00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Կարենն իր գործը արեց, Կարենը կարող է հեռանալ

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 14-ի մամուլի տեսությունը:

«Փաստ». ՀՀԿ-ն պատրաստ է ընտրություններին

Թերթը գրում է. «ՀՀԿ-ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ»:

Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
ԱԺ ընտրությունների անցկացման օրն արդեն հայտնի է

Այնուամենայնիվ, թերթի բնորոշմամբ, մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են` ՀՀԿ-ն գրեթե ավարտել է իր ընտրական ցուցակների կազմման աշխատանքները և հիմա վերջին փոփոխություններն է անում՝ ամբողջական ցանկը Սերժ Սարգսյանի սեղանին դնելու համար:

Ըստ հոդվածագրի՝ ռեյտինգային ցուցակով ՀՀԿ-ն յուրաքանչյուր ընտրատարածքում միջինը 12-13 թեկնածու է առաջադրելու: «Դաշտն ազատ է, մրցակցությունը՝ թեժ»,- գրում է թերթը:

«Հրապարակ». Գագո, գալու ես, իրար խանգարենք

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանին ասել է. «Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել»` իրար խանգարել»:

«Չնայած Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը որպես հին ընկերներ հաճախ են հանդիպում, իսկ վերջերս այդ հանդիպումները Ծառուկյանի Առինջի տանն առավել հաճախացել են` կապված Ծառուկյանի քաղաքական վերադարձ-չվերադարձի հետ»,- գրում է թերթը:

Այս խոսակցությունն, ըստ թերթի, տեղի է ունեցել Հայաստանի լավագույն տասը մարզիկների համար «Փարավոնում» կազմակերպված միջոցառմանը:
«Խնդիրը բացառապես արարողակարգային է եղել. իշխանական հիերարխիայում սուբորդինացիա կա՝ եթե որևէ միջոցառման մասնակցում է երկրի նախագահը, վարչապետը չի մասնակցում»,- հավելում է «Հրապարակ»-ը:

«Հայկական ժամանակ». Ինչու է բարկացել Կարեն Կարապետյանը

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքի հարցին:

Թերթը հիշեցնում է, որ Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ անձը, որը վերջին 4 տարին բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, իսկ Կարեն Կարապետյանն, ինչպես հայտնի է, 2011-2016 թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, 2012 թվականից էլ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը:

Пресс-конференция Карена Карапетяна - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը բարկացավ. ես միլիցա չեմ

«Նախօրեին Արմեն Աշոտյանը ծավալուն հարցազրույց էր տվել, որի ամբողջ ասելիքն այն էր, որ առաջիկա ընտրություններն այնքան կարևոր են Հայաստանի համար, որ ոչ մի պարագայում չպետք է ստվեր գցել դրանց օրինականության վրա: Ուստի, եթե համապատասխան իրավական ընթացակարգով պարզվի, որ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, նա չի ընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում: Նույն բանն ասել էր նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Եթե իրադարաձություններն այսպես զարգանան և ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, դա միևնույն է, կարող է տևել մինչև 2018-ի ապրիլ»,- գրում է թերթը:

Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ 148 հովածով (որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլին) նախատեսվում է, որ կառավարության անդամը, նաև վարչապետը պետք է վերջին չորս տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում:

«Այսինքն՝ դե յուրե 2018-ի ապրիլին, երբ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի և վարչապետը կդառնա երկրի առաջին դեմք, Կարապետյանը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ,- գրում «Հայկական ժամանակ»-ը՝ հավելելով.- Կարեն Կարապետյանի արձագանքից նկատելի է, որ Հայաստան գալիս նա ըստ էության չի իմացել այս պրոբլեմի գոյության մասին: Բայց քիչ հավանական է, որ այդ մասին իմացած չլինի Սերժ Սարգսյանը:

Վերջինս թերևս այս հաշվարկով է Կարեն Կարապետյանին Հայաստան կանչել. նրան պետության գլուխ դառնալու հույսերով հրավիրել Հայաստան, նրա պոզիտիվ իմիջի և Ռուսաստանում դրական ընկալման հաշվին ապահովել ՀՀԿ-ի վերարտադրությունը, և վճռական պահին Կարապետյանին հայտնել ճշմարտությունը: Հենց այդտեղ էլ կվերանա վերջին խոչընդոտը՝ 2018-ին վարչապետ դառնալու Սերժ Սարգսյանի ծրագրերի համար»:

«Ժամանակ». Վիգեն Սարգսյանը վարչապետի աթոռապահ

Իսկ «Ժամանակ» օրաթերթը կարծում է, որ առաջիկա ընտրություններից հետո մինչև 2018թ-ը վարչապետի աթոռը ի պահ կտրվի ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

«Սերժ Սարգսյանի համար ամենահարմար և հնարավոր վարչապետի թեկնածուն 2017-ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլի 9-ը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է: Այդ նպատակով է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխությունների: Դա է պատճառը, որ որոշվել է, որ Վիգեն Սարգսյանը պետք է գլխավորի ՀՀԿ ցուցակը:

Ըստ այդ ծրագրի, 2018թ. ապրիլին, նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ, ՀՀԿ-ն տարբեր երթեր և հանրային միջոցառումներ կանցկացնի, որտեղ «կաղաչեն», որ Սերժ Սարգսյանը դառնա երկրի գլուխ՝ դառնա վարչապետ»,- գրում է թերթը:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, նա, «Ժամանակ» օրաթերթի բնորոշմամբ, կամ պետք է ամեն ինչ անի, որ այս ծրագրերը տապալի, կամ կրկին կմեկնի Ռուսաստան:

Լրահոս
0