ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 29-ին, հրամանագիր է ստորագրել Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին»,- նշված է հրամանագրում:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նյութի ռուսերեն տարբերակը