00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարգազանց հարկատուները լուրջ չեն ընդունել վարչապետի հանձնարարականը

© Sputnik / Asatur Yesayants Карен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԵԿ-ն ահազանգում է, որ բազմաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել վարչապետի հանձնարարականը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց, որ դեռևս 2016 թվականի սեպտեմբերի 15-ին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարել էր ռիսկային համարվող սուբյեկտներում և միջին ձեռնարկություններում ուսումնասիրություն անցկացնել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Заседание Правительства РА. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը շարունակում է պահանջել

«Մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել և մեկնաբանել մեր վարչարարությունն իրականացնելու այս հանձնարարականը։ Մասնավորապես առկա են հետևյալ բացասական երևույթները` իրացման շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի և վարձատրության մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ կտրոնների շահագործման կանոնների խախտում»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։

Նա հարկ համարեց պարզաբանել, որ մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերվի բացառապես օրինապահ հարկ վճարողներին։

«Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի։ Այս կապակցությամբ ՊԵԿ-ին հանձնարարում եմ հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ` կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը »,- ասաց նա։

Վարչապետը հանձնարարեց նաև յուրաքանչյուր եռամսյակը մեկ վարչապետի վերահսկողական ծառայություն ներկայացնել արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն։

Բացի այդ, պետք է պարբերաբար հրապարակել օրինապահ ու խախտումներ թույլ տված հարկատուների տվյալները։ Իսկ այն հարկատուները, որոնք կամավոր կուղղեն արձանագրված անճշտությունները, չեն ներառվի տարեկան ստուգումների ծրագրում։

 

Լրահոս
0