ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ստամբուլում ձերբակալվել է ուզբեկստանցի Աբդուլգադիր Մաշարիպովը, որին կասկածում են Ստամբուլի Reina ակումբում Ամանորի գիշերն իրականացրած ահաբեկչության մեջ, հայտնում է Daily Sabah-ը։
Թուրքական պարբերականի տվյալներով` Մաշարիպովը ձերբակալվել է երկուշաբթի երեկոյան Ստամբուլի Էսենյուրթ շրջանում երկարատև գործողությունների արդյունքում, որոնք իրականացրել են Ստամբուլի ոստիկանությունն ու Ազգային հետախուզական կազմակերպությունը։ Daily Sabah-ի տվյալով` Մաշարիպովի ձերբակալման պահին նա եղել է իր 4-ամյա որդու հետ։
BREAKING — Reina nightclub attacker Abdulgadir Masharipov now being transferred to Istanbul Police Headquartershttps://t.co/zXPjkeOQki pic.twitter.com/Lig3746aNO
— DAILY SABAH (@DailySabah) 16 января 2017 г.
Reina ակումբի վրա զինված հարձակումն իրականացվել էր Ստամբուլի Օքթակեյ շրջանում։ Սանտա Կլաուսի հանդերձանքով տղամարդը կրակ էր բացել Reina գիշերային ակումբում, որտեղ այդ պահին 600-800 մարդ էր եղել։ Թուրքիայի ՆԳՆ տվյալների համաձայն` զոհվել է 39 մարդ, 69-ը վիրավորվել (ներառյալ` 16 օտարերկրացի)։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։