ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Նախօրեին բեռնատարը մխրճվել է Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված տոնավաճառում հավաքված բազմության մեջ։ Լրատվամիջոցները որոշ մանրամասներ են իմացել Բեռլինում տեղի ունեցած ողբերգության մասին։
Իրավապահ մարմինները պարզել են, որ բեռնատարի խցիկում երկու մարդ է եղել։ Որոշ տվյալներով` բեռնատարը լեհական համարներ է ունեցել։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ մեքենայի վարորդը Աֆղանստանից կամ Պակիստանից է եղել։
Welt-ը հայտնում է, որ տղամարդը Գերմանիա է եկել 2016 թվականի փետրվարին, փախստականի կարգավիճակով։
DW-ի տեղեկացմամբ` բեռնատարի տերն արդեն հայտարարել է, որ իր մեքենան առևանգել են։
Գերմանիայի ոստիկանությունը հաստատել է, որ վարորդը մեքենան դիտավորյալ է ուղղել մարդկանց կողմ։ Պաշտոնական տվյալով` զոհերի թիվը հասել է 12-ի, հիվանդանոց է տեղափոխվել 48 մարդ։
Բեռլինի ոստիկանությունը հատուկ պորտալ է բացել, որտեղ մարդիկ կարող են լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել։