ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կրկին խախտել է հրադադարը՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 350 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ‹‹СВД›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններից /94 կրակոց/: Այս մասին նշված է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը: