00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայե՞լն է սադրում հայ–ադրբեջանական լարվածությունը

© Sputnik / Павел Давыдов / Անցնել մեդիապահոցКварталы жилых домов в Восточном Иерусалиме
Кварталы жилых домов в Восточном Иерусалиме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի երեկվա կոշտ հայտարարությունը պետք է սթափեցնի ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման կողմնակիցներին։ Թեկուզ այն պատճառով, որ ՀԱՊԿ–ն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է ադեկվատ արձագանքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված ռազմական գործողություններին։

Եթե փորձենք հասկանալ, թե նախօրեին ինչ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին, ապա պետք է մեկ-մեկուկես տարով հետ պտտենք ժապավենը։ Քառօրյա պատերազմ դեռ չկար… Չկար հայկական զորավարժությունների ժամանակ խոցված ուղղաթիռ… Իսկ դիվերսիոն գործողություններն ընթանում էին մեծ թափով, ու դրանք նախաձեռնում և իրականացնում էին թուրքական հատուկ նշանակության զորքերի հրահանգիչները։ Հետո այդ ամենը հանդարտվեց, քանի որ Թուրքիայի դերը կտրուկ թուլացավ միջազգային քաղաքական ասպարեզում։

Պաշտոնական Անկարան գերադասեց անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Մոսկվայի հետ գոնե փոքր ինչ նորմալ հարաբերություններ հաստատի։ Իսկ դա նշանակում է, որ թեև թուրք հասարակության որոշ մասը բավական ագրեսիվ է տրամադրված, այնուհանդերձ պաշտոնական Թուրքիան գերադասում է լեզու գտնել ռուսների հետ, ոչ թե ինքնաթիռներ խոցել և դեսպանների սպանել։ Թվում է, թե Էրդողանի խնդիրն ու նրա` ներքաղաքական հակառակորդների հետ պայմանավորվելու կարողությունները մեզ չպետք է առնչվեին, քանի դեռ հատուկ նշանակության թուրք ասկյարները չէին սկսել դիվերսիոն գործողություններ նախապատրաստել Հայաստանի տարածքում։

Հետո տեղի ունեցան ապրիլյան դեպքերը, որոնցից հետո Ադրբեջանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները կոնկրետ և որոշակի պարտավորություններ ստանձնեցին սկզբում Սանկտ Պետերբուրգում, այնուհետև` Վիեննայում։ Հետո հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր հաստատվեց։ Պարզվեց` պատճառը ոչ թե Բաքվի ստանձնած պարտականություններն էին, այլ այն, որ Թուրքիան ղարաբաղյան հարցով զբաղվելու ժամանակ չունի. Անկարան զբաղված էր Սիրիայով ու ռուս դիվանագետների հետ բանակցություններով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հունվարի 20-ին քաղաքական ասպարեզից կհեռանա Օբաման իր վարչակազմով, և տիկին Քլինթոնն էլ նրան չի փոխարինի, որովհետև պարտվեց նախագահի ընտրություններում։ Իսկ ԱՄՆ ղեկավարի պաշտոնը ստանձնող Թրամփն էլ բոլորովին ցանկություն չունի «որևէ մեկի տանկերի տակ պառկել» ո՛չ Սիրիայում, ո՛չ Ուկրաինայի արևելքում, ո՛չ էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում և Անդրկովկասում։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. «Ադրբեջանին ոչ թե դեղին, այլ կարմիր քարտ ցույց տալու ժամանակն է»

Այնպես որ ամբողջ գործընթացն այդ տարածքներում կամ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ղեկավարեր, որն ի տարբերություն ամերիկացիների, ամբողջ համաշխարհային հանրության համար բավականին ադեկվատ և բացատրելի շահեր ու սպասումներ ունի, կամ էլ գործընթացին պետք է խառնվեին այն ուժերը, որոնք հույս ունեին օգուտ քաղել պաշտոնական Վաշինգտոնի շնորհիվ։

