ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերված ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է բանակցելու հայկական կողմի հետ` ադրբեջանական զինվորականի դին ետ վերադարձնելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: