ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. 63-ամյա հայտնի բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազին սպանված են գտել Ռիո դե Ժանեյրոյում, հայտնում է UOL առցանց պարբերականը։
Երգչուհու այրված դին հայտնաբերել են նրա ավտոմեքենայի մեջ։ 1989 թվականին «Lambada» հիթի կատարումից հետո հայտնի դարձած Լոալվա Բրազին սպանված են գտել Ռիո դե Ժանեյրոյի Սակուարեմա բնակելի վայրում։ Իրավապահ մարմինները ուսումնասիրում են սպանության վարկածը։
Ոստիկանության տվյալների համաձայն` երգչուհու տանը նրա մահվանից առաջ երկու անհայտ անձի են նկատել։
Լոալվա Բրազը ծնվել է 1953 թվականին, Ռիո դե Ժանեյրոյում, սակայն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, երբ տեղափոխվել է Ֆրանիսա։ Այնտեղ նա դարձել է Kaoma փոփ խմբի մեներգչուհի։ 1989 թվականին կոլեկտիվը ձայնագրել է «Lambada» երգը, որը մի շարք երկրներում գրավեց հիթ շքերթների առաջին հորիզոնականները։