ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հունվարի 19-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ին պատկանող ալյումինի գործարանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը և վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են:
Պարզվել է, որ գլանման արտադրամասում այրվում է 1 հաստոց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.38-ին, մարվել՝ 11.52-ին: