ԵՐԵՎԱՆ, 22 եկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 7-13-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Մեներգիչների միջազգային Սուրբծննդյան 3-րդ մրցույթը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ մշակույթի նախարարության և «Երիտասարդ տաղանդների աջակցության» հիմնադրամի աջակցությամբ այս հեղինակավոր ստուգատեսին Հայաստանը ներկայացրել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցներ Լուսինե Մակարյանը և Տիգրան Օհանյանը:
16 երկրի 120 վոկալիստների մասնակցությամբ հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել և «Գրան պրի» մրցանակի արժանացել Տիգրան Օհանյանը (տենոր):
Լուսինե Մակարյանն արժանացել է Պատվո դիպլոմի, իսկ նվագակցող, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը` «Լավագույն կոնցերտմայստեր» մրցանակի: