ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում սպառողական վարկերը զգալի աճ են արձանագրե: Առյուծի բաժինը արտարժույթով վերցրած վարկերին է:
Սպառողական վարկերը թույլ են տալիս ապառիկով գնել ավտոմեքենա, համակարգիչ, կենցաղային տեխնիկա և այլ ապրանքներ, եթե իհարկե, կարող ես վարկը մարել նշված ժամկետներում:
Հայաստանի ԿԲ-ի տվյալներով` 2014 թվականի նոյեմբերին վարկային կազմակերպությունները սպառողական վարկ են տրամադրել շուրջ 28,123 մլրդ դրամով և 43 մլն դրամ արտարժույթով:
Արդեն 2016 թվականի նոյեմբերին ստացված տվյալների համաձայն` սպառողական վարկերի գումարն աճել է մինչև 36,5 մլրդ դրամ (2014 թվականի նոյեմբերի համեմատ շուրջ 30%) և 769 մլն դրամ արտարժույթով (աճ` շուրջ 18 անգամ):
2016 թվականի նոյեմբերին բոլոր ֆիզիկական անձանց տրամադրած վարկի ցուցանիշները 2014 թվականի նոյեմբերի հետ համեմատելու դեպքում, կարելի է տեսնել, որ ընդհանուր աճը կազմել է 18%: Այսինքն՝ սպառողական վարկի տեմպերը զգալիորեն գերազանցել են բնակիչներին տրված մյուս բոլոր տիպի վարկերին:
Ընդ որում, արտարժույթով վերցրած ընդհանուր վարկի գումարը (անկախ սպառողական վարկերի աճից) նվազել է 68 մլրդ դրամից՝ հասնելով 64 մլրդ դրամի:
Այս ամենը մտածելու տեղիք չէր տա, եթե Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն այս երկու տարիների ընթացքում զգալիորեն բարելավեր, սակայն այդպես չէ:
Այն տեսակետը, թե մարդիկ սկսել են պարտքով ապրել, կիսում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա խոսքով` հենց դրանում է սպառողական վարկի աճի հիմնական պատճառը: Բացի այդ, ցուցանիշների կտրուկ աճը, տնտեսագետի կարծիքով, կապված է վարկը մարել չկարողանալու հետևանքով նոր վարկեր վերցնելու պատճառով:
«Որոշ դեպքերում, մարդիկ չեն կարողացել մարել վարկը և այն վերաձևակերպում են մեկ այլ վարկի: Այսինքն՝ վերցնում են մեկ ուրիշ բանկից ավելի մեծ գումարի չափով վարկ (ցածր տոկոսադրույքով), որպեսզի փակեն ժամկետն ավարտովող վարկը», — ասում է
Նրա խոսքով` հենց այս պատճառներն եմ հանգեցնում երկրում սպառողական վարկավորման ծավալների ավելացմանը:
Նյութի ռուսերեն տարբերակը