00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են կորչում հայկական արմատները

© Sputnik / Архив Альбом про Армению голландской армянки Анк
Альбом про Армению голландской армянки Анк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ ասաց, որ վերջերս հեռավոր 2 երկրներում էլ են հայ հայտնաբերել։ Կոստա Ռիկայում 400 հայ է ապրում, Նիկարագուայում՝ 380: Չգիտեմ՝ ինչն էր այդպես ուրախացրել նախարարին, անձամբ ինձ նման լուրերն ավելի տխրեցնում են, քան ուրախացնում:

Իսկ տխրությունս «հարգելի» պատճառ ունի: Փորձը ցույց է տալիս, որ ժամանակն ու հեռավորությունն, անպայման, իրենց սև գործն անում են: Ինչքան էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը փորձեն պահպանել իրենց ազգային ինքնությունը, մի օր ձուլման վտանգը նրանց զավակների դուռը կթակի՝ հաճախ անկախ նրանց կամքից՝ բարքերի, դարաշրջանի, ժամանակի ազդեցությամբ:

Երեք տարի առաջ Նիդեռլանդներում էի: Ինչպես դրսում հայտնված ամեն հայ, շուրջբոլորս ազգակից էի փնտրում: Բնականաբար, չեք զարմանա, որ ասեմ` որոնումներս հաջողությամբ պսակվեցին:

Ավելի զարմանալի էր հայկական արմատներով տիկինը, որին հանդիպեցի հոլանդական Դելֆթ քաղաքում: Առաջին հայացքից որևէ մեկի մտքով չէր անցնի, որ շիկահեր, բարձրահասակ Անկը (Անկ մեզ հյուրընկալած տիկնոջ անունն էր), որը բոլորովին հայի նման չէր, հայկական արմատներ կարող է ունենալ: Իմանալով, որ ես Հայաստանից եմ՝ Անկը ժպտաց ու ասաց՝ իմ պապիկն էլ է հայ եղել: Իհարկե, հետաքրքրությունս շարժեց, ու ես սկսեցի հարց ու փորձ անել: Մինչ հարցերիս պատասխանելը՝ Անկ Մարգարն իմ առջև է դնում կարմիր շապիկով, Հայաստանի դրոշը վրան փակցրած գիրք-ալբոմն, ուր նա ամբարել է իր հայկական արմատներին ու Հայաստանին վերաբերող ամեն ինչ:

© Sputnik / АрхивՀոլանդահայ Անկ Մարգարի գիրք–ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
Ինչպես են կորչում հայկական արմատները - Sputnik Արմենիա
Հոլանդահայ Անկ Մարգարի գիրք–ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին

Ինդոնեզիայում ծնված Անկը, իր ընտանիքի հետ միասին, ճապոնացիների ճնշումներից փախել է Նիդեռլադներ: Արդեն հասուն տարիքում նա իր հորաքրոջից իմանում է, որ հորական պապը` Սարգիս Մարգար Թադեոսը, հայ է` Նոր Ջուղայից:

Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա հայկական թաղամասում ծնված ու մեծացած Սարգիս Մարգարի հայրը զբաղվում էր արծաթագործությամբ ու առևտրով: Նա իր զավակներին ուղարկում է հնդկական Կալկաթայի հայկական ինտերնատ` ուսանելու: «Պապս ու իր եղբայրները, Կալկաթայի դպրոցն ավարտելուց հետո, չեն վերադառնում Նոր Ջուղա, այլ գնում են Ինդոնեզիա: Նրանք սուրճի դաշտեր են հիմնում Բալի կղզում: Միաժամանակ, իմ պապն, ով շատ խելացի ու աշխատասեր էր, հյուրանոց է հիմնադրում Ճավայում»,-պատմում է տիկինը:

Ու հենց Ինդոնեզիայից սկսում է հայ ընտանիքի ուծացումը: Սարգիս Մարգարը սիրահարվում ու ամուսնանում է իր հյուրանոցում աշխատող մի հոլոնդուհու հետ, ով արդեն ամուսնացած բաժանված, երեք երեխաների մայր էր: Նրանք ունենում են ևս երեք երեխա, որոնցից մեկը` 1906 թվականին ծնված Լուի Մարգար Թադեոսը, Անկի հայրն էր: «Իմ հորաքույրը պատմում էր, որ իրենց հոգևորական հորեղբայրը շատ է բարկացել եղբոր, այսինքն` մեր պապի վրա` օտարազգի աղջկա հետ ամուսնանալու համար, և անընդհատ պայքարել է, որ երեխաները հայ մնան»-հիշում է տիկին Ակնը:Ցավոք, այս ընտանիքում ծնված հայ տղամարդիկ, կարծես, հատուկ սեր են ունեցել հոլանդացի կանանց նկատմամբ: Ոչ միայն Անկի տատը, ծագումով հոլանդացի է եղել նաև Անկի մայրը:

