00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գառնու տաճարը՝ զբոսաշրջիկի աչքերով. ինչպես էին տաճարում ծիսակարգեր կատարում

© Sputnik / Aram Nersesyan Храм Гарни
Храм Гарни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում տեղակայված է Գառնու տաճարը: Այն երեք կողմից շրջապատված է ձորով: Հենց դրա շնորհիվ է ունեցել բացառիկ անառիկություն: Այսօր Հայաստան այցելող գրեթե յուրաքանչյուր զբոսաշրջիկ գալիս է Գառնու տաճար, որը հեթանոսական Հայաստանի լուռ վկաներից է:

Հայաստան այցելող զբոսաշրջիկի ճանապարհային քարտեզի պարտադիր կանգառներից է Գառնին: Ամեն տարի տաճար են այցելում հազարավոր օտարերկրացիներ: Sputnik Արմենիան Գառնի ուղևորվեց՝զբոսաշրջիկի աչքով:

Մոտենում ես տոմսարկղին. այնտեղ հստակ պետք է ներկայացնես՝ տեղացի՞ ես, թե ոչ, որովհետև դրանից է կախված մուտքի վճարի չափը:
Որպես կանոն, զբոսաշրջիկից մոտ 3 անգամ ավելի գումար են վերցնում: Վճարում ես ու անցնում առաջ:

 

Առաջին տպավորությունը դեպի տաճար տանող անբարեկարգ ճանապարհն էր ու «Տիտանիկ» ֆիլմի երաժշտությունը՝ փոքր-ինչ հայաֆիկացված, դուդուկի հնչյուններով:

«O, Տիտանիկ»,-կողակցին ժպտալով ասաց երիտասարդ ֆրանսուհին:

Նրան ու մի ամբողջ զբոսաշրջային խմբի ուղեկցում էր երևանցի զբոսավարը, որը մանրամասն ու հնարավորինս պարզ պատմում էր Գառնու տաճարի պատմությունն ու ներկան:

«Աշխատում եմ պատմել տաճարին վերաբերող ամենաուշագրավ պատմությունները, այնտեղ կատարված ծիսակարգի մանրամասները: Հետո թողնում եմ, որ վայելեն հրաշալի բնությունը, որը փռված է տաճարի շուրջը»,-ասաց զբոսավար Ռուզան Շտոյանը:

Խումբը մտավ տաճար: Զբոսավարը պատմեց, որ ժամանակին Գառնու տաճարը լի է եղել ոսկեղենով ու թանկարժեք քարերով: Այնուհետև ցույց տվեց տաճարի հենց կենտրոնում փոքրիկ փոսը և դրա անմիջապես վերևում տեղակայված երդիկը, որտեղից լույս էր ընկնում:

«Քա. առաջին դարում այդ փոսի մեջ հայ հավատացյալները ջուր են լցրել: Արևի աստված Միհրին նվիրված ծիսակարգը կատարել են կեսօրին, երբ արևը եղել է կիզակետում: Շողերը, ուղիղ ընկնելով ջրի մեջ ու արտացոլվելով պատերի ոսկեղենի ու քարերի վրա, շողշողացել են: Այնպես որ, Գառնին մուգ ու մռայլ չի եղել, ոչ էլ պատկերացումների համաձայն՝ վայրենի ծիսակարգերով է ուղեկցվել»,-պատմեց զբոսավարը:

© Sputnik / Aram NersesyanԳառնի՝ հեթանոսական տաճար
Храм Гарни - Sputnik Արմենիա
Գառնի՝ հեթանոսական տաճար

 

 

 

 

 

 

Քարերի

1679 թվականին Գառնու տաճարն ավերվել է ուժեղ երկրաշարժից: Տարիներ շարունակ այն փլուզված է մնացել: Միայն Խորհրային միության տարիներին՝ 1969-75 թվականներին է վերականգնվել:

Զբոսավարն իր խմբին պատմում է նաև այդ դրվագը՝ հստակ ցույց տալով տաճարի հին ու վերականգնված հատվածները:

Չնայած Գառնին նման է Հելլենիստական դարաշրջանի հուշարձաններին, բայց կառույցի վրա կարելի է տեսնել նաև ազգային դետալներ: Օրինակ, տաճարի վերևում գտնվող զարդանախշերի վրա պատկերված են նուռ, խաղող, ընկույզի ծառի տերևներ ու առյուծ:

Ուշագրավ է տաճարի մի կողմում տեղակայված բաղնիքը: Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ միմյանց հաջորդող չորս սենյակից: Առաջին սենյակում բաղնիքի նախասրահ-հանդերձարանն է եղել:

Հետաքրքիր է դրա հատակի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է: Այնտեղ ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ, իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով, ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ: Մանցած երեք սենյակները ծառայել են որպես լոգարաններ՝ սառը, գոլ և տաք ջրերով:

© Sputnik / Aram NersesyanԳառնու տաճարի բաղնիքը
Баня храма Гарни - Sputnik Արմենիա
Գառնու տաճարի բաղնիքը

 

 

Բաղնիքն այսօր փակ է: Այնտեղ մուտք գործելու համար զբոսավարները մոտենում են հուշանվերների խանութին ու վերցնում բանալիները՝ վերջում նորից դուռը փակելու պայմանով:

Ի դեպ, տաճարի աստիճանները բարձր են ու տպավորություն է ստեղծվում, թե դրանք մի քանի տասնյակ են: Այնինչ, աստիճաններն ընդամենը ինն են:
Տաճարի շուրջ կա 24 սյուն:

Ասում են, որ դրանց շնորհիվ մեր նախնիներն իմացել են օրվա ժամը:
Գեղեցիկ է Գառնին հատկապես գիշերը, երբ շուրջը վառվում են լույսեր ու ստեղծում առեղծվածային տեսարան:

Լրահոս
0