Լևոն Շիրինյան. Տարածքային ամբողջականություն-ժողովուրդերի ինքնորոշում բանաձևը մեծ տերությունները կիրառում են ըստ իրենց նպատակահարմարության
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է Իրաքի, քուրդ ժողովրդի եւ Ռուսաստանի դաշնության նախագահի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Նրա խոսքով՝ Պուտինը հայտարարել է, որ չի պատրաստվում միջամտել Իրաքի ներքին գործերին, միաժամակ նշելով, թե Ռուսաստանը միշտ լավ հարաբերություններ է ունեցել քուրդ ժողովրդի հետ։
Ինչ վերաբերում է, սակայն, քրդերի անկախությանը և ինքնիշխանությանը, ապա պետք է գործի միջազգային իրավունքը, այլ ոչ թե երկակրի ստանդարտներ կիրառվի, համոզված է Լևոն Շիրինյանը։