00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոհանիի գործը ծանր է` Ադրբեջան, Ղարաբաղ, Թուրքիա, Սիրիա…

© Sputnik / Asatur YesayantsПрезидент ИРИ Хасан Роухани
Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Հայաստանի հանրության ուշադրության կենտրոնում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` Երևան կայացրած պաշտոնական այցն է: Քաղաքական իրադարձություն, որին մեր քաղաքական ու դիվանագիտական կորպուսը վաղուց էր սպասում:

Հայաստան ժամանած Հասան Ռոհանին ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրել, սակայն կարելի է ենթադրել, որ երևանյան այցի ու բանակցությունների ընթացքում ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները դժվար թե մանրամասն ներկայացվեն հասարակությանը։ Կարելի է ենթադրել, որ նախագահները չէին կարող շրջանցել նաև հարևան Ադրբեջանի, մյուս հարևան Թուրքիայի կամ, օրինակ, Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ խնդիրները։

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Հասան Ռոհանի. ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի

Տարածաշրջանն այսօր այնպիսի բարդ իրավիճակում է, որ այդ երկրներից յուրաքանչյուրի հետ կապված քննարկելու հարցեր կան: Ըստ այդմ` պայմանավորվածություններն էլ այնպիսին կլինեն, որ բոլորի մասին չի բարձրաձայնվի:

Ադրբեջան

Անհրաժեշտ է հաշվի առնել, օրինակ, որ Ադրբեջանն այսօր բավական սերտ կապեր է զարգացնում Իսրայելի հետ, այնքան սերտ, որ մինչև 5 միլիարդ դոլարի զենք է ուզում ձեռք բերել։ Եվ դա ոչ միայն մեզ կարող է անհանգստացնել, այլև` իրանցիներին, քանի որ նրանք այդ մտերմիկ խաղերը բավական կոշտ են ընդունում ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` Բաքու կատարած այցն էլ լրջորեն քննադատեցին: 

Ղարաբաղ

Թեհրանը բավական լուրջ դերակատարում ունի Ղարաբաղյան խնդրի հարցում։ Այս պետությունն, ի դեպ, պատրաստ է ավելի ընդլայնել իր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, պատրաստ է միջնորդ հանդիսանալ, որ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները կարգավորվեն գոնե այն աստիճան, որպեսզի ապրիլյան դեպքերի պես ռազմական բախում այլևս տեղի չունենա:

Իսկ Իրանը, ինչպես գիտենք, բավական լուրջ է վերաբերվում միջազգային ասպարեզում ստանձնած պարտավորություններին։ Ու եթե Ռոհանին Երևանում ասում է «…մեզ համար Հայաստանը և Ադրբեջանը բարեկամ երկրներ են, և հուսով ենք, որ ականատես կլինենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, իսկ դա բխում է տարածաշրջանային շահերից», ապա կարող ենք համոզված լինել, որ դա Իրանի իրական որդեգրած քաղաքականությունն է տարածաշրջանում: 

Թուրքիան ու Սիրիան մեկ փաթեթում

Իրան — Թուրքիա հարաբերությունները վերլուծելիս չի կարելի չանդրադառնալ սիրիական կարգավորման խնդրին: Հիշենք, որ ընդամենը օրեր առաջ թուրքական ծայրահեղականները բազմաթիվ միտինգներ էին կազմակերպել ռուսական և իրանական դեսպանատների դիմաց, ու թուրքական ոստիկանությունն իսկապես ոչ մի ռեալ քայլերի չդիմեց այդ ժամանակ:

Թե ինչի հանգեցրեց նման անպատասխանատու վերաբերմունքը, հայտնի դարձավ օրեր անց. Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը դեռ երկար ժամանակ կմնա քաղաքական դիվանագիտության ներկայացուցիչների հիշողության մեջ…

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Երևան - Sputnik Արմենիա
Հայաստանը դիմավորեց հարևան Իրանի նախագահին

Ինչ վերաբերվում է ընդհանուր առմամբ Թուրքիայի դերակատարմանը տարածաշրջանում, ապա այդ հարցում նույնպես բավական լուրջ խնդիրներ կան, մանավանդ ռուս դեսպանի սպանությունից հետո։ Չմոռանանք, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնության հետ ուս-ուսի է գործում սիրիական խնդրի կարգավորման հարցում: Ու, կարծես թե, հիմա ինչ-որ փուլի են հասել, երբ արդեն կարելի է քաղաքական առաջխաղացման մասին մտածել։

Քանի որ առաջիկայում նախատեսվում է Աստանայում սիրիական հարցի շուրջ բանակցություններ անցկացնել Սիրիայի կառավարության և այսպես կոչված չափավոր ընդդիմության ներկայացուցիչների միջև, իսկ այդ հանդիպման կազմակերպիչներն էլ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են, կարելի է ենթադրել, որ ռուսներն ու իրանցիները բարիկադի մի կողմում են լինելու, իսկ Թուրքիան` մյուս։ Թուրքիան իր ուսերի վրա է վերցրել Սիրիայի չափավոր ընդդիմության հետ ինչ-որ շփումներ կարգավորելու խնդիրը, իսկ Ռուսաստանն ու Իրանը Բաշար ալ Ասադի վարչակազմի դիվանագիտական կորպուսի հետ էին հարցերը համաձայնեցնում…

Ինչևէ, եթե Սարգսյան-Ռոհանի հանդիպման ժամանակ այս բոլոր հարցերը քննարկված լինեն, միևնույն է` լայն հասարակությունն այդ ամենի մասին ոչինչ չի իմանա պաշտոնական հաղորդագրություններից։ Միայն ժամանակը ցույց կտա, թե նշված հարցերում ինչ դերակատարություն կունենա մեր հարևան Իրանը։

Լրահոս
0