00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Հովիկ Աղազարյան
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
13:47
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բումերանգի պես վերադարձող «բոնբոներկան»

© Sputnik / Asatur YesayantsБонбоньерка
Бонбоньерка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բոնբոներկան» մեր օրերում խիստ հայկական արմատներ ունի, կարելի է ասել` տոնական արմատներ։ Ցանկացած հայ որևէ մեկին հյուր գնալիս, երբ հարմար նվեր չի ունենում ձեռքի տակ, առաջին պատահած խանութից մի տուփ «բոնբոներկա» է գնում ու հանգիստ խղճով ծեծում հյուրընկալողի դուռը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հայաստանում երևի թե քչերը գիտեն, որ «բոնբոներկան» առաջացել է ֆրանսերեն bonbonnière (կոնֆետի տուփ) բառից, քանի որ տուփով վաճառվող շոկոլադները մեզ մոտ վաղուց արդեն ազգային երանգ են ստացել։ Բոնբոներկա գնելու համար հայերը խանութ են մտնում սովորաբար միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը նրանց հյուր է կանչում։

Новогодний стол - Sputnik Արմենիա
Հարցում. հայերն ուզում են տոլմա հրամցնել և սմարթֆոն ստանալ

Նոր տարվա տոներից առաջ ու տոներին հաջորդող օրերին սա ամենավաճառվող ապրանքներից մեկն է, խանութներում դարսվում են գույնզգույն ու տարաչափ տուփերը` ցանկացած սպառողի գրպանին հարմար գնով։ Ոմանք նախապես մի քանի տուփ են գնում` տոների ընթացքում հյուր գնալիս ավելորդ անգամ խանութ չմտնելու համար, շատերն էլ սպասում են, թե ով առաջինը իրենց տուն կգա ու հետը մի տուփ «բոնբոներկա» կբերի, որ հետո իրենք ուրիշի տուն գնալիս հետները տանեն։

Մարդիկ կան, որ «բոնբոներկա» նվեր ստանալիս` թղթի վրա գրում-կպցնում են բերողի անունը, որպեսզի նույն տուփը հետո իրենք նույն մարդու տուն չտանեն, որովհետև զավեշտալի դեպքեր են եղել, երբ տարած «բոնբոներկան» տնետուն պտտվելով վերջում նորից վերադարձել է այնտեղ, որտեղից սկսել էր ճանապարհորդությունը։

Նոր տարվա «բոնբոներկան» սովորաբար չի բացվում, որովհետև սեղաններն առանց դրա էլ պայթում են կոնֆետների ու քաղցրավենիքի առատությունից։ Մարդիկ դրանք բացում են հունվարի կեսերին, երբ տոների համար նախապես գնած ու չտեսության հասնող ծավալների ուտելիքը կա՛մ վերջանում է, կա՛մ հնանում —թափվում, ու հերթը հասնում է անձեռնմխելի բոնբոներկաներին։

Դեպքեր են եղել, երբ նվեր բերած տուփի` չափից դուրս գաղթակղիչ տեսքի կամ տան երեխաների թախանձանքների շնորհիվ բացվել է հենց Նոր տարվա օրերին, ու պարզվել, որ տուփը դատարկ է կամ կոնֆետներն են որդնած։

Запасная шапка Деда Мороза - Sputnik Արմենիա
Նոր տարվա ամենաանիմաստ նվերների ցանկը

Խորհրդային տարիներին բոնբոներկան մի պահ փոխարինվեց շամպայնով. փրփրոտ գինին շատ ավելի ճոխ նվեր էր համարվում։ Այդ տարիներին բոնբոներկաները սկսեցին «հավերժական կյանք» ստանալ հմուտ ու հնարամիտ տանտիկինների շնորհիվ։ Նրանցից շատերը տուփի վրա պատկերված փիսիկի կամ շնիկի հատվածը խնամքով կտրում էին, դնում շրջանակի մեջ ու կախում պատից` որպես գեղարվեստի գործ։

Տոնական այս նվերի ավանդույթն արդեն մի քանի տասնյակ տարվա պատմություն ունի, սակայն միևնույնն է` չի հնանում, որովհետև ամենահեշտ տարբերակն է «ի՞նչ նվեր գնել» հարցից գլուխն ազատելու համար։ Այնինչ այսօր նույն «բոնբոներկայի» գնով կարելի է հազար ու մի հետաքրքիր նվեր գտնել խանութներում. պարզապես նվեր մատուցելու անկեղծ ցանկություն է պետք, մի քիչ երևակայություն ու շատ քիչ ժամանակ խանութներով շրջելու համար։

Լրահոս
0