00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվա-Երևան-Ծաղկաձոր. դահուկներ Աշոտից և համեղ հարիսա

© Надежда Оранская Надежда Оранская в Цахкадзоре катается на лыжах
Надежда Оранская в Цахкадзоре катается на лыжах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի Օրանսկիների ընտանիքը որոշել է Ամանորի արձակուրդներն անցկացնել մերձավոր երկրներից մեկում. նրանք ընտրել են Հայաստանը։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներ Կոնստանտին ու Նադեժդա Օրանսկիները պատահաբար են ընտրել Հայաստանը` Ամանորի արձակուրդներն անցկացնելու համար ։

«Մենք շատ ենք ճանապարհորդում։ Ամուսնուս հետ, կարծես, մրցակցության մեջ ենք մտել, թե ով ավելի շատ երկիր կայցելի։ Հայաստանը 26-րդ երկիրն է, որտեղ եղել եմ ես։ Տոներից առաջ մենք սկսեցինք մտածել, թե որտեղ անցկացնենք Ամանորը։ Ցանկանում էինք նոր երկիր տեսնել, որտեղ կարող ենք հասնել կարճ ժամանակում։ Եվ մենք ընտրեցինք Հայաստանը», — Sputnik Արմենիային պատմեց Նադեժդա Օրանսկայան։

Կոնստանտինը սկզբում չէր համաձայնում Հայաստան գալ, կարծում էր, որ այստեղ ձանձրալի կլինի։ Սակայն համացանցում առկա Հայաստանի մասին մեկնաբանություններն ու տեղեկատվությունը նրան համոզեց։

Լեռնային բնապատկեր ու լեռնադահուկային զբոսավայր` ահա թե ինչ է սիրում Նադեժդայի ամուսինը։

Այցելություն կոլորիտների երկիր

Ահա և ամուսինները Հայաստանում են։ Առաջինն, ինչ զարմացրել է Օրանսկիներին ժամանակակից և գեղեցիկ օդանավակայանն է և տաքսու ցածր գները։ Այնուհետև Ռուսաստանից ժամանած զույգի ծրագրերում էր չիպթրիպը` քաղաքով մատչելի զբոսանքը։

«Սկզբում եղանք Կասկադում, որտեղ տեղադրված են արտասովոր քանդակներ։ Դրանք պարզապես ապշեցնող են։ Հատկապես տպավորիչ է հսկայական կիվի թռչունը, որը պինգվին է հիշեցնում, մերկ ծխող կինը, ինչպես նաև LOVE քանդակը` Նյու-Յորքում սիրո հուշարձանի կրկնօրինակը, իսկ ես այդ քաղաքի երկրպագուն եմ։ Ու այստեղ` Հայաստանում, գտնում եմ Նյու-Յորքի մի մասնիկ, և դա ինձ շատ է ուրախացնում», — պատմեց մեր զրուցակիցը։

Храм Гарни - Sputnik Արմենիա
Գառնու տաճարը՝ զբոսաշրջիկի աչքերով. ինչպես էին տաճարում ծիսակարգեր կատարում

Նադեժդային դուր եկավ, որ այս արձանները խստիվ պահպանվում են։

Ամուսնական զույգը հավանեց նաև հինգ շենքերով շրջապատված Հանրապետության հրապարակը։ Նադեժդային և Կոնստանտինին դուր եկավ նաև հայկական մայրաքաղաքի գլխավոր հրապարակի «Ամանորի զգեստը»։
«Մենք անցանք նաև Աբովյան փողոցով, մտանք հուշանվերների խանութ և այնտեղ անցկացրինք մի երկու ժամ։ Ինձ շատ դուր եկավ նռան նկատմամբ ունեցած հայերի սերը, նրանք այնքան կոկիկ են ներկված։ Մենք գնեցինք այդ «պտուղներից»։ Պարզվեց, որ հուշանվերների այդ խանութում կա նաև ռեստորան, ուր մենք վայելեցինք հայկական խոհանոցի համը։ Ամեն ինչ շատ համեղ էր։ Հայաստանը գաստրոնոմիական դրախտ է։ Հատկապես մեզ դուր եկավ հարիսան», — նշեց Նադեժդան։

