00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենադարձ. «Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է»

© Sputnik / Asatur YesayantsПовaр Comme & Calla
Повaр Comme & Calla - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայից Հայաստան եկած Զադիգ Զադիկյանի երակներում հայկական և իսպանական արյուն է հոսում։ Արդեն երեք տարի է` ապրում է Հայաստանում ու չնայած բազմաթիվ դժվարություններին` սիրել է Հայաստանն ու համոզված ասում է` այստեղից երբեք չի հեռանա։

Come Calla ռեստորանի տնօրեն Զադիգ Զատիկյանը Sputnik Արմենիային պատմել է Հայաստանում հաջողության հասնելու բանաձևի, իր ընտանիքի ու դժվարությունները հաղթահարելու մասին։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Կպատմե՞ք Ձեր հայկական արմատների մասին։

— Ծնվել ու մեծացել եմ Փարիզում, մայրս իսպանացի է, հայրս` հայ։ Ես հայկական ու իսպանական արմատներով ֆրանսիացի եմ։ Իմ մայրենի լեզուն ֆրանսերենն է, թեև լավ եմ տիրապետում նաև իսպաներենին։ Կինս իսպանական ծագումով ֆրանսուհի է։

Հորս ընտանիքը 1915թ-ին Արևմտյան Հայաստանից մազապուրծ փախել է կոտորածներից։ Պապս ծնվել է Սոֆիայի ճանապարհին, հետո ընտանիքը տեղափոխվել է Փարիզ։ Հայրս Ֆրանսիայում ծնված հայ է, հենց այնտեղ էլ հանդիպել է մորս։

Супруга посла Казахстана в Армении Асель Уразаева - Sputnik Արմենիա
Հայաստանում Ղազախստանի դեսպանի կինը` հայուհիների, ղազախուհիների և դիվանագիտության մասին

- Ե՞րբ եք տեղափոխվել Հայաստան։

— Առաջին անգամ որպես զբոսաշրջիկ Հայաստան եմ եկել 2011թ-ին, բայց պատմական հայրենիք տեղափոխվելու վերջնական որոշումը կայացրել եմ համալսարանն ավարտելուց հետո։ Երևանում սեփական գործ եմ սկսել երեք տարի առաջ։ Շատ դժվար էր, քանի որ ո՛չ հայերեն գիտեի, ո՛չ Հայաստանի օրենքները, ո՛չ էլ հարազատ ունեի այստեղ։ Իսկ այսօր ես Երևանը չեմ փոխի աշխարհի ոչ մի ուրիշ քաղաքի հետ։ Այստեղ կա ամենաարժեքավորը` անվտանգություն, որը Հայաստանին առանձնացնում է մի շարք այլ երկրներից։ Ես ու կինս այստեղ մեզ լավ ենք զգում։

- Ամենից շատ ի՞նչն է զարմացրել Հայաստանում։

— Հայերով և Հայաստանով ամենից շատ կինս է զարմացել. նրա համար շատ երևույթներ խորթ էին։ Օրինակ` ցնցվել էր, երբ տեսել էր, թե ինչպես են մարդիկ արձագանքում փողոցում ծխող կնոջ տեսնելիս։ Նրան թվում էր, որ Հայաստանում մարդիկ մի քիչ սառն են։

Բայց մենք, ծնված լինելով մշակութային այլ միջավայրում, աչք ենք փակում այդ, այսպես կոչված, անհարմարությունների վրա։ Չի կարելի մոռանալ, որ Հայաստանն արագ զարգացող պետություն է։ Ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ. եթե համեմատենք տասը տարի առաջվա Հայաստանն ու այսօրվա Հայաստանը, կտեսնենք, որ տարբերությունն ահռելի է։

- Ձեր կի՞նն էլ չի ուզում վերադառնալ Ֆրանսիա։

96-ամյա սիրիահայ տատիկի միակ ցանկությունը հայաստանցի դառնալն է - Sputnik Արմենիա
96 տարեկան սիրիահայ տատիկի միակ ցանկությունը հայաստանցի դառնալն է

— Ոչ, ընդհանրապես։ Նա նույնպես ուսումնասիրում է հայոց լեզուն, ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրան։ Այստեղ ընկերուհիներ ունի, բայց ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ժամը 11-ից հետո աղջիկն անպայման պետք է տանը լինի, որ ծնողներն անընդհատ պիտի զանգեն ու անհանգստանան։ Մենք վերադառնալու մասին չենք էլ մտածում։

Անկեղծ ասած` ինձ համար հեշտ չէ. Ֆրանսիայում ես հայ եմ, Հայաստանում` ֆրանսիացի, և առայժմ չեմ կարող Հայաստանն իմ երկիրն անվանել, թեև սիրում եմ այս երկիրը։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։

Ինձ օգնում է այն միտքը, որ ես, լեզուն և տեղի օրենքները չիմանալով, կարողացել եմ այստեղ ինչ-որ բանի հասնել։

- Ո՞րն է հաջողության Ձեր գաղտնիքը. չէ՞ որ Ձեր ռեստորանը մնացել է, իսկ շատ ռեստորաններ փակվում են բացվելուց կես տարի անց։

— Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Ինձ միշտ զարմացրել է Հայաստանում ռեստորանային ոլորտի նկատմամբ վերաբերմունքը։ Իմ խոհարարը, ի տարբերություն այլ հայ մասնագետների, աշխատում է ընդամենը մեկ օգնականի հետ։ Մեր կոլեկտիվում ես եմ, մատուցողը, խոհարարն ու նրա օգնականը, ուստի մենք կարողացանք գոյատևել նույնիսկ այն ժամանակ, երբ շատ հաստատություններ փակվում էին` չդիմանալով մրցակցությանը։ Միայն ռեստորան բացելու ցանկությունը քիչ է, պետք է կարողանաս գրագետ կառավարել այն։

Լրահոս
0