00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշ ապրանքների գները նվազել են

© OmskmanПродуктовый магазин
Продуктовый магазин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերիշխող ապրանքային շուկաներում գների արհեստական բարձրացումները, ինչպես նաև հնարավոր հակամրցակցային գործողությունները կանխարգելելու նպատակով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս օրերին աշխատում է առավել խիստ ռեժիմով:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Մանրածախ առևտրի ոլորտում առաջնային սպառման ապրանքների գների փոփոխությունները արձանագրելու և վերահսկելու նպատակով Հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում թե՛ սպառողների և թե՛ բարեխիղճ տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընդհանուր հաշվով այս պահի դրությամբ սոցիալական կարևորության առաջնային ապրանքների գծով գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել: Նույնիսկ նկատվել է որոշ ապրանքատեսակների վաճառքի գների նվազում: Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված դիտանցման արդյունքները, կարող ենք փաստել, որ մի շարք ապրանքների գները փոփոխվել են նվազման ուղղությամբ:

Այսպես, 2015-2016 թվականների դեկտեմբեր ամիսների գների համադրությունը ցույց է տալիս, որ թարմ հավի մսի գինը նվազել է 18%-ով, բանանի գինը՝ միջինում 18%-ով, ալյուրի գինը՝ 18%-ով, երշիկի գինը 2%-ով, բրնձի գինը 6%-ով, ձեթի գինը՝ 4%-ով, պանրի գինը՝ 2%-ով և այլն:

Ինչ վերաբերում է գնային բարձրացումներին, ապա այս առումով արձանագրվել է շաքարավազի գնի 30 դրամով (9%) բարձրացում, ինչի պատճառների և հիմնավորվածության բացահայտման համար ներկայումս ուսումնասիրությունները շարունակվում են:

продукты в супермарктете - Sputnik Արմենիա
Թուրքիայից Հայաստան ներկրվող բոլոր սննդատեսակները մանրակրկիտ ստուգում են անցնում

Այս պահին դեռևս ընթացքի մեջ գտնվող Հանձնաժողովի դիտարկումները փաստում են, որ տեղի է ունեցել շաքարավազի հումքի միջազգային գների բարձրացում: Մասնավորապես 2016 թվականի հոկտեմբերին 2016 թվականի հունվարի համեմատ շաքարավազի հումքի միջազգային գների աճը կազմել է շուրջ 52 տոկոս:

Չնայած այն հանգամանքին, որ Ամանորին ընդառաջ հատկապես կարևորվում է սոցիալական կարևորության ապրանքների գծով իրավիճակի վերահսկողությունը, այնուամենայնիվ դրան զուգահեռ Հանձնաժողովը ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածություն ունեցող մյուս ոլորտները ևս:

Այդ առումով Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքները արձանագրել են, որ բենզինի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի դեկտեմբերից շարունակաբար նվազում են, և վերջին գնային փոփոխությունը արձանագրվել է դեկտեմբերի կեսերին, երբ բենզինի մանրածախ գները նվազել են ևս 20 դրամով: Եթե 2016 թվականի սեպտեմբերին բենզինի մանրածախ գինը կազմում էր 380 դրամ, ապա ներկայումս այն կազմում է 330 դրամ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնային այսպիսի նվազումը մեծապես պայմանավորված է մրցակցության խորացմամբ: Մասնավորապես, ըստ Հանձնաժողովի տվյալների, ոլորտում հայտնվել է նոր ընկերություն, որը սկսել է ավելի ցածր գնով բենզինի ներմուծումներ իրականացնել, ինչն էլ անդրադարձել է իրացման վերջնական գնի վրա:

Հանձնաժողովի ամենօրյա դիտանցումների արդյունքներով ներկա պահին սոցիալական կարևորության ապրանքների գծով գնային էական տատանումներ չեն դիտարկվել: ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը խոշոր խանութներում դիտանցումներ է իրականացնելու մինչև տարվա վերջին օրը ներառյալ և գնային չհիմնավորված փոփոխություններ արձանագրելու դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Լրահոս
0