00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Սամվել Ալեքսանյանը հնգյակում չկա, իսկ Արփինե Հովհաննիսյանին «կոնկուրենտ» են փնտրում

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 17–ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթը կլինի զուսպ

Թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որտեղ ամենասպասվածը լինելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Մեր տեղեկություններով՝ այդ ելույթը շատ զուսպ է լինելու, զերծ կտրուկ ձևակերպումներից և սուր հռետորաբանությունից։

Համագումարը ընտրելու է ՀԱԿ նոր վարչություն, որի մաս է կազմելու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ցանկություն ունի ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ։

Հայտնի է նաև ՀԱԿ ցուցակի առաջինը․ մեզ հասած տեղեկություններով՝ Տեր-Պետրոսյանը առաջարկել է Մանուշակ Պետրոսյանին, սակայն վերջինս հրաժարվել է և ընտրությունը կանգ է առել Զոյա Թադևոսյանի վրա»:

«Հրապարակ». ԲՀԿ-ում Արփինե Հովհաննիսյանին «կոնկուրենտ» են փնտրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետականում Արփինե Հովհաննիսյանին առաջ մղելու գործընթացը ոչ միայն ՀՀԿ-ում են ծանր տանում՝ համարելով, որ նա չի վաստակել ՀՀԿ կին-դեմքը լինելու «պատիվը», այլև ԲՀԿ-ում է որոշ «տեղաշարժեր» առաջացրել։

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Արփինե Հովհաննիսյանը կառավարության պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել

Մասնավորապես, քննարկվում է նոր իմիջով՝ երկարոտն, մոդելային կեցվածքով, գեղեցկադեմ կանանց ասպարեզ բերելու հարցը։ Ընդ որում, ԲՀԿ-ում հետևում են, թե ՀՀԿ ցուցակի որ տեղում են գրելու Արփինեին, որ իրենք էլ նույն հատվածում արժանի «կոնկուրենտ» դնեն։

Այս չափանիշին Նաիրա Զոհրաբյանը, բնականաբար, չի համապատասխանում, ոմանք առաջարկում են Իրինա Քոչարյանին, բայց նրան ազգանունն է խանգարում։ Այնպես որ՝ ԲՀԿ-ում այս օրերին շատ ակտուալ է «շերշե լա ֆամ» ասույթը»:

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանը հնգյակում չկա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի: «Ալեքս Գրիգ» ընկերությունը չի ներառվի նույնիսկ խոշորագույն 5 հարկատուների ցանկում:
Երեկ ՊԵԿ խոշոր հարկատուների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը թվարկել է այն տնտեսվարողներին, որոնք կկազմեն այդ հնգյակը: Դրանք են

«Գազպրոմ Արմենիան», «ՀԷՑ»-ը, «Գրանդ Տոբակոն», «Ղ-Տելեկոմը» և «ԱրմենՏելը»:

«Ալեքս Գրիգը» անցած տարի վճարել էր 18,2 մլրդ դրամ և հայտնվել 4-րդ հորիզոնականում: Թե այս տարի որքան կվճարի, դեռ չի հայտարարվում, բայց այն, որ շատ ավելի փոքր գումար կվճարի պետբյուջե, արդեն իսկ ակնհայտ է:

Տարեցտարի բյուջե վճարվող հարկերի նվազումը «Ալեքս Գրիգի» դեպքում՝ արդեն հստակ միտում է դառնում:

Միևնույն ժամանակ այս ընկերությունն անընդհատ ընդլայնվում ու նորանոր տնտեսական «բարձունքներ» է գրավում: Անցած տարվա ընթացքում նա չի կորցրել որևէ մոնոպոլիա, շարունակում է վայելել իշխանության ամենաբարձր օղակների հնարավոր ամենամեծ հովանավորությունը: Եվ տարեցտարի հարկերի նվազեցումը կարող է պայմանավորված լինել ընդամենը ստվերի ընդլայնմամբ»:

«Հրապարակ». ՀՀԿ-ականները որոշել են ավելի զուսպ երևալու պատրանք ստեղծել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետականն այս տարի չի պլանավորում տարեվերջյան «բանկետ» անել։ Նախընտրական տարում ՀՀԿ-ականները որոշել են ավելի զուսպ երևալու պատրանք ստեղծել։

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ խորհրդի անդամները դեռ չեն նշանակվել

Չնայած դրան, կուսակցությունում տոնական տրամադրություն է, արդեն մոտ մեկ շաբաթ կլինի՝ ԱԺ խմբակցություններից միայն ՀՀԿ-ի աշխատասենյակի դռան վրա է տոնական պսակ կախվել։ Բայց ՀՀԿ ԳՄ վերջին նիստին արդեն տոնական տրամադրություններն առկա են եղել, ընտրությունների հետ կապված հարցեր՝ նախընտրական շտաբ, ցուցակ և այլն, չեն քննարկվել, խոսել են միայն Սերժ Սարգսյանի արցախյան այցից։

Անգամ կուսակցության ավագների խորհրդի նախագահի նշանակման հարցն են թողել առաջիկա նիստին։ Իսկ կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ փոփոխություններ են կատարվելու խորհրդի կազմում, պլանավորել են հրավիրել մինչև դեկտեմբերի 20-ը»։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0