Ծաղկաձոր

Երևանից ընտանեկան զույգը մեկնեց Ծաղկաձոր։ Այստեղ Օրանսկիները շոկ ապրեցին, քանի որ սովոր էին Ավստրիայում դահուկ քշել, որտեղ շատ լավ մայրուղիներ կան և անկրկնելի սպասարկում է։

«Բացի այդ մենք իմացանք, որ Ծաղկաձորի լեռները հասնում են 3000 մետրի, դա բավականին բարձր է։ Զվարճալի էր նաև դահուկների և կոշիկների վարձակալման պահը։ Քեզ միանգամից բռնում է Աշոտ անունով տեղի հսկիչը և ուղեկցում վարձակալության վայրը։ Այստեղ ոչ ոք էլեկտրոնային հայտեր չի լրացնում, պարզապես քեզ են հանձնում դահուկներն ու առաջ։

© Надежда Оранская Նադեժդա Օրանսկայան Երևանում
Նադեժդա Օրանսկայան Երևանում - Sputnik Արմենիա
1/4
Նադեժդա Օրանսկայան Երևանում
© Надежда ОранскаяՕրանսկայա զույգը Ծաղկաձորում
Օրանսկայա զույգը Ծաղկաձորում - Sputnik Արմենիա
2/4
Օրանսկայա զույգը Ծաղկաձորում
© Надежда Оранская Նադեժդա Օրանսկայան Երևանում
Նադեժդա Օրանսկայան Երևանում - Sputnik Արմենիա
3/4
Նադեժդա Օրանսկայան Երևանում
© Надежда Оранская Նադեժդա Օրանսկայան Երևանում
Նադեժդա Օրանսկայան Երևանում - Sputnik Արմենիա
4/4
Նադեժդա Օրանսկայան Երևանում
1/4
Նադեժդա Օրանսկայան Երևանում
2/4
Օրանսկայա զույգը Ծաղկաձորում
3/4
Նադեժդա Օրանսկայան Երևանում
4/4
Նադեժդա Օրանսկայան Երևանում

Դուր չեկավ այն, որ չկային սկսնակների, միջին մակարդակի դահուկորդների և պրոֆեսիոնալների համար նախատեսված դահուկներ, բոլորին նույնն են տալիս», — ասաց Նադեժդան։

Նադեժդային հանձնած դահուկների առաջին զույգը փոխարինեցին։ Երկրորդ զույգը ավելի լավ ու հարմարավետ էր, դրանց վրա նա սահեց ամբողջ օրը։Անակնկալ էր Օրանսկիների համար նաև այն, որ Ծաղկաձորում նրանց օգնեցին կոշիկների հարցում. սկզբում օգնեցին հագնել դրանք, այնուհետև` նաև հանել։

«Այստեղ շատ են ռուսները։ Հայերը սահում են դանդաղ և առանց սաղավարտի։ Դրանք Ծաղկաձորի լեռներում քիչ են, ի տարբերություն գերմանացիների, որոնք սահում են բարձր արագությամբ և պրոֆեսիոնալ։ Ծաղկաձորի բնությունը անասելի գեղեցիկ է, ամենաբարձր կետից մենք կարողացանք տեսնել Արարատ լեռը և Սևանա լիճը։ Անկախ ուժեղ քամուց, մեզ ամեն ինչ դուր եկավ», — նշել է զբոսաշրջիկը։

Մարդիկ

Ռուսաստանից ժամանած ընտանիքը Երևանի փողոցներում ցուրտ եղանակին տեսնել էր երիտասարդ մարդկանց, աղջիկների և երեխաների առանց գլխարկների և ձեռնոցների, ինչը զարմացրել էր մեր երկրի հյուրերին։

«Տաքսիստները մեզ պատմեցին, որ Հայաստանում ամռանը ավելի լավ և գեղեցիկ է, և մենք մտովի պատկերացրեցինք ծաղկուն ծառերն ու անտառով ծածկված սարերը։

Հայերն ընդհանրապես շատ բարի ժողովուրդ են», — ասաց Նադեժդան։ Հայաստանը ռուս զույգի վրա մեծ տպավորություն է թողել. Օրանսկիները շատ են ցանկանում կրկին այցելել մեր երկիր և լողանալ Սևանա լճում։

Русская версия

 

Լրահոս
0