00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք արևը չեն տեսնում, բայց զգում են այն

© showkitФестиваль "Белая трость"
Фестиваль Белая трость - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի լրագրող Սերգեյ Բաբլումյանը, որը երկար տարիներ աշխատել է որպես Հայաստանում «Իզվեստիա» թերթի թղթակից, պատմում է կույր, անսահման տաղանդավոր տղայի և իրական մարդասիրության մասին:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Եթե սկսենք ամենասկզբից, պետք է ասենք, որ կար մի տղա: Տղայի կյանքում անընդհատ մի բան պակասում էր: Սկզբում նա չուներ երջանիկ մանկություն: Տասը տարի մանկատանն ապրելով՝ նա ոչ միայն չէր տեսել այն ամենն, ինչ իրեն շրջապատում է, այլև զրկված էր ամենակարևորից՝ ծնողական ջերմությունից:

Տղան ի ծնե կույր էր, և ծնողները հրաժարվեցին նրանից: Անահիտ Հովհաննիսյան անունով մի բարի կին Երևանից, իր ամուսնու` քահանա Տեր-Գրիգոր Հովհաննիսյանի հետ, որդեգրեցին տղային, ու միայն հետո նկատեցին նրա երաժշտական կարողությունները:

Երեք տարի առաջ Հովհաննեսը դարձավ «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնի մասնակից, հիանալի ներկայացավ նախընտրական փուլին, որից հետո Դիանա Գուրցկայան առաջարկեց Հովհաննեսին դուետ երգել:

Երգը կոչվում էր «Հայ իմ աշխարհ»: Նրանց համատեղ ելույթը շլացուցիչ հաջողություն ունեցավ, որից հետո երկուսն էլ` ռուսական էստրադայի աստղն ու անհայտ հայ տղան, երգ ձայնագրեցին Դիանայի երգացանկից: Այն կոչվում էր «Укажи нам, Боже, светлый путь во тьме»: Ինչպես տեսնում ենք, երգի լեյտմոտիվը պատահական չէ:

© личный архивԴիանա Գուրցկայան և Հովհաննեսը
Диана Гурцкая и Ованес  - Sputnik Արմենիա
Դիանա Գուրցկայան և Հովհաննեսը

«Հովհաննեսն ուրախ երեխա է, շփման մեջ բաց, այժմ նա Երևանում սովորում է վատ տեսողություն ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցում,-պատմում է Անահիտ Հովհաննիսյանը: «Երաժշտական ունակությունները նրան բերեցին Ղազարոս Սարյանի անվան մշակույթի դպրոց, որտեղ նրա հետ աշխատում են վոկալի ուսուցչուհի Մարիաննա Կարապետյանը, կոնցերտմայսթեր Քնարիկ Մուրադյանը` երկուսն էլ հիանալի մասնագետներ են: Կցանկանայի Sputnik Արմենիայի միջոցով խորին երախտագիտություն հայտնել այս հիանալի մարդկանց: Խոնարհվում եմ Ձեր առջև»,-նշում է երեխայի մայրը:

Хор незрячих - Sputnik Արմենիա
Կույրերի երգչախումբը կօգնի Արցախին, եթե կարողանա վաճառել համերգի տոմսերը

Օրեր առաջ Անահիտը զանգահարեց Կանադայից, փոխանցեց վերջին նորությունները: Լավ նորություններ են: Սակայն դրանց մասին մի փոքր ուշ: Անահիտն՝ ամուսնու հետ, մեղմ ասած, ապրում է ոչ շռայլ կյանքով: Եթե չլիներ Միչիգանում բնակվող զարմուհու՝ Լիլիթ Գրիգորյանի օգնությունն ու աջակցությունը, նրանց առավել դժվար կլիներ: Սակայն աշխարհում, ինչպես տեսնում ենք, բարի մարդիկ շատ կան:

Եվս մեկ երեխայի որդեգրել (Անահիտը ունի սեփական երկու երեխա) առանց այն էլ փոքր բնակարանում` ամեն մարդ չի անի: Մանավանդ, քչերը կհամաձայնեին օգնել մեկին, ով քեզ կյանքում տեսնելու, քո դեմքը ճանաչելու հնարավորություն չի ունենա: Ոչ այսօր, ոչ վաղը` երբեք:

