00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկ Լիզա. «Արցախը պատերազմ վերապրած փորձառու երկիր է»

© Sputnik / Сергей Пивоваров / Անցնել մեդիապահոցГлава фонда "Справедливая помощь" Елизавета Глинка
Глава фонда Справедливая помощь Елизавета Глинка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մեր միջավայրը online» կայքի գլխավոր խմբագիր, գրող և հրապարակախոս Վիկտոր Կոնոպլյովն իր խմբագրական հոդվածում պատմել է, թե ինչպես է Սոչիի Տու-154 ավիաաղետի հետևանքով զոհված Ելիզավետա Գլինկան օգնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։

Վիկտոր Կոնոպլյով

Սոչիում Տու-154 ինքնաթիռի վթարի մասին ողբերգական նորությունը հերթական անգամ ստվերեց ընթացիկ տարին։ Օդանավը պետք է Սիրիա հասցներ զինծառայողներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, Ալեքսանդրովի անվան համույթի երաժիշտներին, որոնք մեկնում էին Հմեյմիմ ավիակայան` Ամանորի կապակցությամբ շնորհավորելու Ռուսաստանի ՕՏՈՒ ավիախմբին։ Ինքնաթիռում գտնվող անձանց ցուցակում 92 մարդ կար։ Զոհվածների թվում էր նաև հասարակական գործիչ, իրավապաշտպան, բարերար, ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի խորհրդի անդամ Ելիզավետա Գլինկա ն, որը հայտնի է որպես «բժիշկ Լիզա»։

Ансамбль песни и пляски Российской армии имени А. В. Александрова выступил в Ереване - Sputnik Արմենիա
Բարսեղ Թումանյան. «Ալեքսանդրովի համույթի հետ ես էլ կոտրվեցի»

Դեռ 1999 թվականին Ելիզավետա Գլինկան Կիևի ուռուցքաբանության հիվանդանոցին կից հիմնեց առաջին հոսպիսը։ 2007 թվականին նա ստեղծեց «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամը, որը նյութական և բժշկական աջակցություն է ցուցաբերում քաղցկեղով հիվանդներին, անապահովներին և անօթևաններին։ Կրիմսկի ջրհեղեղը, Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած զինված հակամարտությունը, Սիրիայի պատերազմը. սրանք բժիշկ Լիզայի մարդասիրական առաքելության միայն մի քանի ուղղություններն են։

Քչերը գիտեն, որ բժիշկ Լիզան օգնության ձեռք է մեկնել նաև Արցախի բնակիչներին։ 2009 թվականին հիմնադրամի ներկայացուցիչները եղել են տարածաշրջանում, մասնակցել Լեռնային Ղարաբաղի երեխաների վիրահատություններին։ Ադրբեջանի ապրիլյան պատերազմի ժամանակ Ելիզավետա Գլինկայի հիմնադրամը կրկին օգնության է եկել Արցախի բնակիչներին։ Այն ժամանակ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում բժիշկ Լիզան ասել է.

«Կապ էի հաստատում ռազմական վիրաբույժների հետ. երկու վիրավոր երեխա դեռ կա, օգնությունը ցուցաբերել են, երեխաները արտակարգ օգնության կարիք չունեն… Այժմ մարդասիրական օգնության քանակն են ուզում պարզել ծննդատների և վիրահատարանների համար։ Հուսով եմ, որ ավելի քիչ օգնություն պետք կգա` հաշվի առնելով այն, որ Ղարաբաղը պատերազմ վերապրած փորձառու երկիր է։ Այնուհանդերձ, մենք պատրաստ ենք օգնել»։

Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի սկզբին Ելիզավետա Գլինկային պետական մրցանակ էր շնորհել բարեգործական և իրավապաշտպան գործունեության մեջ ակնառու ձեռքբերումների համար։ Պատասխան խոսքում նա ասել էր. «Մենք երբեք վստահ չենք, որ ողջ կվերադառնանք, քանի որ պատերազմը դժոխք է երկրի վրա, և ես գիտեմ` ինչ եմ ասում։ Սակայն մենք համոզված ենք, որ բարությունը, կարեկցանքն ու գթասրտությունը ցանկացած զենքից ուժեղ են»։

Բժիշկ Լիզան լքեց մեզ։ Սակայն բարությունը, կարեկցանքն ու գթասրտությունը, որը նա փոխանցել էր շատ երեխաների, կպահպանեն նրա մասին հիշողությունը և՛ Ռուսաստանում, և՛ Ուկրաինայում, և՛ Արցախում։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0