Լևոն Հովսեփյան
Թուրքագետ Լևոն Հովսեփյանի համոզմամբ՝ Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը չի խաթարի ռուս-թուրքական հարաբերությունները, քանի որ երկու կողմն էլ այն որակեց ահաբեկչություն և սադրանք։
Նրա խոսքով՝ Թուրքիայի անվտանգության համակարգում քիչ չեն ծայրահեղ կրոնական հայացքներով աշխատակիցները, և դա սպառնալիք է նախ թուրքական իշխանության համար։ Տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ հաստատեց դա։
Միայնակ էր գործում ահաբեկիչը, թե այլ ուժերի թելադրանքով կատարեց սպանությունը՝ ցույց կտա հետաքննությունը, ասել է թուրքագետը՝ հավելելով, որ վերջին շրջանում հակառուսական տրամադրությունների աճ է նկատվում Թուրքիայում։