00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

20 տարի անց. դարձյալ պատերազմի ու խաղաղության միջև

© AFP 2024 / KAREN MINASYANЛевон Тер-Петросян
Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած ՀԱԿ համագումարից օրեր անց էլ կրքերը չեն հանդարտվում: Քաղաքական գործիչներից մինչև տնային տնտեսուհիներ վերլուծում են ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ուշագրավ դրվագները:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Այն, որ առաջին նախագահի ելույթները միշտ նման բուռն արձագանքի են արժանանում, թերևս արդեն օրինաչափություն է` անկախ նրանից` նոր բան ասվում է, թե ոչ:

Այս անգամ էլ, կարծես, թե ոչ մի նոր բան չի ասվել. ասվել է այն, ինչ Հայաստանում գիտեն բոլորը` սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է, տնտեսություն չկա, ընտրությունները կեղծ են, արդարադատությունը չի գործում, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ոտնահարվում են, և այս ամենի ծնողը կոռուպցիան է, պետության ունեցվածքի անվերջանալի թալանը:

Первый президент Армении Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Տեր-Պետրոսյան. «Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ չկա»

Ասվածին, կարծես թե, ավելացնելու բան չմնաց, բացի մի փոքրիկ հիշեցումից. Այս նուն կոռուպցիան, գուցե մի քիչ ավել կամ նվազ չափերով ու մի քիչ այլ դրսևորումներով Հայաստանում արմատավորվել է 90-ական թվականներից: Լևոն Տեր- Պետրոսյանին, իհարկե, ելույթից հետո այս մասին հիշեցնողներ եղան, քաղաքական դաշտում դրա պակասը չզգացվեց: Եղան նաև մարդիկ, որոնք առաջին նախագահի ելույթը որակեցին որպես «քաջ մարդու ելույթ»: Այս գնահատականի հեղինակ Նաիրա Զոհրաբյանը քաջություն է համարում այն, որ Տեր-Պետրոսյանն ասաց մտքեր, որոնց հետ հասարակության զգալի մասը համաձայն չէ:

Խոսքն, իհարկե, սոցիալ-տնտեսական հարցերի մասին չէ, այստեղ հակառակը` հասարակության նույն զգալի մասը միանգամայն համամիտ է Լևոն Տեր-Պետրոսյանի մատնանշած խնդիրների հետ, ընդ որում` նաև իշխանական շրջանակներում: Խոսքը շատ ավելի ցավոտ ու նուրբ հարցի մասին է, որը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Քննադատելով այս հարցում ներկայիս իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականությունը` ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։

«18 տարի առաջ ասում էիք՝ կա, հիմա ցույց տվեք: Գոյություն չունի: Այն, ինչ-որ դրված է հիմա սեղանին, նույն փուլային տարբերակն է: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը` միաժամանակ բացատրելով, որ ըստ իր ներկայացրած բանակցային տարբերակի` որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին առաջարկվում է միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ, իսկ շփման գծում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր:

«Զիջում ես մի մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել: Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ: Մասը պահողները, փրկողները, հռչակվում են դավաճաններ: Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ»,- ասաց առաջին նախագահը:

Բացի այդ, հակամարտության լուծման բանալին, ըստ առաջին նախագահի, Մոսկվայի ձեռքում է, իսկ «Արևմուտքը, որի առաջնահերթությունների շարքում ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, ոչ միայն գիտակցում, այլև գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում»:

Левон Зурабян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Զուրաբյան. «Մենք միակ քաղաքական ուժն ենք, որն ունակ է ասել ճշմարտությունը»

Լևոն Տեր-Պետրոսյանը սուր քննադատության ենթարկեց նոր կառավարության ծրագրում տեղ գտած և արդեն իսկ օրենքի տեսք ստացած «ազգ-բանակ» գաղափարը՝ այն որակելով ձախորդ, չմտածված ու վտանգավոր ծրագիր, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը: Նրա խոսքով, «ազգ-բանակ»-ը ստատուս-քվոյի պահպանման նույն ռազմավարությունն է՝ այլ փաթեթավորմամբ, մինչդեռ «ազգովի ֆիդայի դառնալու կարիք չկա», քանի որ այս գաղափարը, ՀԱԿ առաջնորդի համոզմամբ, Հայաստանում կիրառելի չէ, որովհետև մեր երկիրը չունի անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսներ:

Այս գնահատականի պաշտոնական պատասխանը մի քանի օր ուշացած, բայց հնչեց երեկ երեկոյան, օդանավակայանից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գործուղման մեկնելուց առաջ 3 հեռուստաընկերությունների տեսախցիկների դիմաց հայտարարեց. ««Ազգ-բանակ» գաղափարախոսությունը պետության ռազմականացման հետ կապ չունի, այն հասարակության և զինված ուժերի սերտ համագործակցության մասին է»:

Վիգեն Սարգսյանին զարմացրել ու զայրացրել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի` Ադրբեջանի նախագահին տրված գնահատականը: Նախկին նախագահն իր ելույթում գովեստի խոսքեր էր շռայլել Իլհամ Ալիևի հասցեին` նրան կոչելով «ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման ուղղությամբ»: Ի պատասխան, պաշտպանության նախարարը նշել է. «Մարդուն, որը հայությանը համարում է Ադրբեջանի թշնամի, իսկ Երևանը պատմական ադրբեջանական տարածք, նրան տալ այդպիսի բնորոշումներ, շեղում է իրականությունից»:

Իլհամ Ալիևին արված կոմպլիմենտը, թերևս, ամենից շատ է զայրացրել հայ հասարակությանը` հատկապես, որ այս խոսքերը հնչում են ապրիլյան պատերազմից ընդամենը ամիսներ անց, երբ պատերազմի ողջ սարսափը վերապրած թալիշցին դեռ չի վերադարձել իր քանդված օջախը: Իսկ գուցե, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, տասնյակ հայորդիների մահվան, նրանց ընտանիքների ողբերգության պատճառ դարձած այս պատերազմը ևս «ռացիոնալ մտածող գործչի» «խաղաղության հաստատման ուղղությամբ» կատարած «համաչափ քայլերից» մե՞կն է:

Հ.Գ. «Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը։ Մենք ենք լուծելու, և լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով»,- այս խոսքերով էր Լևոն Տեր-Պետրոսյանն ավարտել 1997թ-ի նոյեմբերի 1-ին հրապարակած իր «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» պատմական հոդվածը: Այս հոդվածից 3 ամիս անց` 1998թ-ի փետրվարի 3-ին առաջին նախագահը հայտարարեց իր հրաժարականի մասին` հայաստանցիների ներողամտությունը հայցելով չարածի ու սխալների համար:

Այսօր, 20 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանի նոր ելույթը վկայում է` ԼՂ հիմնահարցի ու դրա լուծման շուրջ առաջին նախագահի դիրքորոշումը նույնն է` որոշ քաղաքական երանգներով ու նոր ինտրիգներով համեմված:

Լրահոս
0