© Sputnik / Архив Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին - Sputnik Արմենիա
1/7
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
© Sputnik / Архив Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին - Sputnik Արմենիա
2/7
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
© Sputnik / Архив Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին - Sputnik Արմենիա
3/7
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
© Sputnik / Архив Անկ Մարգարը` աջից
Անկ Մարգարը` աջից - Sputnik Արմենիա
4/7
Անկ Մարգարը` աջից
© Sputnik / Архив Ակն Մարգարի հայկական գերդաստանը
Ակն Մարգարի հայկական գերդաստանը - Sputnik Արմենիա
5/7
Ակն Մարգարի հայկական գերդաստանը
© Sputnik / Архив Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին - Sputnik Արմենիա
6/7
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
© Sputnik / Архив Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին - Sputnik Արմենիա
7/7
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
1/7
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
2/7
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
3/7
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
4/7
Անկ Մարգարը` աջից
5/7
Ակն Մարգարի հայկական գերդաստանը
6/7
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին
7/7
Հոլանդահայ Անկ Մարգարի ալբոմը` Հայաստանի ու իր հայկական արմատների մասին

Դե, ինչպես ասում են, երեխաների դաստիրակության հարցում առաջնայինը մոր դերն է, և, դժվար թե, հոլանդացի կինը ջանար հայ մեծացնել իր երկու զավակներին` Անկին ու նրա մեծ եղբորը: Բացի այդ, Լուի Մարգարը տանը բացարձակ չէր խոսում մայրենի լեզվով: «Պատճառը անցյալում կուտակված ցավն էր: Հայրս աշխատում էր շատ չխոսել իր ծնողներից, որովհետև մանուկ հասակում նրանք հորս ուղարկել էին գիշերօթիկ դպրոց, նա շատ չէր շփվել ծնողների հետ, ինչի համար չէր կարողանում ներել նրանց: Հայրս երբեք չէր խոսում իր հայկական արմատների, իր անցյալի մասին, նա ուզում էր ինքն իրեն ու ընտանքին հոլանդացի ներկայացնել ու այդպես ընդունվել»,-պատմում է Անկ Մարգարը:

Ուսանողական տարիների արվեստի ու մշակույթի պատմություն ուսումնասիրող երիտասարդ Անկը հետաքրքրվում է արևելյան արվեստով: Այստեղ նա հանդիպում է Ժոզեֆ (Հովսեփ) անունով մի մարդու, որ մեծացել էր Ինդոնեզիայում, բայց արմատներով հայ էր: Ավելին` նրա նախնիներն էլ էին եկել Նոր Ջուղայից: Պարզվում է, որ Հովսեփի մայրն Անկի հորեղբայր Մկրտիչի կնոջ զարմիկն է: «Նա շատ տեղեկացված էր Մկրտիչի ընտանիքից և շատ բան է պատմել ինձ Նոր Ջուղա տեղափոխված հայերի ու նրանց պատմության մասին: Ժոզեֆն ինձ տվեց մի գիրք Նոր ջուղայում ապրող հայերի պատմության ու մշակույթի մասին»,-ասում է Անկն ու ցույց տալիս անգլիալեզու այդ գիրքը:

Рождественская Голландия - Sputnik Արմենիա
Կաթոլիկների Սուրբ Ծնունդն ու Նիդեռլանդների հայերը

