00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը՝ թիրախ. տան հանդեպ սերը հաղթում է վախին

© Sputnik / Laura Sarksiyan Приграничное село Барекамаван
Приграничное село Барекамаван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանային Բարեկամավան գյուղը, որը գտնվում է Տավուշի մարզում, Ադրբեջանից սահմանազատվում է լեռնային շղթայով: Հայաստանի ցանկացած կետից այստեղ կարելի է հասնել միայն մեկ ճանապարհով` Կոթի գյուղից:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Խորդուբորդ ասֆալտապատ փողոցով մենք հասանք Բարեկամավան գյուղ: Թվում է, թե կարելի է նախանձել բարեկամավանցիներին, չէ՞ որ նման ասֆալտ նույնիսկ Երևանում չկա: Սակայն գյուղին մոտենալուն պես տպավորությունը փոխվում է: Գորշ, կիսավեր տների ֆոնին առանձնանում են հայկական եռագույնի երանգներով ներկված դարպասները և ծխնելույզից ելնող ծուխը: Բարեկամավանի դատարկ փողոցներով ալարկոտ իրենց քարշ են տալիս շները:

Средняя школа Дебета - Sputnik Արմենիա
Դեբեդցի երեխաների երազանքն է աշխարհին ասել՝ իրենք կան

Սակայն ժամանակին բարեկամավանում կյանքը եռում էր՝ իր բոլոր դժվարություններով և ուրախություններով: Այսօր այստեղ երիտասարդություն գրեթե չի մնացել՝ բացառությամբ մի քանի ընտանիքի, որոնց թվում են նաև Ղարաքեշիշյանները:

«Ես ծնվել ու մեծացել եմ գյուղում, այստեղ են ծնվել նաև իմ երկու դուստրերը: մենք սիրում ենք մեր տունը և չենք ցանկանում լքել այն: Ճիշտ է, երբ կրակում են, դու մոռանում ես ամեն բան, նույնիսկ տան հանդեպ ունեցած սերդ։ Այդ պահին միայն մի բանի մասին ես մտածում` ինչպես պաշտպանել երեխաներիդ ու հարազատներիդ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Ղարաքեշիշյանը:

© Sputnik / Laura Sarkisyan Սահմանային Բարեկամավան գյուղը
Приграничное село Барекамаван - Sputnik Արմենիա
Սահմանային Բարեկամավան գյուղը

Վարդանը երկու դուստր ունի` Անահիտն ու Մանեն: Երկուսն էլ հաճախում են գյուղի միակ դպրոցը, որտեղ 21 աշակերտ է ուսանում: Նույնքան մանկավարժ ու աշխատակից կա այդ դպրոցում: Մինչ մենք զրուցում էինք Վարդանի հետ, աղջիկները սեփական բաղադրատոմսով ճաշ էին եփում հավերի համար` օգտագործելով կարտոֆիլ, գազար և ջուր:

Անահիտը` ավագ քույրը, պարբերաբար խառնում էր ճաշը, Մանեն կրակն էր վառ պահում` եղևնու կոներ ավելացնելով: Անահիտի սիրած առարկան գրականությունն է, իսկ սիրելի գրողը` Հովհաննես Թումանյանը, Մանեն` հակառակը, ամեն ինչում հստակություն է սիրում, այդ իսկ պատճառով նախընտրում է մաթեմատիկան: Աղջիկները սիրում են իրենց տունը նույնքան, որքան և հայրը. հարազատ վայրերը լքելու, նույնիսկ հարևան գյուղ գնալու միտքն արցունք և տխրություն է առաջացնում:

«Բակս ոչ մի բանի հետ չեմ փոխի»,- ասում է Մանեն` փոքր-ինչ հուզված: Չէ՞ որ նա լավ գիտի, թե ինչ է նշանակում տունը երկար ժամանակ լքելը:

2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարության «Սահմանակից գյուղերի երեխաները» ծրագրի շրջանակում Մանեն եկավ Երևան և այստեղ անցկացրեց երեք օր: «Ծրագիրն ինձ դուր եկավ, մենք նույնիսկ տիկնիկային թատրոն այցելեցինք: Սակայն ես շատ էի կարոտում և ուզում էի շուտ տուն վերադառնալ»,- ասում է Մանեն:

Աղջիկները մնացին շարունակելու ճաշ եփելը, իսկ մենք շարունակեցինք զրույցը Վարդանի հետ: Նա մեզ տուն հրավիրեց, սակայն դրսում այնքան տաք եղանակ էր, որ նախընտրեցինք մնալ բակում և ջերմանալ արևի ճառագայթներից:

© Sputnik / Laura Sarkisyan Սահմանային Բարեկամավան գյուղը
Приграничное село Барекамаван - Sputnik Արմենիա
Սահմանային Բարեկամավան գյուղը

Ղարաքեշիշյանների ընտանիքում օրը սկսվում է վաղ առավոտից. տանտերերը խնամում են անասուններին, երեխաներին դպրոց ճանապարհում, եփում-թափում են, տունն են հավաքում: Վարդանն այդ ընթացքում տղամարդու գործերով է զբաղված. ցախ է կոտրում, խոտ է դիզում կամ էլ տանիքն է վերանորոգում, որը բազմիցս ադրբեջանական կողմից ռմբակոծության է ենթարկվել:

«Վերջին կես տարին մեզ մոտ լուռ է, չեն կրակում, հանգիստ ապրում ենք: Ցավոք, Հայաստանի հետ մեզ միայն մի ճանապարհ է կապում, որը երբեմն նույնպես ռմբակոծության տակ է հայտնվում: Եթե որևէ բան պատահի, ոչ մի տեղ փախչել հնարավոր չի լինի»,- իր մտավախություններն է արտահայտում Վարդանը:

Վարդանի կինը դպրոցում խոհարար է աշխատում` երեխաների համար ճաշ է եփում, իսկ քանի որ դպրոցը բավարար միջոցներ չունի, նա որպես աշխատավարձ սնունդ է ստանում: Վարդանի մայրը նույն դպրոցում հավաքարար է աշխատում: Վարդանը վաղուց ընտելացել է այս պայմաններին, սակայն իր դուստրերի համար ավելի լավ ապագա է ցանկանում: Գյուղում ոչ աշխատանք կա, ոչ տեղ, որտեղ հնարավոր լիներ որևէ բան սովորել կամ ժամանակ անցկացնել: Բարեկամավանի տեսարժան վայրերը խաչքարն ու եկեղեցին են:

Գյուղում նույնիսկ գազ չկա, ջուրը տուն չի հասնում: Գյուղացիների միակ ուրախությունն այն է, որ էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսը հոգում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Այսօրվա դրությամբ բանակցություններ են վարում Բարեկամավանից Կոթի գյուղ երթուղային գիծ բացելու համար, քանի որ այլ հասարակական տրանսպորտ ներկա պահին այստեղ չկա:
Ղարաքեշիշյանները հույս ունեն, որ շուտով ամեն բան դեպի լավը կփոխվի և որ ոչ մի տեղ չեն գնա իրենց հարազատ Բարեկամավանից:

Русская версия

Լրահոս
0