00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահն անձամբ կվերահսկի իրանցի գործարարների կատարած ներդրումները

© Sputnik / Asatur YesayantsВстреча президентов Армении Сержа Саргсяна и президента ИРИ Хасана Роухани
Встреча президентов Армении Сержа Саргсяна и президента ИРИ Хасана Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանցի և հայ գործարարներն այսօր Երևանում հերթական հանդիպումն են ունեցել, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործարար ծրագրերն ու դրանց իրագործման ուղիները: Երկու երկրի նախագահներն էլ խոստացել են աջակցել ու անձամբ վերահսկել կատարված ներդրումային ծրագրերի ընթացքը:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայ և իրանցի գործարարները փորձում են գտնել համագործակցության նոր ուղղություններ, նոր գործընկերներ ու ամրապնդել արդեն ունեցած գործարար կապերը: Այդ նպատակով Երևանում այսօր անցկացվել է «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը կազմակերպվել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան պաշտոնական այցի շրջանակում:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Երևան - Sputnik Արմենիա
Հայաստանը դիմավորեց հարևան Իրանի նախագահին

«Փոքր շուկա լինելով՝ մեր երկիրը շատ լուրջ պոտենցիալ ունեցող գործընկեր է Իրանի ներդրողների համար»,- համաժողովում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ հավելելով, որ Հայաստանը կարող է միջանցք լինել Իրանից դեպի ԵՏՄ տարածք ու Եվրոպա ապրանքաշրջանառության ճանապարհին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը համաժողովի իր ելույթում նշեց, որ ՀՀ-ում արտադրված ապրանքն ազատ, առանց մաքսային ձևակերպումների արտահանվում է ԵՏՄ անդամ երկրներ, ուստի Հայաստանում իրանական կողմի հետ համատեղ արտադրված ապրանքը ևս կարելի կլինի առանց մաքսային ձևակերպումների և ծագման սերտիֆիկատի արտահանել ՌԴ:

«Հայ-իրանական տնտեսական կապերը պետք է ակտիվացնել Հայաստանում արտադրություն սկսելու, Հայաստանում ապրանք արտադրելու և երրորդ երկիր արտահանելու միջոցով»,- ասաց փոխնախարարը:

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Հոմայուն Հայերին էլ իր ելույթում խոսեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մասին՝ կարևորելով այն որպես հանգույց՝ Պարսից ծոցի և Սև ծովի միջև:

«Ծրագրի իրականացումը նոր էջ կբացի երկու երկրների համագործակցության որոտում։ Իրանական կողմը պատրաստակամ է ցանկացած աջակցություն ցուցաբերել նման տնտեսական զարգացման համար»,- ասաց իրանցի նախարարը:

Агарон Варданян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրանը կօգնի Հայաստանին հաղթահարել ադրբեջանա-թուրքական շրջափակումը

Օրվա ընթացքում համաժողով այցելեցին նաև երկու երկրի նախագահները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները ներդրումներ անելու և բիզնես ծրագրեր սկսելու համար և խոստացավ անձամբ վերահսկել Հայաստանում իրանցի գործարարների կատարած ներդրումների ընթացքը:

Նախագահը նշեց, որ այսօր մեր տնտեսական ներուժի ընդամենը մի չնչին մասն է օգտագործված: Անհրաժեշտ է մեր տնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ- իրանական քաղաքական հարաբերություններին, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչելու խոշոր տնտեսական ծրագրեր, ինչի փորձն ունենք մասնավորապես էներգետիկայի ոլորտում։

«Այսօր ես Իրանի նախագահին հորդորեցի տարբեր ոլորտների խոշոր գործարարներին խրախուսել գալ Հայաստան և այստեղ գործ հիմնել` ինքս էլ խոստանալով նույնն անել ԻԻՀ-ում, և այստեղ ես կվերցնեմ իմ անձնական հսկողության տակ այն բոլոր ներդրումները, որ իրանցի խոշոր ներդրողները կներդնեն Հայաստանում»,- ասաց Սարգսյանը:

Իրականացված և իրականացվող օրենսդրական բարեփոխումները, Սերժ Սարգսյանի խոսքով, առաջիկայում ավելի կբարելավեն գործարար միջավայրն ու տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ իրավական դաշտը:

ՀՀ նախագահն իրանցի գործարարերին խորհուրդ տվեց օգտագործել Հայաստանի ԵՏՄ անդամակցության արդյունքում ընձեռված լայն հնարավորությունները` Հայաստանի միջոցով առանց ավելորդ վարչարարության մուտք գործելով ԵՏՄ հսկայական շուկա:

ՀՀ նախագահն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ երկու երկրի գործարար համագործակցությունը պետք է հիմնվի ոչ միայն առևտրատնտեսական, այլև գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիաների բնագավառի վրա:

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Հասան Ռոհանի. ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի

Անդրադառնալով ՀՀ և ԻՀՀ միջև տարեցտարի ավելացող զբոսաշրջային հոսքերին` Սերժ Սարգսյանը նշեց, որ 2016թ-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 260 000 ԻԻՀ քաղաքացի, մինչդեռ նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը կիսով չափ պակաս է եղել:

Երկու երկրներն ունեն համագործակցության բոլոր հիմքերը: Իր ելույթում նշեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Բայց ամենամեծ կապիտալը, նրա խոսքով, երկու հարևան ժողովուրդների դարավոր բարեկամությունն է:

Համագործակցությունը որակական նոր մակարդակ բարձրացնելու համար, Իրանի նախագահի համոզմամբ, անհրաժեշտ է վերացնել առկա բոլոր խոչընդոտները: Նա մասնավորապես կարևորեց երկու երկրի բանկային համակարգերի միջև համագործակցության աշխուժացումը` նշելով, որ այդ հարցն այսօր արդեն քննարկել են ՀՀ և ԻԻՀ ԿԲ նախագահները: Իրանի նախագահը կարևորեց նաև մաքսային ձևակերպումների «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումը Հայաստանի և Իրանի միջև:

Հասան Ռոհանին ընդգծեց նաև էժան ավիափոխադրումների և էժան հյուրանոցների առկայությունը Իրանից զբոսաշրջային հոսքն էլ ավելի ակտիվացնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը իրանցի գործընկերոջը հորդորեց չշտապել և խոստացավ` «աստիճանաբար ամեն բան կլինի»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, երկու երկրի նախագահներին ներկայացնելով համաժողովի արդյունքները, այն արդյունավետ որակեց` ընդգծելով, որ նման գործարար հանդիպումները հետագա առևտրատնտեսական կապերի հաստատման և գործարար խնդիրների քննարկման հարթակ են հանդիսանում:

«Հայաստան-Իրան» գործարար համաժողովը վերջին մեկ տարում անցկացված չորրորդ նման հանդիպումն է: Երևանյան համաժողովին մասնակցում է ավելի քան 170 գործարար, որոնցից 90-ը՝ Իրանից:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կատարած այցից հետո կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, իսկ այնուհետև` Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկ։

Լրահոս
0