ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Նախորդ տարի շտապօգնության ծառայությունն արձագանքել է 247 հազար 496 կանչի: Դրանց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 49 հազար 432 մարդ:
«Հիմնական կանչերը գրանցվել են սրտանոթային հիվանդություններ ունեցողներից, հետո սուր շնչառական հիվանդություններով տառապողներից, երրորդ տեղում տրավմաներն են»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում սրտանոթային հիվանդություններին վերաբերող ավելի քիչ թվով կանչեր են գրանցվել, քան 2015 թվականին: Սակայն նախորդ տարի ավելացել են սուր շնչառական հիվանդություններով, տրավմատիկ բնույթի կանչերը:
«2015 թվականի համեմատ 2016 թվականին կանչերի թիվն աճել է 9286-ով»,-ասաց Ստեփանյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը մայրաքաղաքում ունի շտապօգնության 36 մեքենա: Ըստ կարգի՝ բժիշկները հիվանդի մոտ կարող են մնալ առավելագույնը 20 րոպե: Թագուհի Ստեփանյանի կարծիքով` իրենց հանդեպ վստահությունն աճել է բարեխիղճ աշխատանքի շնորհիվ։ Թեև բնակիչներից շատերը դժգոհում են, որ շտապօգնության մեքենաներն ուշ են տեղ հասնում, սակայն Ստեփանյանը վստահեցնում է, որ իրենց բուժանձնակազմը հիվանդի մոտ է հասնում 9-10 րոպեի ընթացքում:
Версия материала на русском языке