00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրի. տունը, որտեղ երեխաները թևեր են առնում

© Sputnik / Aram Nersesyan «Թռչունյան տուն»
«Թռչունյան տուն» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցարական զորանոցի սև շենքը, որտեղ ժամանակին ապաստան են գտել ցեղասպանությունից փրկված երեխաները, հարյուր տարի անց ապահով կացարան է ծառայում հայ որբերի համար։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի հայրաքաղաք Գյումրիի արվարձանում գտնվող սև շենքը երկու հարյուրամյակ շարունակ փրկում է երեխաներին։

Մանկատունն այստեղ գործում է 2003 թվականից, սակայն պատմության կարևորագույն էջերը տանում են դեպի 20-րդ դարի սկիզբ։ Մանկատուն հիմնելու համար տարածք են փնտրել շուրջ 3 տարի` 2000 թվականից սկսած։

Кэтрин Ходжсон, переехала жить в Армению, где изучает армянские диалекты - Sputnik Արմենիա
Մառախլապատ Ալբիոնից Հայաստան. բրիտանուհին զարմացնում է հայերենի իմացությամբ

Sputnik Արմենիայի թղթակիցն այս կառույցի պատմության շուրջ զրուցել է շենքում «բնակություն» հաստատած «Թռչունյան տուն» դպրոցի և մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանի հետ։

1915 թվականին այս շենքում «Ամերկոմի» (Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե) որբանոցն է եղել, ավելի վաղ` ռուսական բանակի զորանոցները։ Երբ կանայք ու երեխաները փախել են Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից, հարց է ծագել, թե որտեղ տեղավորեն նրանց։

«Ցարական Ռուսաստանն ու Միջազգային Կարմիր խաչը մարդասիրական մեծ քայլ արեցին։ Ռուսական բանակն ազատեց այդ շենքերը և տվեց որբացած երեխաներին։ Գյումրիում գտնվող 30 հազար երեխաներից 3 հազարը կացարան գտան հենց այս շենքերում», — ասաց Սիմոնյանը։

Սոնա Սիմոնյանի տատիկը նույնպես փախել է Ղարսից և փրկվել Միջազգային կարմիր խաչի մարդասիրական օգնության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի շնորհիվ։

Երեխաներին փրկել են նաև տիֆի համաճարակից, որից տառապում էին փախստականներից շատերը։

© Из личного архива «Թռչունյան տան» բակում
«Թռչունյան տան» բակում - Sputnik Արմենիա
1/7
«Թռչունյան տան» բակում
© Из архива детского дома "Трчунян"«Թռչունյան տան» սաները
«Թռչունյան տան» սաները - Sputnik Արմենիա
2/7
«Թռչունյան տան» սաները
© Из личного архива «Թռչունյան տան» սաները
«Թռչունյան տան» սաները - Sputnik Արմենիա
3/7
«Թռչունյան տան» սաները
© Sputnik / Из личного архива «Թռչունյան տան» սաները
«Թռչունյան տան» սաները - Sputnik Արմենիա
4/7
«Թռչունյան տան» սաները
© Sputnik / Aram Nersesyan «Թռչունյան տուն»
«Թռչունյան տուն» - Sputnik Արմենիա
5/7
«Թռչունյան տուն»
© Из личного архива «Թռչունյան տան» սաները
«Թռչունյան տան» սաները - Sputnik Արմենիա
6/7
«Թռչունյան տան» սաները
© Sputnik / Aram Nersesyan «Թռչունյան տուն»
«Թռչունյան տուն» - Sputnik Արմենիա
7/7
«Թռչունյան տուն»
1/7
«Թռչունյան տան» բակում
2/7
«Թռչունյան տան» սաները
3/7
«Թռչունյան տան» սաները
4/7
«Թռչունյան տան» սաները
5/7
«Թռչունյան տուն»
6/7
«Թռչունյան տան» սաները
7/7
«Թռչունյան տուն»

«Տատիկս պատմում էր, որ երբ փոքր է եղել, ամեն առավոտ մի կառք է եկել, որի վրա տեղավորել են մահացած երեխաների դիակներն ու տարել եղբայրական գերեզմաններ։ Հակասանիտարական սարսափելի վիճակ է եղել, բայց մանկատները ոտքի են կանգնել այդ կազմակերպությունների օգնությամբ։ Տաղանդավոր երեխաներից շատերին որդեգրել են ամերիկացիներն ու տարել ԱՄՆ», — պատմում է Սիմոնյանը։

Երեխաներից մեկն էլ Վահանն է եղել, որի ազգանվան դիմաց գրել են Տերչունյան։ Նրան որդեգրել ու տեղափոխել են ԱՄՆ, որտեղ նա լավ կրթություն է ստացել և հաջողությունների հասել։

Մահից առաջ Տերչունյանն իր կտակում գրել է, որ որոշ գումար է թողնում, որպեսզի գտնեն այն շենքը, որտեղ ինքը ժամանակին ապաստան է գտել, ու այդ շենքը դարձնեն մանկատուն, հարկ լինելու դեպքում` նաև վերանորոգեն։

«Մարդասիրական այս մեծ առաքելությամբ Հայաստան եկավ արքեպիսկոպոս Աշչյանը։ Ստեղծվեց հիմնադրամ, որի աշխատակիցները պատմական փաստաթղթերի, գրքերի շնորհիվ գտան շենքը», — ասաց Սիմոնյանը։

Պարզվեց, որ երկրաշարժից հետո կառույցի փայտյա տանիքը մարդիկ տարել ու վառելափայտ էին օգտագործել, ինչի հետևանքով էլ, բնականաբար, շենքի ներսում նույնպես վերանորոգման աշխատանքների կարիք էր առաջացել։

Շենքը վերանորոգվեց ու այստեղ հանգրվանեցին ծնողազուրկ երեխաները։ Այսօր այստեղ են ապրում ոչ միայն որբացած փոքրիկները, այլև` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։

«Որպեսզի Տերչունյան ազգանունը չհնչի, որն իր մեջ տխուր երանգ ունի, մենք այն փոխեցինք և դարձրինք «Թռչունյան»։ Այս ազգանունն ավելի գունեղ է։ Այդպես էլ ստեղծվեց մեր կառույցը», — պատմեց Սիմոնյանը։

Մանկատան վերականգնումից հետո այստեղ 40-45 երեխա կար, այժմ նրանց թիվը հասել է 80-ի։ Սիմոնյանի խոսքով` երեխաների թիվը, ցավոք, տարեցտարի ավելանում է։

Լրահոս
0