00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը պետք է ընկալել որպես երկրի ապագայի մասին անհատի կարծիք»

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, ի թիվս այլ հարցերի, խոսեց ՀԱԿ համաժողովի և ՀԱԿ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik.Արմեն Աշոտյանը Տեր-Պետրոսյանի ելույթը պատահական չի համարում։ Նրա բնորոշմամբ` ՀԱԿ-ը վերջին շրջանում քաղաքական էներգիա էր կորցրել, իսկ իրենց համար էներգիայի բացառիկ աղբյուրը առաջին նախագահն է: «Ակնհայտ էր, որ ՀԱԿ-ի նկատմամբ հանրային ուշադրություն կարող էր բերել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ուստի համագումարի համար ճիշտ ժամանակ էր ընտրված` քաղաքական մարկետինգի տեսանկյունից: Բնական ընկալեք, որ ՀՀԿ-ն այս օրակարգի քննարկմանը չի լծվում, այն է՝ «ռասկրուտկային», որովհետև ՀՀԿ-ն սեփական քաղաքական օրակարգ ունի»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
20 տարի անց. դարձյալ պատերազմի ու խաղաղության միջև

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներում երկու խնդիր է նկատել Աշոտյանը: «1-ին խնդիրն այն էր, թե արդյո՞ք պատեհ պահն էր ապրիլյան պատերազմից հետո խոսել հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը, ըստ Տեր-Պետրոսյանի, կարող է իրեն թույլ տալ: Արդյո՞ք պահն է հարսանիքից առաջ որոշել թոռան անունը: 2-րդը` արդյո՞ք աշխարհաքաղաքական տեսանկյունից ճիշտ է, երբ քո՝ ռադիկալ համարվող ընդդիմությունը, փորձում է ավելի ճկուն ու «բարիշող» հանդես գալ, քան իշխանությունը: Արդյո՞ք պահն էր, որ երկրի քաղաքական վերնախավն այսպես դիրքավորվեր, որ Հայաստանն ավելի ուժեղ դիրքերից հանդես գար ԼՂ հարցում: Հարցերի պատասխանները ոչ են»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Առաջին նախագահի դիտարկմանը, թե իրենք պատրաստ են օգնել Սերժ Սարգսյանին, որ նա մենակ չմնա, ՀՀԿ փոխնախագահը հակադարձեց, ասելով. «Սերժ Սարգսյանը երբեք մենակ չի եղել, չի մնա ու չի մնալու: Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը պետք է փորձել ընկալել որպես երկրի ապագայի մասին անհատի կարծիք»:

 

Լրահոս
0