ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Բիշքեկի մոտակայքում կործանված ինքնաթիռի վթարի վայրում գտել են 11 տուժածների, Sputnik Ղրղըզստանի թղթակցին հաղորդել է առողջապահության նախարարության խորհրդական Ելենա Բայալինովան:
Ավելի վաղ ԱԻՆ ղեկավարը հաղորդել է, որ ավիավթարի հետևանքով մահացել է 34 մարդ, որոնցից չորսը՝ անձնակազմի անդամներ: Բայալինովան պարզաբանել է, որ պաշտոնապես հաստատվել է 31 անձի մահը: Գտել են մարդկանց մարմինների 9 մասեր:
«26-ամյա տուժած կինը տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց՝ հղիության ընդհատման վտանգով: Առողջապահության նախարարից տեղեկատվություն է ստացվել, որ փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ տուժած: Նա կյանքի նշաններ է ցույց տալիս», — հաղորդել է Բայալինովան: Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում է Շտապօգնության 14 ջոկտ: Մարդկանց որոնելու աշխատանքները շարունակվում են:
Այսօր առավոտյան 7:30-ին Դաչա-Սուու գյուղում կործանվել է Boeing-747 ինքնաթիռը: Այն չվերթ էր իրականացնում Հոնկոնգից Ստամբուլ՝ ծրագրելով վերալիցքավորվել Բիշքեկում: Վթարի պատճառները պարզվում են: