ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Շարունակում է ինքնաթիռի վթարից զոհվածների ճանաչման գործընթացը, հաղորդել է Ռիա-նովոստին՝ նշելով, որ նրանց հարազատները ծանոթացել են փորձաքննության արդյունքներին:
ԴՆԹ փորձաքննության մասնագետները ճանաչել են ռուսական Տու-154-ի կործանման հետևանքով մահացած 70 մարդու ինքնությունը:
Դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ:
Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: