիքներ ունենան, այլ հստակ պահանջներ։

«Եթե գրագետ և ճիշտ պահանջներ ուղղենք իշխանությանը, ապա արդյունքը դրական կլինի։ Իսկ եթե քաղաքացիները միայն մի պահանջ ներկայացնեն` «արի ու կերակրիր մեզ», ապա այս ողբալի իրավիճակը կշարունակվի», — նշեց Բաբայանը։

Թատրոնի տնօրենի խոսքով` պետք է բացահայտել տաղանդավոր մարդկանց և նրանց ինքնադրսևորվելու հնարավորություն տալ։

Հ.Գ. Հուսանք, որ ԱԺ առաջիկա ընտրություններն իսկապես խթան կհանդիսանան, որ բանիմաց մարդիկ արմատապես փոխեն մշակույթի ոլորտը, հարստացնեն որակյալ երաժշտությամբ, ֆիլմերով, ճարտարապետությամբ…

Русская версия

Լրահոս
0