00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում ապրող հայերը

© Unsplash / Libby PennerАрмяне диаспоры празднуют Новый год
Армяне диаспоры празднуют Новый год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 1-ը տոն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի ցանկացած երկրում ապրող հայի համար: Օվկիանոսից այն կողմ, թե այս, քրիստոնեական երկրում, թե մուսուլմանական հայերը տոնում են Ամանորը:

Սառա Գալստյան. Sputnik.

Աշխարհի ցանկացած անկյունում հայտնված հայի սեղանն այդ օրը պիտի լիքը լինի: Հնուց եկած սովորույթ է, ասում են՝ առատությամբ դիմավորենք տարին, որ ամբողջ տարին լի ու առատ լինի:

Տոնական այս օրերին առաջարկում եմ վիրտուալ ճամփորդենք մի քանի երկրով, մտնենք մեր հայրենակիցների տներն ու բացահայտենք՝ ինչպես են նրանք դիմավորում Նոր տարին հայրենիքից հեռու:

Զարմանալին և ուրախալին այն է, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի տոնական ընկալման մեջ ավելի շատ ընդհանրություններ կան, քան տարբերություններ: Բոլորը ջանում են պահել ազգայինը, իհարկե, տարբեր երկրների սովորույթներն իրենց ազդեցությունը թողնում են այդ միջավայրում ապրող մարդկանց վրա:

ԱՄՆ, Լոս Անջելես. Գնանք, հեռվից գանք

80-ականների սկզբից Անահիտ Թադևոսյանենց ընտանիքը ապրում է ԱՄՆ-ում: 3 տասնամյակ է Ամանորն իրենց տուն է մտնում հայրենիքից մի օվկիանոս այն կողմ: Բայց օվկիանոսն անգամ չի խանգարում, որ առ այսօր հունվարի 1-ի սեղանին իրենց մշտական ներկայությունն ապահովեն հայկական տոլման, պասուց տոլման, բուդն ու բլինչիկը և տարբեր քաղցրեղենները: Նրանց կենցաղ են ներմուծվել նաև նոր տիպի թեթև սալաթներ:

© Sputnik / Личный архив Ամերիկահայերի ամանորյա սեղանը
Армяне диаспоры празднуют Новый год  - Sputnik Արմենիա
Ամերիկահայերի ամանորյա սեղանը

Անահիտը հիշում է, որ առաջ ամերիկահայերն ավելի հաճախ էին իրար գնում շնորհավորելու, հիմա Նոր տարին ավելի ընտանեկան է դարձել: Ավելի հաճախ մտերիմներով հավաքվում են մեկի տանն ու այնտեղ նշում: Բեյրութից, Սիրիայից, Իրանից եկած հայերն, ովքեր ԱՄՆ-ում են հաստատվել, հաճախ նախընտրում են ընտանիքներով ռեստորան այցելել:

© Личный архив Ամերիկահայերի ամանորյա տոնածառը
Армяне диаспоры празднуют Новый год  - Sputnik Արմենիա
Ամերիկահայերի ամանորյա տոնածառը

«Միջավայրն իր ազդեցությունն, անշուշտ, թողնում է,-ասում է Անահիտը,-օրինակ, այստեղ շատ ավելի ճոխ նշում են դեկտեմբերի 25-ի Ծննդյան տոնը, բոլորն իրար նվերներ են անում: Չես կարող անտարբեր մնալ: Դպրոցում երեխեքին էնքան են ասում՝ Քրիստմըսը մեծ տոն է, որ երեխան չտխրի դեկտեմբերի 25-ին էլ ենք նվեր առնում: Արդյունքում, մենք 2 անգամ ենք նվերներ անում իրար, հատկապես, երեխաներին. Սուրբ ծննդին էլ ենք նվեր առնում, ամանորի գիշերն էլ ենք նվեր դնում տոնածառի տակ:

