00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունգարահայ եկեղեցու քարքարոտ ճանապարհը

© Sputnik / Amalia Papyan Армянская церковь в Будапеште
Армянская церковь в Будапеште - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունգարիայում հայ եկեղեցու պատմության սկիզբը կարելի է համարել 17-րդ դարը, երբ Տրանսիլվանիան Հունգարիայի արևելյան նահանգ էր. այն 20-րդ դարում անջատվեց Հունգարիայից:

Ամալյա Պապյան, Sputnik.

Հունգարիայի նոր, առավել փոքր սահմանները հաստատելուց հետո շատ հայեր Տրանսիլվանիայից տեղափոխվեցին և հաստատվեցին Բուդապեշտում: 1924թ.-ին հայերը Բուդապեշտում հիմնեցին հայ ծխական խորհուրդ, ապա դիմեցին Հունգարիայի արքեպիսկոպոսին՝ հոգևոր հովիվ ապահովելու խնդրանքով: Էսթերգոմի արքեպիսկոպոսը, փորձելով լուծել հայ հավատացյալների խնդիրը, դիմեց Վենետիկի, ապա Վիեննայի Մխիթարյան միաբաններին՝ հայերի համար Բուդապեշտ հոգևոր հովիվ ուղարկելու խնդրանքով: Այսպես, Բուդապեշտի հայկական եկեղեցու հոգևոր հովիվները սկզբում եղել են Վենետիկի, ապա Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր ծառայողներ, որոնք Տրանսիլվանիայի ծագում ունեին:

Новогодний Будапешт - Sputnik Արմենիա
Հունգարական Սուրբ Ծնունդ. Հետաքրքիր մանրամասներ նրանց ավանդույթներից

30-ականներին հայ համայնքի հոգևոր հովիվն է եղել Հայկ Վարդանես Պունգությանը, ում բաժին ընկավ կարճ, բայց համեմատաբար խաղաղ ժամանակահատված: Մեծ դժվարություններ ու փորձություններ էիր սպասվում հաջորդ հոգևոր հովվին: Հիրավի, հայի քրիստոնեական հավատի անսասան թիկունք եղավ Անտոն Դանիել Կադարյանը, ով մինչև իր կյանքի վերջին օրը ծառայեց հայ հավատացյալներին (1946- 1988): Թեև տասնյակ տարիներ հունգարահայերը չունեին հայ եկեղեցուն պատկանող շինություն, սակայն պատարագներին խորթություն կամ ընկճվածություն չէին զգում, քանի որ, համաձայն հայի խառնվածքի, հայկական պատարագները մատուցվում էիր Բուդապեշտի ամենամեծ եկեղեցում՝ Սուրբ Ստեփաննոս Բազիլիկայում:

© Sputnik / Amalia Papyan Հայկական եկեղեցի Բուդապեշտում
Армянская церковь в Будапеште  - Sputnik Արմենիա
Հայկական եկեղեցի Բուդապեշտում

Սև ամպեր էին կուտակվել շատ ազգերի ու պետությունների գլխավերևում, ամպեր, որոնց բերած կարկուտը շատ գլուխներ կոտրեց՝ թիրախում ունենալով հատկապես հավատացյալներին: 1945-թ.-ին, երբ Հունգարիայում կոմունիստական ռեժիմ հաստատվեց, հալածանքի ենթարկվեցին բոլոր եկեղեցիները, մասնավորապես, Հունգարիայի ազգային փոքրամասնություններին պատկանողները: Հայերը ևս զրկվեցին պատարագ մատուցելու իրավունքից: 50-ական թվականերին բանտարկվեց Հայ Կաթոլիկ եկեղեցու հովիվը, ում կոմունիստները աթեիզմ էին քարոզում, սակայն տարիներ անց, ազատության դուրս գալով, նա շարունակեց լինել հունգարահայերի հոգևոր հովիվ՝ Սուրբ պատարագները մատուցելով իր բնակարանում:

© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի հայկական եկեղեցում
Армянская церковь в Будапеште  - Sputnik Արմենիա
Բուդապեշտի հայկական եկեղեցում

60-ականների երկրորդ հատվածում, երբ կոմունիստական հալածանքները մեղմացան, Հայր Անտոն Կադարյանը սկսեց մտածել եկեղեցի ունենալու մասին: Նա կոչով դիմեց Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամին, կանադահայերին, հունգարաբնակ հայերին և խնդրեց աջակցել այս աստվածահաճո գործին: Որոշ ժամանակ անց սփյուռքի օգնությամբ Անտոն Դանիել Կադարյանին հաջողվեց Բուդապեշտի բավականին հարմար հատվածում գնել մեծ առանձնատուն, իսկ հետագայում այն վերակառուցել որպես եկեղեցի: Մինչև 1988-ը, քանի դեռ ողջ էր Անտոն Դանիել Կադարյանը, մարդ, ով իր կյանքի մինչև վերջին օրը ապրեց եկեղեցում և ծառայեց հայ հավատացյալներին, հունգարահայերի հոգևոր կյանքն ուներ ապահով թիկունք: Նրա մահից հետո առ այսօր եկեղեցում պատարագ են անցկացնում միայն պաշտոնակատար հոգևոր հայրեր, որոնք տարբեր պարբերականությամբ են գալիս եկեղեցի:

© Sputnik / Amalia Papyan Անտոն Դանիել Կադարյանի դամբարանը գտնվում է եկեղեցու ներսում
Армянская церковь в Будапеште  - Sputnik Արմենիա
Անտոն Դանիել Կադարյանի դամբարանը գտնվում է եկեղեցու ներսում