«Կույր մարդիկ շոշափելով են ապրում», — իր «Կույր երաժիշտների մասին» բանաստեղծության մեջ գրել է Իոսիֆ Բրոդսկին:

Բայց, մյուս կողմից, շոշափելը հնարավորություն է տալիս հստակ որոշել, թե ովքեր են դիմացդ կանգնածները: Իսկ Հովհաննեսի կողքին կանգնած մարդիկ, ինչպես շոշափելով, այնպես էլ դեմ առ դեմ, անկասկած, հիանալի մարդիկ են: Եվ նրանք, ովքեր նրա հետ դուետ են կատարում` Դիանա Գուրցկայան, երգչուհի Զառան, և նրանք, ովքեր կազմակերպում են Հովհաննեսի համերգներն և ու մենահամերգները: Վերջերս նա ելույթ ունեցավ Վիեննայում, երգում էր Վագների անվան կոնսերվատորիայում, այնուհետև` Սլովենիայում: Համերգը կազմակերպել, ինչպես նաև երեխային վարպետության դաս էր տվել օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: Այսօր «Սպիտակ ձեռնափայտ» փառատոնին մասնակցում են աշխարհի 30 երկրից ժամանած տեսողության հետ խնդիր ունեցող մարդիկ:

книги - Sputnik Արմենիա
Իսահակյանի «Լիլիթը»` բրայլյան տարբերակով

Այժմ պատմենք, թե ինչպես Անահիտը հայտնվեց Կանադայում, և ինչով է այնտեղ նա զբաղվում: Հովհաննեսից հետո ամուսինները ևս մեկ մանկատան երեխա որդեգրեցին՝ տասներկուամյա Հուսիկին: Հուսիկին Աստված ոչ միայն հայրական տնից էր զրկել, երեխան ի ծնե հաշմանդամություն ուներ: Այսօր արդեն, ինչպես պնդում է Անահիտը, հաշմանդամությունը չի խանգարում նրան ապրել լիարժեք կյանքով:

«Հուսիկն այցելում է նույն արվեստի դպրոցը Երևանում, ուր հաճախում է Հովհաննեսը, խաղում մանկական ներկայացումներում, զբաղվում շախմատով», — ասում է բազմազավակ մայր Անահիտ Հովհաննիսյանը:

Ես խնդրեցի պատմել, թե ինչպես նրանք հայտնվեցին Կանադայում:

«Այժմ մենք հետազոտություններ ենք անցնում մանկական կլինիկայում, սպասում ենք, երբ վիրահատություն կնշանակեն: Բազում տաղանդավոր և օժտված երեխաներ կան, որոնք ունեն նման խնդիրներ: Ինչպես օգնել նրանց: Պետք է առաջին քայլն անել, մնացածն աստված կօրհնի», — համոզված է եկեղեցականի կին ու չորս երեխաների մայր Անահիտ Հովհաննիսյանը:

Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն դարձել են ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության «Դու գերաստղ ես» մանկական վոկալային մրցույթի միջազգային տեղեկատվական գործընկերը։ Մրցույթը կմեկնարկի 2017թ-ի սկզբին։

«Դու գերաստղ ես» նոր նախագիծը հնարավորություն կտա ծնողազուրկ տաղանդավոր երեխաներին տեղեկացնել իրենց մասին։ «Դու գերաստղ ես» մրցույթի մասնակիցները մանկատների և տուն-ինտերնատների սաներն են։ Հետխորհրդային տարածքից 7-18 տարեկան տաղանդավոր երեխաները կարող են ցուցադրել իրենց վոկալային հնարավորությունները պրոֆեսիոնալ ժյուրիին և միլիոնավոր հանդիսատեսին, նրանք հնարավորություն կունենան աշխատել լավագույն երաժշտական մանկավարժների և պրոդյուսերների հետ։

Մաղթենք նրանց երջանկություն և հաջողություն գալիք տարում:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0