Անգլիա, Լոնդոն

Պահպանողական այս երկրում հայերը շատ վաղուց են հաստատվել: Նրանք այնտեղ են հանգրվանել ոչ միայն հայրենիքից: Երևանից Լոնդոն տեղափոխված Սոֆի Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Լիբանանից, Իրանից, Հնդկաստանից այնտեղ գնացած հայերի ամանորյա սեղաններին այդ երկրների կենցաղի ազդեցությունն էլ կա: «Ամանորին այստեղ ապրող բոլոր հայերն էլի առատ սեղաններ են բաց անում: Նույն ճոխ ուտելիքներն էլի պատրաստում ենք,- ասում է Սոֆին, նույն պահին ինձ ուղարկելով իր լոնդոնյան բնակարանում չորացող բաստուրմայի նկարը, որ սեփական ձեռքերով է պատրաստել: Ընկերներով էլի գնում ենք միմյանց տուն, շնորհավորում, նվերներ անում: «Լոնդոնցիներից վերցրել ենք իրար բարեմաղթանքներով բացիկներ ուղարկելու սովորությունը, շատ բարի ու գեղեցիկ ավանդույթ է: Նաև՝ ծանոթ-անծանոթ, ցանկացածին հանդիպելիս, շնորհավորում ենք»,-պատմում է Սոֆի Գրիգորյանը: Դեկտեմբերի 31-ի գիշերը Լոնդոնն էլ հրե քաղաք դառնում՝ հրավառության շնորհիվ:

© Личный архив Անգլիայում ապրող հայ փոքրիկը՝ Ամանորին
Армяне диаспоры празднуют Новый год  - Sputnik Արմենիա
Անգլիայում ապրող հայ փոքրիկը՝ Ամանորին

Լոնդոնահայերը հաճախ միասին Նավասարդյան կենտրոնում են հավաքվում՝ Նոր տարին միասին նշելու: Այստեղ ավելի շատ ավագ սերնդի ներկայացուցիչներն են՝ Christmas dinner-ին  մասնակցելու համար: Համայնքային կենտրոններում նաև մանուկների համար ամանորյա միջոցառումներ են կազմակերպվում:

Լիբանան, Բեյրութ

Դեկտեմբերի 31-ի գիշերը սեղան է բացվում բոլոր լիբանանահայերի տանը: Բեյրութահայ Լևոն Յագոբեյանը պատմում է, որ երկարատև պատերազմը շատ բան է փոխել իրենց կյանքում: «Ֆինասական դժվար պայմանների հետ կապված հիմա ամեն ինչ նույն ճոխությամբ չէ, ինչ առաջ: Հիշում եմ՝ երբ երեխա էի ծնողներս շատ ավելի ճոխ էին նշում ամանորը և Սուրբ ծնունդը: Ճոխ սեղաններ էին գցում, հարազատները գալիս էին շնորհավորելու: Հունվարի 6-ին ձուկ էինք պատրաստում, որպես խորհրդանիշ Հիսուս Քրիստոսի: Նոր տարվա սեղանին, անպայման, լինում էր խորոված հավ, բրինձով փլավ՝ հավի հետ, լիբանանյան հումուս, թփով տոլմա: Տատիկս, անպայման, սարա բուրմա էր պատրաստում՝ ընկույզով շիրայով արևելյան քաղցրավենիք, նաև՝ խմիչքներ, զովացուցիչ ըմպելիքներ»,-ասում է Հակոբը:

Նա նշում է, որ հիմա շատերը դրսից պատրաստի են առնում կերակուրները: «Ժամանակին միայն տղամարդն էր աշխատում, կինը տանն էր և հասցնում էր պատրաստել: Հիմա կանայք էլ են զբաղված և շատ են դրսից պատրաստի գնում: Այսօր՝ ըստ ճաշակի է նաև: Հիմա ընդունված է սեղանին ունենալ խորոված և քաբաբ, ինչը շատ է սիրում լիբանանահայությունը: Հնդկահավ են արաբները դնում սեղանին, այդ սովորությունը վերցրել են արաբներից»,-ասում է Հակոբը:

Նա պատմում է, որ միմյանց նվերներ անելու սովորույթը դեռ պահպանվում է, սեղանի շուրջ հանձնում են նվերները: Հիմա նաև շատերը ամանորի կեսգիշերին գնում են տեղի հայ առաքելական եկեղեցի՝ աստծո օրհնությամբ նոր տարին դիմավորելու: «Իմ մանկության տարիներին ավելի շատ էինք իրար տուն գնում, հիմա ֆինանսական վատ վիճակը ստիպում է շատերի տուն չգնալ, որովհետև մեկին տուն գնալիս, պիտի նվերներ տանես»,-պատմում է մեր լիբանանահայ հայրենակիցը:

Бонбоньерка - Sputnik Արմենիա
Բումերանգի պես վերադարձող «բոնբոներկան»

