00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրամագետ. Ռուսական մետաղադրամի վրա առաջին անգամ հայկական մոտիվներ կհայտնվեն

© Sputnik / Asatur YesayantsАрмянские монеты киликийского царства
Армянские монеты киликийского царства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ կենտրոնական բանկը հայտնել է, որ կհամալրի իր մետաղադրամների հավաքածուն հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու և Ղրիմում գտնվող միջնադարյան հայկական Սուրբ Խաչ վանքի պատկերներով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. 2017 թվականին հայկական մոտիվներով մետաղադրամի թողարկման մասին Կենտրոնական բանկի որոշումը բացառիկ է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի ԿԲ դրամագետ Գևորգ Մուգալյանը։

«Խորհրդային շրջանը չհաշված` հայկական մոտիվներով ռուսական մետաղադրամներ առաջին անգամ են թողարկվում», — ասել է Մուգալյանը։

Ռուսաստանի ԿԲ որոշմամբ` «Ռուսաստանի ճարտարապետական հուշարձաններ» շարքում կթողարկվի «Սուրբ Խաչ վանք. Ղրիմի հանրապետություն» արծաթե մետաղադրամը։ 2017 թվականի ընթացքում շրջանառության մեջ կդրվեն մինչև 5 հազար մետաղադրամ` 3 ռուբլի արժողությամբ։ Կներկայացվի նաև սահմանափակ քանակությամբ «Ռուսաստանի ականավոր դեմքերը» շարքը, որի շրջանակներում մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված հուշադրամ կթողարկվի: Հուշադրամը շրջանառության մեջ կդրվի մինչև 3000 քանակով և 2 ռուբլի արժողությամբ:

Упоминание об Армении на древнеримских монетах - Sputnik Արմենիա
Հայաստանի հիշատակումը՝ Հին Հռոմի մետաղադրամներին

Կենտրոնական բանկի Դրամաշրջանառության կարգավորման վարչության արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանը Sputnik Արմենիային ասաց, որ Այվազովսկու պատկերով մետաղադրամի թողարկումը պատահական չէ, քանի որ նա համաշխարհային մակարդակի ծովանկարիչ է։

Այվազովսկու հոբելյանին ընդառաջ`ոսկե հուշադրամ է ներկայացրել նաև Հայաստանի ԿԲ-ն։

Տերյանի խոսքով`քանի որ Ղրիմն այժմ գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում, հետևաբար, հաշվի են առնվել թերակղզու ճարտարապետական հուշարձանները, այդ թվում նաև` XIV դարի կեսերին Ղրիմ թերակղզում հիմնված Սուրբ Խաչ եկեղեցին։

«Քանի որ ընտրվել է հենց հայկական եկեղեցին, նշանակում է, որ այն առանձնահատուկ էր` Ղրիմի տեսարժան վայրերի շարքում», — ընդգծել է նա։

Հատկանշական է, որ Հայաստանին նվիրված հուշադրամներ թողարկվել են նաև Խորհրդային Միությունում։

«Խորհրդային ժամանակահատվածում ներկայացվել էին «Երկրաշարժ», «Մատենադարան» և «Սասունցի Դավիթ» մետաղադրամները», — ասել է Գևորգ Մուգալյանը։

Выставка Айвазовский и маринисты. Живые полотна - Sputnik Արմենիա
Այվազովսկու կտավների ցուցահանդեսն ամենաշատ այցելուներն է ունեցել

«Երկրաշարժ» մետաղադրամը` երեք ռուբլի արժողությամբ, թողարկվել է 1989 թվականի դեկտեմբերի 7-ին։ Այն նվիրված է համամարդկային օգնությանը, որը Հայաստանին էին ցուցաբերում Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Մետաղադրամի դարձերեսին հինգ ձեռք է պատկերված, որը խորհրդանշում է հինգ մայրցամաքներից եկած օգնությունը։ Նրանք Արարատ լեռան ֆոնին պահում են հավերժ կրակով գավաթը։ Լեռը պատկերված է թռչնի թևերի տեսքով, իսկ գավաթի վրա գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆ»։ Կա նաև շրջանաձև գրություն` «Երկրաշարժի գոտի։ Գթասրտություն։ Արարչություն»։

Հինգ ռուբլի արժողությամբ «Մատենադարանը» հայտնվեց 1990 թվականի հոկտեմբերի 31-ին։ Մետաղադրամի վրա պատկերված էր հայկական այբուբենը` Մատենադարանի ֆոնին։ Ձախ կողմում` աշտանակով մոմ, իսկ աջում, ներքևի հատվածում` թուր ու վահանով արծիվը ։ Վերևում գրություն կա. «ԵՐԵՎԱՆ» և «1959» (Մատենադարանի շենքի շինարարության ավարտի տարեթիվը)։

Հինգ ռուբլի արժողությամբ «Սասունցի Դավիթ» հուշադրամի վրա, որը շրջանառության մեջ է դրվել 1991 թվականի նոյեմբերի 13-ին, պատկերված է Սասունցի Դավիթ համանուն էպոսի գլխավոր հերոսի Երևանում տեղադրված հուշարձանը։ Շրջանաձև գրության վրա նշված է` «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԱՐՁԱՆԸ»։ Մետաղադրամի վրա նշված է նաև արձանի տեղադրման տարեթիվը` 1959։

Русская версия

Լրահոս
0