00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Գյումրեցիները Ծառուկյանից են խաբված, շատերն էլ` ոստիկանությունից

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 20–ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». «Բազար»

Թերթը պարզել է, թե ինչու իշխանության ներկայացուցիչները չքննադատեցին ու բացասաբար չարտահայտվեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին։

Первый президент Армении Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Տեր-Պետրոսյան. «Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ չկա»

«Ինչպես հայտնել էինք, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ մեղմ էր իշխանության քննադատության տեսանկյունից։ Մեզ հաջողվեց պարզել, որ Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ համաձայնեցված է եղել ՀՀ նախագահական նստավայրի հետ։ Ավելին` հրահանգվել է, որպեսզի որևէ ՀՀԿ-ական բացասական և վիրավորական պատասխան չտա Տեր-Պետրոսյանին։ Նախորդ երկու օրերի հանրապետականների արձագանքը հենց այդ որոշման հետևանք է։ ՀԱԿ իշխանության առևտուրը առաջիկա խորհրդարանում տեղի շուրջ շարունակվում է»,-գրում է թերթը։

«Հրապարակ». «Մայրը խեղդամահ է արել երեխաներին»

Թերթն անդրադարձել է ողբերգական դեպքին, որը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքում։ 71 թվականին ծնված Մարինե Հովհաննիսյանը, որը երկու երեխաների հետ վարձով ապրում էր Այգեստան փողոցում, խեղդամահ է արել երեխաներին և կախվել։ Զննությամբ երեխաների մարմինների վրա հայտնաբերվել են վնասվածքներ, ինչը նշանակում է, որը մայրը նրանց խեղդել է, հետո պառկացրել մահճակալի վրա։

Самоубийство - Sputnik Արմենիա
Սպիտակում սարսափելի դեպք է գրանցվել. մորն ու երեխաներին մահացած են գտել

«Սպիտակում վարկած է շրջանառվում, որ Մարինեն հոգեպես անառողջ էր։ Ընտանիքը ծայրաստիճան աղքատ է եղել, և, ըստ մեր այլ վարկածի, երեխաների սպանությունը բողոքի յուրօրինակ արտահայտության ձև էր։ Նման դեպքերը վկայում են այն մասին, որ երեխաների պաշտպանությամբ զբաղվող պետական կառույցներն ու կազմակերպությունները հանցավոր անտարբերություն են ցուցաբերում»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». Հակասահմանադրական գանձումներ

Պարզվում է` մոտ երկու տարի հակասահմանադրական ճանաչված օրենքով ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներից պարտադիր կերպով գումարներ է գանձել։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չի հերքել, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմել է Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն այդ պարտավոր պահանջը համարեց հակասահմանադրական։

«Մնացական Բիչախչյանը խոսել է կենսաչափական կողմոնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման մասին, որը 2012 թվականից մինչ օրս երկու անգամ վերաորակվել է` պարտադիրը դարձնելով կամավոր։ Թերթը փորձեց պարզել, թե մինչ այս պահը քանի մարդ է ստիպված բիոմետրիկ անձնագիր և նույնականացման քարտ ստացել։ Պարզեցինք` առաջին տեսակից ձեռք է բերել մոտ 284 հազար, իսկ երկրորդից` 725 հազար հոգի` վճարելով ընդհանուր 28 հազար պարտադիր գումար։ Ասել է թե` հակասահմանադրական օրենքով քաղաքացիները մոտ 9 միլիարդ 275 միլիոն դրամ են վճարել ՀՀ ոստիկանությանը»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». «Գյումրեցիները Ծառուկյանի փողերն են պահանջում»

Թերթը պարզել է, թե ինչպես ստացվեց, որ Գագիկ Ծառուկյանի այցի ժամանակ Գյումրու հրապարակում այդքան մարդ հավաքվեց։

«Գյումրու 221,223,228,233 տնակային թաղամասերի բնակիչներն իրենց խաբված են համարում։ Տնակային ավաններում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծառուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել և ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը։Հանդիպմանը ներկա գտնվելու համար ԲՀԿ-ի Գյումրու գրասենյակից նրանց գումար են խոստացել։

«Զանգին, ինձ ասեցին` Ձեզ համար անակնկալ ունենք, Դուք անպայման պտի մասնակցեք, որ 20 հազար դրամ տանք։ Գնացի իրանց օֆիս՝ կոպիտ դուրս էրեցին: Էն համարով էլ կզանգեմ, չեն պատասխանե: Իրանց մարդ էր պետք, մեզի խաբին, տարան: Ինչ անակնկալ եղավ ընձի: Գրիպ, սոված, անոթի, ծարավ էլա գնացի: Հազար հինգ հարյուր հոգու խաբին տարան»,- ասել է 228 տնակային ավանի բնակչուհի տիկին Սուսաննան:

Լրահոս
0