Լիբանանահայ Թորոս Տեր-Արթինյանը, որ մեկ տասնամյակից ավել է հայրենիքում է ապրում, նշում է, որ Բեյրութում Ամանորը միայն մեկ օր էին տոնում, այստեղի պես մի քանի օր սեղանները փռած չէր մնում: Սեղանին պարտադիր հնդկահավ, քաբաբ, փախլավա էին ունենում: Ուղիղ կեսգիշերին միմյանց շնորհավորում էին, ապա երիտասարդները գնում էին ռեստորան, եկեղեցի, կամ խաղատուն՝ Ամանորին իրենց բախտը փորձելու:

Նիդեռլանդներ կամ ավելի ծանոթ՝ Հոլանդիա

Երկար տարիներ Նիդեռլանդներում բնակվող հայերը Սուրբ ծնունդը նշում են հոլանդացիների հետ հավասար, սակայն տոնն ընկալվում է ոչ որպես կրոնական, այլ, ավելի շատ, որպես Ամանորի սուռոգատ:

© из личного архиваՏոնական Նիդեռլանդներ
Рождественская Голландия - Sputnik Արմենիա
Տոնական Նիդեռլանդներ

Բայց, չնայած դրան, կան նաև որոշակի տարբերություններ: Հայրենիքից հեռու ապրելով, հայերը կամա թե ակամա սկսում են ընդօրինակել տեղացիների սովորույթներն ու առանձնահատկությունները: Օրինակ, Ամանորն և Սուրբ Ծննդյան տոները հոլանդիահայերն ավելի համեստ են նշում ու ոչ այդքան երկար, ինչպես Հայաստանում:

Քանի որ աշխատանքային ժամանակացույցը ազգություն չի ճանաչում, դեկտեմբերի 27-ի առավոտյան Հոլանդիայում բոլորը պետք է լինեն աշխատանքի վայրում: Այդպես է նաև Ամանորին: Հունվարի 3-ին արդեն տոներն ավարտվել են ու մարդիկ աշխատանքի են գնում: Բայց հայերն ամենուր հայ են: Բոլորի տներում բացվում են առատ սեղաններ, բայց բարեկամներով մեկ հարկի տակ են հավաքում և միմյանց նվերներ նվիրում: Հաջորդ օրը կարող են այցելել մյուս մտերիմներին և ծանոթներին: Այցելել գործընկերներին, ընկերներին և հարևաններին, ինչպես Հայաստանում է՝ առանձնապես ընդունված չէ: Ամեն ինչ համեստ է, հարմարավետ, արագ:

Սիրիա. Հալեպ

Ռասթքելենյանների ընտանիքը հայրենիք է տեղափոխվել Սիրիայից: Այսօր Հայաստանում նրանք իրենց զգում են ինչպես տանը: Տան մայրը՝ Անի Ռասթքելենյանն ասում է, որ Սիրիայում էլ ամեն հայի տանը տոնական սեղան բացվում է: Բայց այնտեղ տոնը 1-2 օր էր տևում, ոչ մեկ շաբաթ ու ավելի, ինչպես այստեղ է:

«Ամանորի սեղանին միշտ սարմա՝ հոս մսով տոլմա կասեք և իշլի քյուֆթա կսարքենք, պարտադիր հնդկահավ ու սեմսեկ պիտի լինի: Սալաթներից՝ հումոսը և մութաբելը: Հոս ամենը իրար հետ կդնեն սեղանին, մեզ մոտ ուտելիքները կդնենք, կուտենք, հետո կհավաքվեք, նոր անուշեղենը և մրգերը կդնենք»,-պատմում է տիկին Անին:

Նա նաև նշում է, որ Նոր տարվա գիշերը իրենք՝ բոլոր հարազատներով միասին հավաքվում են, միասին ուտում-խմում, թուղթ խաղում, ուրիշ խաղերով զբաղվում:

«Բայց անպայման տունի մեջ պիտի դիմավորենք: Տոնական գիշերը լույսերը կանջատեինք ու «Հայր մերով» կսկսենք մեր տոնը»,-ասում է երկար տարիներ Հալեպում ապրած հայ կինը: Պատերազմն, իհարկե, իր սև գործն անում է, բայց մեկ է՝ Սիրիայում ապրող մեր հայրենակիցները փորձում են չանտեսել տոնն ու, հրթիռների տակ անգամ, տոնական փոքրիկ սեղան ունենալ:

Շնորհավորում ենք աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների Ամանորը: Թող 2017-ը խաղաղության և ազգային զարթոնքի տարի լինի:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0