00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի տղաները ծառայության են մեկնում «դուխով»

© Sputnik / Armenuhi Mkhoyan Зимний призыв в армию 2017, Гюмри
Зимний призыв в армию 2017, Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած ցուրտ եղանակին, Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը մարդաշատ էր: Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների այս տարվա առաջին խումբը:

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ուրախ երգն ու հայրենասիրական մեղեդիները հուշում էին տոնական տրամադրության մասին: Գյումրեցի նորակոչիկների այս տարվա առաջին խումբը մեկնում էր պարտադիր զինվորական ծառայության: Տղաներին բարձր տարմադրությամբ ճանապարհելու համար համաքաղաքացիները՝ նորակոչիկների հետ միասին, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից երգ ու պարով մեկնեցին կենտրոնական հավաքակայան:

Չնայած դրան, հավաքվածներից շատերի աչքերում արցունք էր: Թեև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ոգեշունչ խոսքերով տղաներին բարի ու անփորձանք ծառայություն էին մաղթում, ծնողների ուշքն ու միտքն իրենց որդիներն էին:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Ձմեռային զորակոչ. Գյումրի
Зимний призыв в армию 2017, Гюмри - Sputnik Արմենիա
Ձմեռային զորակոչ. Գյումրի

«Աշխարհին խաղաղություն եմ ցանկանում, բոլոր տղաներն էլ պետք է ծառայեն, թող գնան անփորձանք ծառայեն ու տուն վերադառնան»,-մեզ հետ զրույցի ժամանակ նշեց նորակոչիկի մայրը: Բոլոր ծնողների ցանկությունը նույնն է՝ խաղաղ երկինք ու անփորձանք ծառայություն: Որդիներն ավելի անկոտրում են՝ «Տոնական ենք տրամադրված, գնանք ծառայենք, մեր պարտքը կատարենք»,-նշում է Ռազմիկ Կարապետյանն ու ավելացնում, որ թեև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մի փոքր վախ կա, բայց պետք է գնանք` դուխով ծառայենք ու մեր հայրենիքը պաշտպանենք: «Հանուն մեր հայրենիքի վախը կոտրվում է»,- ասաց երիտասարդը՝ բոլոր ծնողներին էլ համբերություն մաղթելով:

Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներն ու բողոքները կքննի Գեղամ Հարությունյանը

Նորակոչիկների մեջ կային այնպիսի տղաներ, ովքեր երկար ժամանակ բնակվել են ՌԴ-ում, բայց վերդարձել են հայրենիք՝ այստեղ զինվորական ծառայության անցնելու համար: 19 —ամյա Լյովա Պողոսյանը 2 տարեկան էր, երբ ընտանիքի հետ մեկնեց Ռուսաստան, սակայն տարիքի հետ հասկացավ՝ ծառայության համար վերադառնալու է հայրենի երկիր:

Ընդհանուր առմամբ, Գյումրիում զորակոչի նախապատրաստական աշխատանքները կատարվել են նորմալ, իսկ զորակոչն ընթանում է բնականոն: «Այս զորակոչին նունիսկ 2 հայ պատանի՝ ՌԴ-ում բնակվող, իրենց պարտք են համարել վերադառնալ հայրենիք ու իրենց մասնակցությունն ունենալ ՀՀ պաշտպանության գործում»,- այս մասին տեղեկացրեց Գյումրու զինվորական կոմիսար, գնդապետ Գագիկ Խաչատրյանը՝ փաստելով, որ վերջին տարիներին պատանիների մոտ նկատվում է հայրենիքի նկատմամբ նվիրվածության մեծացում ու վերաբերմունքի փոփոխություն:

© Sputnik / Amalia Papyan Ձմեռային զորակոչ. Գյումրի
Зимний призыв в армию 2017, Гюмри - Sputnik Արմենիա
Ձմեռային զորակոչ. Գյումրի

«Ապրլյան քառօրյա պատրեզմից հետո պատանիներն ավելի են ամրապնդվել ու ավելի նվիրումով են վերաբերվում հայրենիքի պաշտպանության գործին, ինչ մասին վկայում է այն փաստը, որ նախորդ տարի Գյումրու զինվորական կոմիսարիատից ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվել է 33 պատանի, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 47:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրու զինվորական կոմիսար, գնդապետ Գագիկ Խաչատրյան
Военный комиссар Гагик Хачатрян. Зимний призыв в армию 2017, Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու զինվորական կոմիսար, գնդապետ Գագիկ Խաչատրյան

Էլ չեմ ասում նրանց մասին, ովքեր անկախ զորակոչին ենթական լինելուց, ցանկություն էին հայտնում մեկնելու ծառայության»,- նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ այս անգամ Գյումրիից այլընտրանքային ծառայության մեկնելու ցանկություն հայտնած երիտասարդներ չկան:

Քեֆ ու ուրախություն, մատաղ՝ անփորձանք ծառայության համար. ինչպես միշտ հայերն այսպես են ճանապարհում տղաներին բանակ՝ չմոռանալով նաև աղոթել սահմանին կանգնած բոլոր զինվորների անփորձանք ծառայության ու խաղաղ երկնքի համար:

 

Լրահոս
0