ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 22-ին: Նիստերը կսկսվեն ուղիղ ժամը 10:00-ին:
Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: