Անգլիայի կանաչ գազոնին բալետային թռիչքով իրականացրած, «Կարիճի խայթոց» կոչվող` կրունկով հազիվ նկատելի շարժումը հիացմունքի մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում` դրանից բխող բոլոր հետևանքներով։
Առաջին հետևանք։ Հենրիխ Մխիթարյանի գոլը` ոչ միայն հոգու ուրախություն էր, այլև ազգային ինքնագիտակցության աճի առիթ։ Հայերը լքում են երկիրը, բայց պարզվում է, որ հայրենիքին կարելի է փառք բերել նաև` գտնվելով նրա սահմաններից դուրս։ Այն էլ ինչպես։ Մեջբերում գերմանացի մարզիչ Կլոպի «Կարդալով խաղը» գրքից։
«Մի շարք գործոններ հաշվի առնելով` լավագույն շախմատիստներ աշխարհին նվիրում է Հայաստանը։ Այլ երկրներում լավ այդպիսիններ, իհարկե, նույնպես կան, սակայն Հայաստանում ավելի շատ են, քան կարելի էր սպասել։ Հայերը խելացի են, աշխատասեր, նպատակասլաց, ինչպես Մխիթարյանը»։
Առաջին հետևանք ։ Հիշո՞ւմ եք Մայակովսկու բանաստեղծությունը, որտեղ նկարագրված է, թե ինչպես է որդին գալիս հոր մոտ և հարցադրում անում` ինչն է լավ և ինչը վատ»։
Մխիթարյանի հայրն իր կյանքով, կարծես, որդուն ասում էր, որ հաջողության գրավականը ներդրված աշխատանքի մեջ է։ Ծուլությունն ու գլուխ պահելը` վատ է։ Որդին կարողացավ անցնել հորը նույն գործում, սա ոչ միայն լավ է, այլ շատ լավ։
Հետևանք երրորդ։ Հենրիխ Մխիթարյանի`հիանալի հաշվարկ արած և հրաշալի կատարած պիրուետը` ևս մեկ փաստարկ է «կատարելությանը սահման չկա»-ի օգտին։ Պելե, Գարինչն` այն ժամանակ, այսօր` Նեյմար, Ռոնալդու։ Այնուհետև 62-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ» խաղի ժամանակ խփած գոլը, որտեղ Մխիթարյանը անմոռանալի սոլո կատարեց։
Եվս մեկ հետևանք։ Հազվադեպ է լինում, որ Ամանորին Հայաստանում բարձր տրամադրությունը գերիշխի։ Թվում էր` մեծ բան չէ. գները չեն իջել, աշխատավարձները չեն բարձրացել, արտոնյալ վարկեր չկան, բայց կարծես սրտներս թեթևացել են։ Բոլորիը գոհ են, բոլորը խոսում մի բանի մասին, նույնիսկ նախագահը` մարզիկ-օլիմպիականների հետ հանդիպման ժամանակ։
Շնորհակալությո՛ւն, Հենրիխ
Նյութի ռուսերեն տարբերակը