ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Դեկտեմբերի 25-ին Սոչիում Տու-154-ի վթարման հետևանքով զոհված Ելիզավետա Գլինկայի մարմինը ճանաչվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Արդար օգնություն» հիմնադրամի աղբյուրին։
«Նրան ճանաչել են։ Հուղարկավորության արարողությունը, նախնական տվյալների համաձայն, կանցկացվի երկուշաբթի», — հայտնել է գործակալության զրուցակիցը։
Փորձագետները ճանաչել են Սև ծովում Տու-154-ի ավիավթարի հետևանքով տուժած 70 մարդու դի։
«Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան եղել է Սիրիա մեկնող Տու-154 ՌԴ ՊՆ օդանավում, որը դեկտեմբերի 25-ին ավիավթարի ենթարկվեց Սոչիի շրջանում։
Դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: