00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրո կամուրջն՝ Ամալյա կայսրուհու պատվին

© TournavigatorМост Эржебет в Будапеште, названный в честь императрицы Елизаветы Баварской
Мост Эржебет в Будапеште, названный в честь императрицы Елизаветы Баварской - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպայի ամենագեղեցիկ և ազդեցիկ կանանցից մեկը՝ Ամալյա Եվգենիա Էլիզաբեթ Բավարացին, ուներ այն ամենը, ինչի մասին այսօր երազում են հազարավոր աղջրիկներ. հարստություն, ճանաչում, գեղեցկություն, կյանքի մինչև վերջին օրը իրեն սիրահարված ամուսին, երեխաներ և, վերջապես գահ, սակայն արդյո՞ք երջանիկ էր նա:

Sputnik, Ամալյա Պապյան

Սկզբում Բավարիայի արքայադուստր (ի դեպ՝ նրա կյանքի անհոգ տարիներն էին), ապա Ֆրանց Յոզեֆ I-ի կին, Ավստրիայի կայսրուհի և վերջապես Հունգարիայի թագուհի: Ինչպես բոլոր ժամանակներում, այն ժամանակ ևս երկրի ղեկավարներին ընդունված չէր սիրել, միշտ լինում են պատճառներ դժգոհությունների համար, սակայն Սիսիին սիրում էին բոլորը՝ մեղմ, կանացի, բայց և ազատասեր ու կամակոր մի աղջնակի, որն ամուսնացավ 15 տարեկանում:

Зимний Ереван - Sputnik Արմենիա
«Գրինչի գողացած Ամանորը». հայկական տարբերակ

Սիսի նրան ավանում էին հայրական ընտանիքում և ընկերները, ապա բոլոր նրանք, ովքեր սիրում էին նրան: Սիսին ամուսնացավ պատահական հանդիպման արդյունքում: Նախատեսված էր, որ Ֆրանց Յոզեֆը պիտի կնության առնի Էլիզաբեթի ավագ քրոջը, սակայն…դա սեր էր առաջին հայացքից: Իր կյանքում առաջին անգամ Ֆրանցը հակաճառեց մորը, ասելով՝ «Կամ Էլիզաբեթը, կամ ոչ ոք»: Ուղիղ մեկ ամիս անց սիրահարների վարդաթերթիկներով ողողված նավակը սլանում էր Դունայ գետով՝ Բավարիայից Վիենա տանելով երիտասարդ, ես կասեի՝ դեռահաս հարսնացուին: Չհավատալով սեփական երջանկությանը, Ֆրանցը խոստովանում է. «Ես սիրահարվել եմ սպայի նման և երջանիկ եմ ինչպես աստվածը»:

Ամուսնության արդեն հաջորդ օր սկսվում են Սիսիի համար դաժան օրեր: Սոֆիա թագուհին մեծ թերություն է համարում երիտասարդ կնոջ անմիջականությունը, վատ սովորություն՝ ձի սիրելը և ձիավարման վարպետ լինելը, նախատինքի առիթ է դառնում նաև հատուկ Սիսիի համար պատրաստված սպորտային դահլիճը պալատում:

Այդպես, գեղեցիկի և արժեքային համակարգի մշտական բախումները Սոֆիա թագուհու հետ՝ աստիճանաբար կենսուրախ Սիսին վերածեցին ինքնամփոփ կայսրուհու: Ամուսնության արդեն հաջորդ տարին ծնվում է Սիսիի առաջնեկը, սակայն ինչպես առաջնեկի, այնպես էլ մյուս երեխաների դաստիարակությանն ու խնամքին Սիսիին մասնակցել արգելվում է: Կայսրուհին իր երեխաներին տեսնում է սահմանված ժամերի և միայն սկեսուրի ներկայությամբ:

Բացառություն է լինում միայն մեկ դեպք, երբ նրան իրավունք է տրվում երեխաների հետ շրջագայելու: Հենց այդ ճանապարհորդության ժամանակ էլ մահանում է նրա դուստրերից մեկը: Տարիներ անց ինքնասպան է լինում միակ թագաժառանգ որդին:

Հաղթանակի կամուրջ - Sputnik Արմենիա
Հաղթանակի կամուրջ. յոթ տասնամյակ «բարձունքում»

