ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի- Sputnik. 16-րդ դարի ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Միշել դե Նոտրդամը, որն ավելի շատ հայտնի է Նոստրադամուս լատինական անունով, իր հետնորդների խոսքով` շատ իրադարձություններ է կանխագուշակել, որոնք իրականում կատարվել են հաջորդ հազարամյակներում։
Նոստրադամուսի հայտնի գուշակություններից է բուրժուական հեղափոխությունը Ֆրանսիայում, Ադոլֆ Հիտլերի` իշխանության գլուխ անցնելը, 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ԱՄՆ-ում, գրում է անգլիական The Independent-ը։
Նույնիսկ ապացույց կա, որ Նոստրադամուսը կանխագուշակել է Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահի ընտրություններում, որին նա անվանել է «անամոթ, հանդուգն դատարկաբան», գրում է հրատարակությունը։ Նրա մարգարեությունները` գրված քառատողերով, կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, սակայն դրանցից մի քանիսը կարող են լույս սփռել այն ամենի վրա, ինչ սպասվում է մեզ 2017թ-ին։
Ջրհեղեղներ և երաշտներ
40 տարի ոչ ոք չի տեսնի ծիածան,
40 տարի նրանք կտեսնեն այն ամեն օր,
Երաշտը կտանջի երկիրը
Եվ շատ կլինեն ջրհեղեղները։
Ճակատամարտ մայրամուտին
Մայրամուտից առաջ ճակատամարտը կսկսվի,
Մեծ ազգի գոյությունը հարցականի տակ է։
Հաղթահարել, նավահանգիստը չի պատասխանում,
Կամուրջ և գերեզման` օտար ափերում։
Թագավորական սկանդալ
Թագուհու սնդուկներում կգտեն նամակներ
Դրանց մեջ հեղինակների անուններ չկան
Կառավարիչները կթաքցնեն նվերները,
Այնպես որ ոչ ոք չի իմանա, թե ով է երկրպագուն։
Թուլացած արևմուտք
Նա երկու անգամ վերելք կապրի
Երկու անգամ կգահավիժի
Արևելքը կթուլացնի նաև Արևմուտքը։
Նրա թշնամին կվտարվի և կոչնչանա։
Նյութի ռուսերեն տարբերակը