Սակայն մի կողմ թողնենք Սիրիան… Փորձենք կենտրոնանալ Եվրոպա մատակարարվող էներգակիրների վրա։ Այնտեղ, ուր ամերիկացիներն այդպես էլ չկարողացան խցկվել, քանի որ տանկերներով մատակարարվող թերթաքարային գազը խողովակներով մատակարարվող ռուսականից անհամեմատ թանկ է։ Սակայն երբ ամերիկացիները անում էին հնարավոր ամեն ինչ Ռուսաստանի Դաշնությանը եվրոպական շուկայից կտրելու համար, իսկ հետո հասկացան, որ կոմերցիոն առումով դա անիմաստ է և մի կողմ քաշվեցին (ավելի հետ կքաշվեն հունվարի 20-ից հետո), «խաղահրապարակում» նոր դերակատարներ հայտնվեցին։ Ընդ որում` պրոֆեսիոնալ դերակատարներ, որոնց համար չափազանց կարևոր է Ռուսաստանը շրջանցելով դուրս գալ եվրոպական շուկա։

ԱՄՆ-ն որոշեց Անկարային փոխգործակցության այնպիսի առաջարկ անել, որից հրաժարվել չկարողանա։ Կարծում եք` իզու՞ր էր Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Բաքվից Աստանա և հակառակ ուղղությամբ ճանապարհորդություն իրականացրել։ Պարզապես հիշենք Իսրայելի առաջին դեմքի` Բաքու կատարած պաշտոնական այցից հետո հրապարակված երկու հայտարարությունները։ Առաջին` Ադրբեջանը մտադիր է երեք անգամ մեծացնել Թուրքիայի տարածքով Իսրայել առաքվող նավթի ու գազի մատակարարումը` 5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ բարձրտեխնոլոգիական սպառազինության դիմաց։ Երկրորդ` Իսրայելական հատուկ նշանակության զորքերը հրահանգիչ մասնագետներ կմատակարարի` ադրբեջանական հատուկ ջոկատին կրթելու համար։ Իրականում բոլորն ի սկզբանե ենթադրում էին, որ պաշտոնական Բաքուն Իսրայելի մասնագետների օգնությամբ պայքարելու է գունավոր հեղափոխության, մայդանների, «արաբական գարնան» դեմ։

Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ. Հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով անձի դի

Իսկ պարզվեց, որ իրականում ամեն ինչ ավելի հեշտ է։ Ադրբեջանի ղեկավարությունը գերադասում է հերթական անգամ սրել իրավիճակը Հայաստանի սահմանին` իր հասարակության ուշադրությունը շեղելով տարբեր սոցիալական տարաբնույթ խնդիրներից։

Եվ Նեթանյահուի այցից ընդամենը մի քանի շաբաթ անց ադրբեջանական դիվերսիոն խումբը պրոֆեսիոնալ գործողություններ իրականացրեց Հայաստանի տարածքում։ Այնքան պրոֆեսիոնալ, որ հայկական կողմը երեք զոհ տվեց։ Ճիշտ է` հետո, երբ պաշտպանվող կողմն ուշքի եկավ, դիվերսանտները չկարողացան ճողոպրել, և Ադրբեջանը յոթ զոհ տվեց, ընդ որում` սպանվածներից մեկի մարմինը մնաց սահմանի այս կողմում։ Ակնհայտ ձախողում, որն անպայման իր դերը կխաղա հետագա քաղաքական պարզաբանումներում, ասենք, նույն ՀԱՊԿ, ԵԱՀԿ մակարդակում կամ ինչու ոչ, ՄԱԿ-ի կառույցներում։ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է միջազգային պատասխան ստանա։ Սա կարևոր է նաև այն առումով, որ եթե մեր տարածաշրջանում երկրների բարդ հարաբերությունների մեջ հանդգնի միջամտել նաև Թել Ավիվը, ապա դա չափազանց վտանգավոր կլինի ընդհանուր իրավիճակի համար։ Թվում է, որ առաջին հերթին հենց սրանով է պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունը։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Նյութի ռուսերեն տարբեակը

Լրահոս
0