Կայսրուհի Էլիզաբեթ Բավարացու կյանքը լի էր դժվարություններով ու դժբախտություններով, սակայն մինչև կյանքի վերջին օրը նա հետևում էր իր արտաքինին, մշտապես դիետա էր պահում: Նրա սննդակարգը նույնիսկ տարօրինակ էր, օրինակ` ճաշին կարող էր բավարարվել մեկ գավաթ կիսահում մսի հյութով կամ երկու հում ձու ուտելով: Մեծ ուշադրություն էր դարձնում կազմվածքին, Սիսիի գոտկատեղը նախանձելի բարակություն ուներ, իսկ դե, մինչև կրունկները հասնող, ալիքաձև վարսերի մասին խոսում են մինջև օրս:

Կայսրուհին սովորություն ուներ վարսերը լվանալ ձվով և կոնյակով, ինչն առանձնահատուկ փայլ էր տալիս առանց այդ էլ շքեղ վարսերին: Կայսրուհու նման սովորությունները և կլոր տարի շրջագայելու փաստը շատերը դիտարկում էին ցոփ կյանքի, անզուսպ և անկուշտ լինելու դրսևորում, և միայն քչերը գիտեին, որ Սիսին պարզապես փախչում էր տնից:

Թագավորական ուռճացված, հաճախ սին բարքերը և պալատական կնոջ կեցվածքը այդպես էլ նա չհանդուրժվեց: Հետաքրքիր է, որ ի ծնե ազնվական կինը, որը միշտ ապրել է շվայտ կյանքով, տանել չեր կարողանում պալատի կեղծավոր բարքերը:

Մահացավ կայսրուհին անհեթեթ կերպով. ինչ-որ իտալացի տեռորիստ ուղիղ սիրտը մտցրեց լավ սրած խարտոց: Սիսին իր կյանքի ընթացքում սովորել էր ցավ տանել, այն հարվածները, որոնք նա ստանում էր ճակատագրից, կայսրուհուն դարձրել էին կարծր: Լավ սրված խարտոցի ծակոցը սրտում, հավանաբար, ոչինչ էր ողբացող հոգու ցավի համեմատ, երբ մահացան նրա երեխաներից երկուսը:

Հավանաբար, սա էր պատճառը, որ Սիսին մահացու վիրավորում ունենալով՝ ապրեց ևս մեկ ժամ, ինքնուրույն բարձրացավ նավատորմ, գունատվեց և ընկավ՝ ասելով. «Ի՞նչ պատահեց ինձ»:

Президент Армении Серж Саргсян и премьер-министр Грузии Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Հայաստանի և Վրաստանի «Բարեկամության կամուրջը» կկառուցվի 2 տարում

Մի քանի ուժգին հարված է տարել նաև Էլիզաբեթ կայսրուհու անունը կրող «Էրջեբետ» կամուրջը: Այն մի քանի անգամ ավերվել է, ապա կրկին կառուցվել: «Էրջեբետ» կամուրջը կառուցված է Դունայ գետի ամենանեղ հատվածում և չնայած դրան, կամրջի լայնությունը հնարավորություն է տալիս իր վրա ունենալ չորս ավտոուղի և երկու հետիոտնի համար նախատեսած մայթ:

«Էրջեբետի» երկարությունը 290 մետր է, այն իրար է կապում Բուդապեշտի աջ և ձախ ափերը: Ժամանակին կամրջի վրայով նույնիսկ տրամվայ էր անցնում: «Էրջեբետ» կամուրջը կառուցվել է էլիզավետ կայսրուհուն մեծարելու նպատակով:

Այնպիսի տեսքով, ինչպիսին մենք կամուրջը տեսնում ենք այսօր, ամենևին էլ այն չէ, ինչպիսին սիրո կամուրջը եղել է 20-դարի սկզբում՝ իր ստեղծման ժամանակ: Կամուրջը ավերվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Կամրջի նախկին գեղեցկությունից պահպանվել են միայն բեկորներ և լուսանկարներ, որոնք այսօր պահվում են թանգարանում: Սակայն սիրո խորհրդանիշ համարվող կամուրջը չմոռացվեց, զգացվում էր նրա պակասը քաղաքում և հունգարացիների սրտում:

Այդպիսով, վճռվեց վերականգնել «Էրջեբետ» կամուրջը:

Հայտարարվեց միջազգային մրցույթ, որին մասնակցեց 50-ից ավելի նախագից ներկայացրած ճարարպետ՝ ամերիկացիներ, եվրապացիներ և մեկ ռուս: Մրցույթը միջազգային էր, հաղթողը՝ գերմանացի, սակայն նրա նախագիծը համարվեց չափազանց բարդ և թանկ: Գործը վստահվեց երկու հունգարացի ճարտարապետի, որոնք, սակայն, մրցույթին նույնիսկ չէին մասնակցել:

© Sputnik / Amalia Papyan «Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում - Sputnik Արմենիա
1/6
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan «Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում - Sputnik Արմենիա
2/6
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan «Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում - Sputnik Արմենիա
3/6
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan «Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում - Sputnik Արմենիա
4/6
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
© Tournavigator«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում - Sputnik Արմենիա
5/6
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Мост Эржебет в Будапеште, названный в честь императрицы Елизаветы Баварской
Мост Эржебет в Будапеште, названный в честь императрицы Елизаветы Баварской - Sputnik Արմենիա
6/6
Мост Эржебет в Будапеште, названный в честь императрицы Елизаветы Баварской
1/6
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
2/6
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
3/6
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
4/6
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
5/6
«Էրջեբեթ» կամուրջը Բուդապեշտում
6/6
Мост Эржебет в Будапеште, названный в честь императрицы Елизаветы Баварской

Տեղացի ճարտարապետները աշխատեցին մատչելի և հասարակ սկզբունքով, ինչը և դուր եկավ իշխանություններին: Կամուրջը կառուցեցին 6 տարվա ընթացքում, պարբերաբար ընդհատելով աշխատանքները, ապա կրկին վերսկսելով:

Վերջապես,1903թ. կամուրջը հանձնվեց շահագործման՝ անգամ չկռահելով, որ «Էրջեբետ» կամրջին վիճակված է կրկին ավերվել: 1945 թվականի ձմռանը, երբ ֆաշիստական բանակը գլխակորույս և լեղապատառ հետ էր նահանջում՝ անցնելով կամրջի վրայով, պայթեցրին այն՝ հետապնդումից ազատվելու համար:

Այդպես, Բուդապեշտը կրկին 15 տարի ապրեց առանց սիրո կամրջի: «Էրջեբետ» կամուրջը Բուդապեշտի միակ կամուրջն է, որն այդպես էլ չհաջողվեց վերականգնել՝ պահպանելով նախնական տեսքն ամբողջությամբ: Վերակառուցված կամուրջը ավելի լայն է և, միգուցե, ավելի ամուր, սակայն ոչ ավելի հմայիչ:

1903 թվականից մինչև 1926 թվականը «Էրջեբետ» կամուրջը համարվել է աշխարհի ամենամեծ շղթայաձև կամուրջը: Իսկ 2009 թվականին կամուրջը լուսավորվեց ճապոնացի մասնագետի կողմից, որի շնորհիվ կամուրջը ոչ միայն գեղեցիկ լուսավորում ունի գիշերային ժամերին, այլ նաև տոներին գունավորվում է Հունգարիայի դրոշի գույներով:

Стенд в музее Мать-Армения, посвященный женщинам, воевавшим в нагорно-карабахской войне - Sputnik Արմենիա
Պատերազմը` կնոջ դեմքով կամ հրե թագուհիների պատմությունը

Իսկ 2005 թվականին պատմական կնոջ պատվին կառուցված կամուրջը մտավ պատմության մեջ: Ինչպես Սիսին էր սիրո և գեղեցկության խորհրդանիշ իր ժամանակների Եվրոպայում, այդպես էլ «Էրջեբեթ» կամուրջը Գինեսի գրքում գրանցվեց որպես սիրո կամուրջ: Այստեղ, այս կամրջի վրա միաժամանակ համբուրվեց 5875 սիրահար զույգ: Իհարկե, ռեկորդ սահմանվելու համար այս կամուրջը պատահական չէր ընտրվել, չէ՞ որ հարսանյաց սպիտակ զգեստի գաղափարն ու առաջին կրողը եղել է նա՝ Ամալիա Եվգենիա Էլիզաբեթ Բավարացին:

Ի դեպ, Ամալյա Եվգենիա Էլիզաբեթ Բավարացին և Նապոլեոն Բոնապարտը ծնվել են՝ բերանում ունենալով ատամ, հետևությունները թողնում եմ Ձեզ…

Լրահոս
0