ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik-ի մամուլի ծառայություն. Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն դարձել են ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության «Դու գերաստղ ես» մանկական վոկալային մրցույթի միջազգային տեղեկատվական գործընկերը։ Մրցույթը կմեկնարկի 2017թ-ի սկզբին։ Sputnik-ի ընթերցողները հնարավորություն կստանան առաջինն իմանալ շոուի նորությունների մասին, հետևել մասնակիցների հաջողություններին. նրանց հասանելի կլինեն նախագծի մասին բացառիկ լուսանկարներ և տեսանյութեր։
«Դու գերաստղ ես» նոր նախագիծը հնարավորություն կտա ծնողազուրկ տաղանդավոր երեխաներին տեղեկացնել իրենց մասին։ «Դու գերաստղ ես» մրցույթի մասնակիցները մանկատների և տուն-ինտերնատների սաներն են։ Հետխորհրդային տարածքից 7-18 տարեկան տաղանդավոր երեխաները կարող են ցուցադրել իրենց վոկալային հնարավորությունները պրոֆեսիոնալ ժյուրիին և միլիոնավոր հանդիսատեսին, նրանք հնարավորություն կունենան աշխատել լավագույն երաժշտական մանկավարժների և պրոդյուսերների հետ։
«Դու գերաստղ ես» շոուի հաղորդավարն է ՏԵՖԻ-ի մրցանակակիր Վադիմ Տակմենյովը։ «Մենք եթերում քաստինգ ենք հայտարարել, մեր կոչին արձագանքել են հարյուրավոր մանկատներ։ Արդեն շուրջ 800 հայտ ենք ստացել, որոնցում սոցիալական հաստատությունների ղեկավարները գրում են, որ իրենք տաղանդավոր երեխաներ ունեն, որոնք չունեն հնարավորություններ, այդ թվում` ֆինանսական, որպեսզի մասնակցեն տաղանդների շոուին, ինչով ողողված է հեռուստաեթերը։ Մրցույթին երեխայի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերից բացի, ՆՏՎ հեռուստաընկերությունն իր վրա է վերցնում նաև կազմակերպչական խնդիրները` սկսած փոքրիկ մասնակիցների հոգեբանական ադապտացիայից։ Երեխաները ոչ միայն փորձերին կմասնակցեն և կնկարահանվեն ծրագրում, նրանց համար կկազմակերպվի նաև դպրոցական ծրագրով ուսուցում, կլինեն բազմաթիվ անակնկալներ»,- ասել է Տակմենյովը։
«Դու գերաստղ ես» մրցույթն իրագործվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Բոլոր փուլերում երեխաներին կուղեկցեն օրինական ներկայացուցիչներ, բժշկական անձնակազմ, դասախոսներ և հոգեբաններ։
«Դու գերաստղ ես» մանկական վոկալային մրցույթի մասնակիցների ընդունելությունը շարունակվում է։ Մասնակցության համար պետք է ձեզ հարմար ցանկացած ձևով ուղարկել հարցում.
Մեզ հետ կարող եք կապվել 010-600-130 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել` info@sputnik.co.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Նախագծի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՆՏՎ-ի կայքում։ Հետևեք երաժշտական շոուի նորություններին Sputnik Արմենիայում։
Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականին և Sputnik միջազգային նախագծի մի մասնիկն է կազմում։ Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:
Նյութի ռուսերեն տարբերակը