Էլ ի՞նչ գիտես հայերի պատմությունից իմ հարցին պատասխանում է. «Ես նաև կարդացել եմ 20-րդ դարում իրականացված Հայոց ցեղասպանության մասին: Որքան ցավ ու ողբերգություն կա այդ ամենի մեջ, այն ինձ շատ տխրեցրեց, չէ՞ որ Ինդոնեզիայում գրեթե նույն բախտին ենք արժանացել նաև մենք: Բացի այդ, արդեն ուսանողական տարիներին ես կարդացել էի ու գիտեի, որ հայերն աշխարհում առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգն են: Ավելի հպարտացել եմ, երբ իմացել եմ, որ Քրիստոնեությունը Հայաստան է տարել Թադևոս առաքյալը»,-ժպիտով ասում է Անկ Թադեոս Մարգարը: Որևէ հայտնի հայի ճանաչու՞մ եք իմ հարցին, Անկն հիացմունքով պատասխանում է` իհարկե, Արամ Խաչատրյանին: Արվեստով հետաքրքրվող Անկը շատ լավ գիտեր նաև Գալուստ Գյուլբեկյանին: Սփյուռքահայ բարերարը Անկի հետաքրքրության սահմաններում հայտնվել է արվեստի իր յուրահատուկ հավաքածուի շնորհիվ: «Նաև գիտեմ, որ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն իրականում Ազնավուրյան է: Երգչուհի Կասի Բերբերյանին էլ գիտեմ, ով ամուսնացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր Լուչանո Բերիո հետ»,-ժպտալով իր իմացած հայերին է թվարկում Անկը:

Երաժշտական ընտանիքի մայրը չգիտեր ու չէր լսել Կոմիտասի մասին, բայց երբ իմ օգնոթյամբ հենց այդ պահին լսեց Կոմիտասի ստեղծագործություններից` Լուսինե Զաքարյանի կատարմամբ, հիացմունքից քարացել էր: Մեր ավանդույթների ու սովորույթների մասին Անկը գրեթե ոչինչ չգիտեր:

Армяне диаспоры празднуют Новый год - Sputnik Արմենիա
Ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում ապրող հայերը

Չնայած Անկն ասում է, որ ինքն իրեն ավելի շատ ինդոնեզացի է զգում, որովհետև ծնվել ու մեծացել է այնտեղ, բայց սիրով ու խնամքով հավաքել ու պահպանել է իր հայկական արմատներին վերաբերող ամեն բան: Նրա գիրք–ալբոմում մենք գտանք սև աչք ու ունքով, բեղերով իսկական հայ պապի լուսանկարը, հայ հորեղբայրների, հոր ու այլ հայերի լուսանկարներ ու գրառումներ, հայոց այբուբենն ու էլի Հայաստանին վերաբերող այլ նյութեր: Նա ուրախությամբ նշում է նաև, որ իր անունը հայերենով Անի է հնչում:

Չնայած ոչ ինքը, ոչ էլ որդիները, որոնք ծնվել են հոլանդացու հետ նրա ամուսնությունից, չգիտեն հայերեն, բայց Անկն ասում է, որ ինքը որդիներին պատմել է իրենց հայ մեծ պապի մասին: Ավելին՝ ավագ որդուն տիկին Անկն Արամ անունն է տվել:

Անկի երակներում հոսող հայկական արյունը չէ՞ արդյոք, որ ստիպել է նրան օգնել Հոլանդիայում հայտնված հայ ընտանիքին ոտքի կանգնելու: Ու հենց այդ արյան կանչով էլ նա ընկերացել է հայ ընտանքի հետ ու շարունակել անընդհատ շփվել:

Սկզբում շատ ուրախացա ու ոգևորվեցի, տեսնելով, որ Անկը հպարտությամբ պահպանել է հայ պապին ու հայկական արմատներին վերաբերող ամեն ինչ, բայց հետո սարսափելի տխուր էի: Օտարացման ու ձուլման այս վտանգին ենթակա է դրսում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցներից յուրաքանչյուրը: Ինչքան էլ նրանք փորձեն հայ մնալ, ժամանակն իր սև գործն անում է:

Նրանց սերունդներին արդեն ավելի քիչ բան է կապում հայրենիքի հետ, օտար միջավայրն ու այլոց բարքերն արմատանում են նրանց հոգիներում: Էլ չենք խոսում այլազգիների հետ ամուսնությունների պատճառով ձուլման ու մոռացման ընթացքի արագացման մասին: Ահա, թե ինչպես և ուր են կորչում հայկական արմատները:

Այսօր, այլ երկրի ճամփան բռնած ամեն ընտանիքի հետ, ես վերհիշում եմ տիկին Անկին ու նրա ընտանիքի պատմությունը: Ու երբ ինչ-որ երկրում օտարազգի մեկը հայամետ դրսևորում է ունենում, անպայման մտածում եմ՝ հաստատ նրա հեռավոր պապն ու տատը հայ են, բայց նա դրա մասին ոչինչ չգիտի, իսկ վարվում է ուղղակի արյան կանչով, որն անգամ դարերի մեջ չի կորչում:

Русская версия

Լրահոս
0