ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ։
Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն արձակել է ավելի քան 700 կրակոց, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: