00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է եվրասիական ինտեգրացումը. հարցին կպատասխանեն ռուս փորձագետները

© Sputnik / Виктор ТолочкоФлаги стран ЕАЭС
Флаги стран ЕАЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջատար ռուս փորձագետները Երևանում դասախոսություն կկարդան «Ռուսաստան – Հայաստան, Եվրասիական ինտեգրացումն աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերները և հեռանկարները» թեմայով:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. «Ռուսաստան — Հայաստան, Եվրասիական ինտեգրացումն աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերները և հեռանկարները» հատուկ դասընթացը նվիրված է արդիական թեմայի, որի մասին ոչ բոլորը գիտեն, երկուշաբթի լրագրողներին ասաց ԵվրԱզԷս ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:

Նրա խոսքով՝ մենք մշտապես լսում ենք եվրասիական ինտեգրացման մասին, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ ոչ բոլորն են հասկանում, թե այդ ինչ է:

«Մենք մոտավորապես գիտենք, թե ինչ է գլոբալիզացիան, բայց այդքան լավ չենք պատկերացնում, թե ինչ է ինտեգրացումը գլոբալիզացիայի գործընթացում: Մի կողմից, աշխարհն այսօր միավորվում է, դառնում միասնական, մյուս կողմից, պետք է միավորվել ԵՏՄ կամ ուրիշ կառույցների շրջանակում», — ասաց Լեպյոխինը:

Փորձագետի խոսքով` դասախոսությունների ընթացքում կհնչեն այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են գլոբալիզացիային, եվրասիական ինտեգրացմանը, ՀԱՊԿ-ին, ՇՏՀ-ին, միասնական էներգետիկ տարածությանը, անվտանգության խնդիրներին:

Նա ավելացրեց, որ Հայաստանը դարձել է այն հարթակը, որտեղ անցկացվել են այդ դասընթացները և, ամենայն հավանականությամբ, հետագայում ևս կանցկացվեն:

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
ԵՏՄ անդամակցություն. Հայաստանը բարելավել է արտաքին առևտրի ցուցանիշները

«Մեր խնդիրը լրագրողների, տնտեսագետների, պատմաբանների և այլ մասնագետների հետ հետադարձ կապ հաստատելն է: 2017թ-ին աշխարհի մոդելը կփոխվի: Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ում նախագահի ընտրություններն այսպիսի իրարանցում են առաջացրել ոչ թե այն պատճառով, որ քաղաքական առաջնորդին փոխարինել է մյուսը, այլ որովհետև նոր նախագահի դեպքում փոխվում է գլոբալիզացիայի մոդելը», — ասաց Լեպյոխինը:

Նա կարծում է, որ Դոնալդ Թրամփի կառավարման հետ մեկտեղ կհայտնվի բազմաբևեռ աշխարհի մեկ ուրիշ, այլընտրանքային մոդել, որի համար պայքարում են բոլոր եվրասիական երկրները պետությունների ղեկավարների մակարդակում՝ բազմիցս ներկայացնելով իրենց դիրքորոշումը:

«Հենց այդ պատճառով պետք է պատասխանել այն հարցերին, թե ուր շարժվել, ինչ է եվրասիական ինտեգրացումը, ինչ է ԵՏՄ-ն, ինչ դեր ունի Հայաստանը կառույցում», — ավելացրեց նա:

Ինչպես նշեց Սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Անդրեյ Սերգեևը, մեկ տարի է անցել Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից, և այդ կազմակերպության անդամների առջև դրված են բազմաթիվ կարևոր և հետաքրքիր հարցեր:

«Մեկ տարի առաջ մենք Երևանի պետական համալսարանի գործընկերների հետ հատուկ դասընթաց անցկացրինք եվրասիական թեմատիկայի վերաբերյալ: Արդյունքում այն դարձավ թեստային դիսցիպլին, որը դասավանդում են ԵՊՀ-ում: Համալսարանն ընդունել է այդ հատուկ դասընթացը, ներառել ուսումնական պլանում, իսկ հունվարին կսկսվեն այդ դասընթացի քննությունները», — ասաց Սերգեևը:

Նա նշեց, որ ավելի ուշ ռուս մասնագետները որոշել են անցկացնել ավելի խորացված դասընթաց՝ կազմված 12 դասախոսությունից, որոնք կվերաբերեն եվրասիական թեմայի հիմնական հարցերին:

Русская версия

Լրահոս
0