00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Առաջինի այցելությունը

© Venus StudioКиликийский Католикос Армянской Апостольской церкви Арам I Кешишян у развалин армянской церкви в Алеппо
Киликийский Католикос Армянской Апостольской церкви Арам I Кешишян у развалин армянской церкви в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հալեպի բախումների գոտում հայտնված եկեղեցիների զանգերը 5 տարվա լռությունից հետո ղողանջել են Արամ Ա վեհափառի այցելության առիթով:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հունվարի 7-ը նշանակալից և պատմական թվական պիտի դառնա հալեպահայերի հիշողության և պատմության մեջ. գրում է Հալեպի «Գանձասար» պարբերականը։

Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա վեհափառ հայրապետը պետական, ազգային մարմինների ներկայացուցիչների հետ այցելել է Հալեպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի և ականատեսը եղել ահաբեկչական հրթիռակոծումների պատճառած ավերածություններին։

Президент Аль-Асад принял Киликийского Католикоса Армянской православной церкви Арама I Кешишяна - Sputnik Արմենիա
Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Ասադի հետ

Նրան ուղեկցել են Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տեր Շահան Սրբ. Արք. Սարգիսյանը, որը վեհափառին իրազեկել է եկեղեցու կառույցի մասնակի վնասների մասին:

Այցելության հաջորդ վայրը եղել է Հալեպի Օմայադ պատմական մզկիթը, որը 1300 տարվա պատմություն ունի։ Մզկիթի մուտքի մոտ վեհափառ հորն ու նրան ուղեկցողներին ընդունել են իսլամ հոգևորականները։

Հալեպի հոգևոր կալվածքների տնօրենը տեղեկացրել է, թե ինչպես են ահաբեկիչները քանդել մզկիթն ու թալանել պատմական գանձերը՝ դրանց մի մասը փախցնելով Թուրքիա, մյուս մասը՝ Հալեպի հյուսիսային արվարձաններ։

Այնուհետ Արամ Ա կաթողիկոսն այցելել է Հալեպի պատմական բերդ, հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝ մեջբերելով Վիկտոր Հյուգոյի խոսքը. «Այստեղից թուրքերն են անցել»: Նա ավելացրել է, որ ցեղասպան թուրքը ինչպես 100 տարի առաջ մեր պատմական հայրենիքում, այժմ էլ Սիրիայում է մահ ու ավեր սփռում։

«Հալեպը խորհրդանիշն է սիրո և խաղաղության, ու ես վստահ եմ, որ այն պիտի վերականգնվի»,- նշել է վեհափառ հայրապետը։

Վեհափառն իր ուղեկիցների հետ եղել է նաև Նոր Գյուղ հայաշատ թաղամասում, այցելել ահաբեկիչների հրկիզած Սուրբ Գևորգ եկեղեցին։

Այստեղ հայ տղաները նրան պատմել են 2013 թվականին եկեղեցու հրկիզման մանրամասները։

СПУТНИК_Мирные жители с мешками и сумками возвращаются домой в разрушенный Алеппо - Sputnik Արմենիա
Հալեպցիները պայուսակներով վերադառնում են տուն ` ավերված Հալեպ

Վեհափառը շրջել է եկեղեցում և աղոթել, ապա ասել. «Այսօր այս տագնապահար Հալեպի մեր սիրելի ժողովրդի դիմաց, մենք հավաքական հավատով, հույսով ու կամքով պետք է դիմագրավենք ու մանավանդ վերակերտենք Հալեպի հայության կյանքը, մեր կառույցները։ Վերաշինենք ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլ նաև մեր համայնքը վերակազմակերպելով։ Ես այս հուսով ու հանձնառությամբ ողջունում եմ Հալեպի մեր սիրելի ժողովրդին և վստահ են, որ հայությունն ամեն տեղ զորակից, լծակից ու մասնակից պիտի դառնա սիրիահայության և հատկապես հալեպահայության վերականգնման ու վերածաղկման աշխատանքներին»։

Վեհափառն այցելել է նաև Սիրիայի Օգնության խաչի բժշկական կենտրոն, տեսել դրա վնասները։

Այցելության հաջորդ կայանը եղել է Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարանը։ Ճեմարանի տնօրեն Հակոբ Քիլեճյանն ու խնամակալություն ներկայացուցիչները հաստատել են, որ առաջիկա տարում աշակերտները դարձյալ պետք է հաճախեն ճեմարան՝ շենացնելով 70-ամյա կրթօջախը։

СПУТНИК_Районы вокруг цитадели в Алеппо после освобождения от боевиков. Съемка с дрона - Sputnik Արմենիա
«Զարթիր Լաոն»` Հալեպի ավերակների վրա

Արամ Ա-ի գլխավորած պատվիրակությունը նաև մոմ է վառել հայկական թաղամասերի պաշտպանության ղեկավար, նահատակված Րաֆֆի Բչաքճյանի հիշատակին նվիրված մատուռի մոտ, ապա այցելել Ազգային Սահակյան վարժարան, որտեղ զրուցել է նվիրյալ հայ տղաների հետ ու բարձր գնահատեց նրանց ազգանվեր ծառայությունը՝ պատերազմական այս ծանր պայմաններում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում վեհափառը գոհաբանական աղոթք է մատուցել առ Աստված, ապա հանդիպել Ազգային պատսպարանի պատասխանատուների և սաների հետ։

5 տարի շարունակ Հալեպի բախումնային շրջաններում գտնվող հայկական եկեղեցիների զանգերը կրկին ղողանջել են՝ ավետելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետի այցելությունն ու Հալեպի խաղաղության վերահաստատումը:

© Venus StudioՀալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը - Sputnik Արմենիա
1/4
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
© Venus StudioՀալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը - Sputnik Արմենիա
2/4
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
© Venus Studio Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը - Sputnik Արմենիա
3/4
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
© Venus Studio Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը - Sputnik Արմենիա
4/4
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
1/4
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
2/4
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
3/4
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
4/4
Հալեպի եկեղեցիներն ավետեցին Արամ Ա վեհափառի այցելությունը
Լրահոս
0