Եղել են ժամանակներ, երբ Սուրբ պատարագը մատուցել է ծագումով լեհ քահանա: Հռոմեական կաթոլիկ քահանան, սովորելով հայկական Սուրբ պատարագը և տիրապետելով բոլոր նրբություններին, դարձավ երկծես հոգևոր հովիվ, բայց դա երկար չտևեց: Լեհահունգար քահանան 2004-2007 թվականներին է եղել հայկական եկեղեցու հովվի պաշտոնակատար:

© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի հայկական եկեղեցի
Армянская церковь в Будапеште  - Sputnik Արմենիա
Բուդապեշտի հայկական եկեղեցի

Այսօր հունգարահայերի հոգևոր հոր պաշտոնակատար է նշանակվել ծագումով հայ հովիվ, որը սակայն հայերեն խոսել չգիտի և, ըստ հավատացյալների, պատշաճ կերպով չի տիրապետում հայկական պատարագի կարգին: Ի ուրախություն հայ հավատացյալների՝ դժգոհությունների ձայնը հասել է նպատակակետին, և եկեղեցական, հատկապես տաղավար տոներին, Հռոմից հոգևոր հայր է գալիս, ում շնորհիվ Սուրբ պատարագը հնչում է անթերի: Համաձայն խոստման՝ առնվազն ամիսը մեկ անգամ հայ հավատացյալները հնարավորություն կունենան մասնակցելու հայերեն լեզվով, հայի հոգուն հարազատ պատարագի:

© Sputnik / Amalia Papyan Հայկական եկեղեցի Բուդապեշտում
Հայկական եկեղեցի Բուդապեշտում - Sputnik Արմենիա
1/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական եկեղեցի Բուդապեշտում
Հայկական եկեղեցի Բուդապեշտում - Sputnik Արմենիա
2/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական թանգարան Բուդապեշտում
Հայկական թանգարան Բուդապեշտում - Sputnik Արմենիա
3/14
Հայկական թանգարան Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական եկեղեցի Բուդապեշտում
Հայկական եկեղեցի Բուդապեշտում - Sputnik Արմենիա
4/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական թանգարան Բուդապեշտում
Հայկական թանգարան Բուդապեշտում - Sputnik Արմենիա
5/14
Հայկական թանգարան Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական գրադարան Բուդապեշտում
Հայկական գրադարան Բուդապեշտում - Sputnik Արմենիա
6/14
Հայկական գրադարան Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական եկեղեցի Բուդապեշտում
Հայկական եկեղեցի Բուդապեշտում - Sputnik Արմենիա
7/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական թանգարան Բուդապեշտում
Հայկական թանգարան Բուդապեշտում - Sputnik Արմենիա
8/14
Հայկական թանգարան Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական թանգարան Բուդապեշտում
Հայկական թանգարան Բուդապեշտում - Sputnik Արմենիա
9/14
Հայկական թանգարան Բուդապեշտում
© Sputnik / Amalia PapyanՀայկական գրադարան Բուդապեշտում
Հայկական գրադարան Բուդապեշտում - Sputnik Արմենիա
10/14
Հայկական գրադարան Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական եկեղեցի Բուդապեշտում
Հայկական եկեղեցի Բուդապեշտում - Sputnik Արմենիա
11/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական եկեղեցի Բուդապեշտում
Հայկական եկեղեցի Բուդապեշտում - Sputnik Արմենիա
12/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական թանգարան Բուդապեշտում
Հայկական թանգարան Բուդապեշտում - Sputnik Արմենիա
13/14
Հայկական թանգարան Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Հայկական եկեղցի Բուդապեշտում
Հայկական եկեղեցի Բուդապեշտում - Sputnik Արմենիա
14/14
Հայկական եկեղցի Բուդապեշտում
1/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
2/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
3/14
Հայկական թանգարան Բուդապեշտում
4/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
5/14
Հայկական թանգարան Բուդապեշտում
6/14
Հայկական գրադարան Բուդապեշտում
7/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
8/14
Հայկական թանգարան Բուդապեշտում
9/14
Հայկական թանգարան Բուդապեշտում
10/14
Հայկական գրադարան Բուդապեշտում
11/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
12/14
Հայկական եկեղեցի Բուդապեշտում
13/14
Հայկական թանգարան Բուդապեշտում
14/14
Հայկական եկեղցի Բուդապեշտում

Եկեղեցում է գտնվում նաև 19 դարի տրանսիլվանահայերի կենցաղի մասին պատմող թանգարանը, ուր ներկայացված են հետաքրքրական նմուշներ Տրանսիլվանիայից Բուդապեշտ տեղափոխված հայերի կյանքի մասին: Ի դեպ, թանգարանային նմուշներից դատելով՝ տրասիլվանահայերը ապրել են ապահով, նույնիսկ շքեղության տարրեր ունեցող կյանքով: Թանգարանի հաջորդ սրահը նվիրված է հայ հոգևորականության պատմությանը:

Խոսուն է նաև եկեղեցում գտնվող գրադարանը, որտեղ խնամքով պահվում է հայ մարդու և հայի հավատի պատմությունը ներկայացնող գրականություն:

Հունվարի 8-ին Բուդապեշտի հայկական եկեղեցում, ուշացումով, բայց նախատեսվում է Սուրբ Ծննդյան պատարագ մատուցել, ինչը մեծ իրադարձություն է, նաև առիթ՝ հանդիպելու սակավ առիթներ ունեցող հունգարահայ հավատացյալների համար:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0