ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: